Երևան
12 °C
Նման հանդիպումների դեպքում ասում են, որ սա կզարդարեր ցանկացած եզրափակիչ: Այսօր՝ փետրվարի 14-ին, Չեմպիոնների լիգայի 2017-18 մրցաշրջանի 1/8 եզրափակչի առաջին խաղում միմյանց դեմ են դուրս գալու ՊՍԺ-ն ու մրցաշարի վերջին 2 տարիների չեմպիոն «Ռեալ Մադրիդը»: Թեեւ այս փուլում ուժեղ այլ դիմակայություններ էլ կան, վիճակահանության պահից ի վեր ֆուտբոլային աշխարհը սպասում է այս խաղին:

«Ռեալի» համար սա մրցաշրջանը ու գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին փրկելու վերջին հնարավորությունն է: «Արքայական ակումբը» վաղուց մոռացել է ազգային առաջնությունում չեմպիոնությունը պահպանելու մասին: Մի պահ տպավորություն կար, որ հնարավոր է՝ նույնիսկ առաջատար քառյակում հայտնվելու ու Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճելու հարցում խնդիրներ ունենա: Չի պայքարում նաեւ Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Քառորդ եզրափակչում ճանապարհը զիջել է համեստ «Լեգանեսին»:
Եթե այս սայթաքումները լինեին միայն պատահականության կամ մրցակիցների գերազանց խաղի հետեւանքով, ապա «Ռեալի» նկատմամբ եղած քննադատությունը գուցե ավելի զուսպ լիներ: Սակայն թիմն այս վիճակում է հիմնականում մոտիվացիայի պակասի պատճառով: Սրան էլ ավելացել են կազմի հետ կապված խնդիրները: Անցած ամառ առանցքային մի քանի խաղացողների վաճառելուց հետո ղեկավարությունը նրանց համարժեք փոխարինողներ չբերեց: Թիմի ներսում մրցակցության բացակայությունը գումարվեց մոտիվացիայի պակասին, եւ վերջին 2 տարիներին ամեն ինչ հաղթած թիմը հայտնվեց ճգնաժամում:
Մրցաշրջանի սկզբում մի քանի անատամ խաղերից ու միավորների կորստից հետո Զիդանը վստահեցնում էր, թե կհավաքվեն: Խոստումը կատարել չկարողացավ, եւ երկրպագուների համբերությունը հատավ: Այժմ ոչ բոլորն են Զիդանին անձեռնմխելի համարում, եւ ըստ իսպանական մամուլի՝ նրանց թվում է նաեւ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Նշվում է, որ նա թիմում հեղափոխություն է պատրաստում, եւ եթե «Ռեալը» տիտղոս չնվաճի, այդ հեղափոխությունը կազդի նաեւ Զիդանի վրա: Իսկ գործնականում միակ տիտղոսը, որը «սերուցքայինները» նվաճելու հնարավորություն դեռ ունեն, Չեմպիոնների լիգայի գավաթն է:

Անկախ «արքայական ակումբի» ճգնաժամից՝ 3-րդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելը ֆուտբոլային աշխարհում այնքան էլ անիրական չեն համարում: Ի տարբերություն մյուս մրցաշարերի՝ այստեղ ընթացիկ մրցաշրջանում, ըստ էության, նույն «Ռեալն» է, ինչ նախորդ տարիներին: Բայց ՊՍԺ-ն էլ այն մրցակիցը չէ, որը հեշտությամբ թույլ է տալու իր հաշվին մրցաշրջան փրկել: Ֆրանսիական թիմն էլ իր առաջադրանքներն ունի:
Ակումբի նախագահ Նասեր ալ-Խելայիֆին հսկայական գումարներ է ներդնում թիմն իսկական գրանդ դարձնելու նպատակով: Ամռանը նա պայթեցրեց տրանսֆերային շուկան ռեկորդային գնով Նեյմարին ու Կիլիան Մբապեին գնելու համար: Մեծ ակումբ դառնալու համար, ըստ նրա, Չեմպիոնների լիգայում հաղթելը կարեւոր նախապայման է:
Թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին ու ֆուտբոլիստները վստահ են, որ այդ խնդիրը կլուծեն: Նշում են, որ իրենց բոլորովին չի անհանգստացնում, որ մրցակիցը մրցաշարի 12-ակի չեմպիոնն է: Հարցազրույցներում ինչ-որ տեղ նույնիսկ թերագնահատում են «Ռեալին»՝ գուցե հաշվի առնելով նրա աննախանձելի վիճակը: Կամ էլ փորձում են ցույց տալ, որ ամբողջությամբ մոռացել են անցած մրցաշրջանի ձախողումը, երբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնային» 4:0 հաշվով հաղթելուց հետո, պատասխան խաղում հաջողացրին պարտվել 1:6 ու զիջել ճանապարհը:

Ի տարբերություն իսպանական թիմի, որն ազգային առաջնությունում ընդամենը 4-րդն է՝ ՊՍԺ-ն մեծ առավելությամբ գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Ունի 63 միավոր եւ 2-րդ տեղում ընթացող «Մոնակոյին» գերազանցում է 12 միավորով: Ամեն դեպքում այստեղ էլ ամեն ինչ չէ, որ հարթ է: Նախ Էմերին հանդերձարանը վերահսկելու խնդիր ունի: Կարծես թե, աստղերին կառավարելն այնքան էլ չի ստացվում: Նեյմարն արտոնություններ ունի, ինչը նրա թիմակիցները կամ չեն բարձրաձայնում, կամ էլ դրա մասին խոսելիս ընդգծում են, որ իրենց չի անհանգստացնում: Բոլոր դեպքերում սա չի կարող ընդհանրապես չանդրադառնալ մթնոլորտի վրա:

Մյուս կողմից փարիզցիների վրա էլ կա նույնքան ճնշում, որքան «Ռեալի»: Խելահեղ տրանսֆերներ անելուց հետո երկրպագուներին չեն խաբի միայն Ֆրանսիայի ներսում տիտղոսներ նվաճելով: Ավելին է պետք: Բացի այդ՝ այդքան աստղեր ունենալով ու բարձրագոչ հայտարարություններ անելուց հետո չեն կարող ամոթով մնալ եվրոպական գրանդների մոտ: Պարտավոր են ապացուցել, որ նրանցից մեկն են: Ի վերջո, ինչպես «Ռեալի» դեպքում, այստեղ էլ խաղասեղանին Էմերիի պաշտոնն է:
Մադրիդում կայանալիք «Ռեալ»-ՊՍԺ հանդիպումը սկսվելու է 23:30-ին: Ցուցադրվելու է Արմենիա TV-ի եթերով: Պատասխան խաղը Փարիզում տեղի է ունենալու մարտի 6-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT