Երևան
12 °C
Լոռու մարզի Աքորի գյուղի մետաղե վագոն-տնակի մեջ անմարդկային պայմաններում մեծանում են 3 մանկահասակ երեխաներ: Ընտանիքի հայրը գտնվում է Ռուսաստանում, երեխաների մայրը երեխաների ու ամուսնու ծնողների հետ ապրում է մաշված վագոնի մեծ: Մայրը՝ Քրիստինե Թանդիլյանը, Armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, որ ընտանիքում ոչ ոք չի աշխատում, ապրում են նպաստով ու երեխայի հաշմանդամության թոշակով. «Դոմիկը կաթում ա, երեխեքը պալտոյով են քնում-զարթնում»:

Երեխաներից փոքրը՝ 1.5 տարեկան Գարիկը, ծնվել է նապաստակի շուրթով ու գայլի երախով: Երեխայի առաջին վիրահատությունն արդեն կատարվել է, երկրորդ վիրահատությունը նշանակված է, սակայն չնայած վիրահատությունն անվճար է, բայց Երեւան հասնելու, այնտեղ մեկ շաբաթ մնալու եւ ընթացիկ ծախսերի համար գումար է անհրաժեշտ, որն ընտանիքը չունի. «Օպերացիայի պետք ա տանեմ, բայց գումար չունեմ, որ տանեմ, իրա օպերացիան անվճար ա, բայց մի 30 հազար փող ա պետք, որ տաքսով գնամ, տաքսով գամ գոնե, ու էնտեղ մնանք, սնվենք»:

Միջնեկ երեխան շուտով 4 տարեկան կդառնա: Մոր խոսքով՝ երեխան հաճախել է մանկապարտեզ, սակայն վարձավճարի բարձրացման պատճառով դուրս է մնացել:
10-ամյա Գոռն էլ, ինչպես մայրն է նշում՝ դպրոց չի հաճախում շոր ու կոշիկ չունենալու պատճառով. «Դաժե դպրոցի դիրեկտորը գիտի, որ շոր ու կոշիկի խաթեր չի դպրոց գնում…դիրեկտորը ոտը դեմ ա անում, ասում տես ես էլ կոշիկ չունեմ»:

Մայրը երեխային հիվանդանոցային ծախսերի աջակցության խնդրանքով դիմում է ներկայացրել Ալավերդու քաղաքապետարան: Քաղաքապետը խոստացել է հնարավորության սահմաններում կրկին աջակցել, իսկ թե դա երբ կարվի՝ Քրիստինեն չգիտի. «Սպասում եմ գումարին, գումարը երբ եղավ, ես հաջորդ օրն էլ կտանեմ Երեւան»,- ասաց նա, նշելով, որ խոսքը շուրջ 30 հազար դրամ գումարի մասին է:
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT