Խելահեղ ընթացք «Յուվե»-«Թոթենհեմ» խաղում. հաղթողին չորոշեցին՝ 2:2

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչի «Յուվենտուս»-«Թոթենհեմ» խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Այն կայացավ երեկ՝ փետրվարի 13-ին: Հանդիպումը տպավորիչ ընթացք ունեցավ:

Նախ՝ անսպասելիորեն հենց խաղասկզբից «Յուվենտուսը» խաղային մեծ առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ. մի խաղում, որում սպասվում էր, որ «Թոթենհեմը» լուրջ գլխացավանք է դառնալու թուրինցիների համար: «Յուվեն» հաշվի մեջ առաջ անցավ արդեն 2-րդ րոպեին: Աչքի ընկավ Գոնսալո Իգուայինը: Գոլը մեծացրեց թուրինցիների ինքնավստահությունը, եւ նրանք շարունակեցին տիրել նախաձեռնությանը: Դրվագներից մեկում մրցակցին ստիպեցին խախտել կանոնները տուգանային հրապարակում եւ 11-մետրանոցի իրավունք ստացան: 9-րդ րոպեին այն անվրեպ իրացրեց նույն Իգուայինը:

Թվում էր՝ «ծեր սինյորան» դիմակայության ելքը կվճռի հենց այս՝ սեփական հարկի տակ խաղում. նրանք գրոհում ու պահեր էին ստեղծում: Սակայն «Թոթենհեմին» հաջողվեց ուշքի գալ: Մի քանի դեպքերում տանտերերին փրկեց դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: 35-րդ րոպեին «Թոթենհեմը» վերադարձրեց հանդիպման ինտրիգը: Գրոհներից մեկի ընթացքում Հարի Քեյնին հաջողվեց խուսափել խաղից դուրս վիճակից ու գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Խաղակեսի վերջում մրցավարը եւս մեկ 11-մետրանոց նշանակեց «Յուվեի» օգտին, սակայն այս անգամ Իգուայինը վրիպեց:

2-րդ կեսում «Յուվենտուսն» ինչ-որ տեղ թուլացրեց զգոնությունը: 71-րդ րոպեին էլ թանկ վճարեց չիրացրած պահերի համար: Քրիստիան Էրկսենը տուգանային հարվածից հավասարեցրեց հաշիվը, եւ խաղի ընթացքն ամբողջությամբ շրջվեց «Թոթենհեմի» օգտին: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, որն ավելի ձեռնտու է «Թոթենհեմին» մրցակցի հարկի տակ արդյունավետ ոչ-ոքի խաղալու համար:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Երեկ կայացած 1/8 եզրափակիչ մյուս խաղում «Բազելն» ընդունել էր «Մանչեստեր Սիթիին»: «Սիթին» հաղթեց 4:0 հաշվով, եւ սեփական հարկի տակ պատասխան խաղից առաջ, ըստ էության, վճռեց դիմակայության ելքը:

Այսօր 1/8 եզրափակչի շրջանակներում եւս 2 հանդիպում տեղի կունենա: «Ռեալ Մադրիդը» կընդունի ՊՍԺ-ին, իսկ «Պորտուն» «Լիվերպուլին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2618 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան