Երևան
12 °C
Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահները հետախուզում են հայտարարել Հայաստանի քաղաքացի, հաղորդավարուհի Դինա Ակոպվնայի նկատմամբ: «Ամերիկայի ձայն» հեռուստահանդեսի ֆեյսբուքյան էջում այսօր տեղադրվել է Ակոպովնային որոնելու մասին ԱՄՆ իրավապահների հայտարարությունը: Հայտարարությունը թվագրված է 2018 թվականի փետրվարի 5-ի ամսաթվով:
Նշենք, որ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված, ներկայումս՝ ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Հրաչյա Աթոյանն այժմ խախտելով իր վիզայի ժամկետը բնակվում է Գլենդելում առանց որեւէ իրավական կարգավիճակի, մինչդեռ Դիանա Գրիգորյանն, որը հայտնի է «Դինա Ակոպովնա» անվանումով, այժմ Հայաստանում է: Մեղադրանքի համաձայն, 2013-ից 2014 թվականները Ստելա Բոյաջյանն իր ղեկավարած Big Apple Music Awards Foundation ընկերության միջոցով Հայաստանից պարային եւ երաժշտական կեղծ խմբեր էր հրավիրում Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ի օրենքների համաձայն, արվեստի գործիչների համար Միացյալ Նահանգներ P-3 մուտքի վիզա ստանալն ավելի հեշտ է, քան ավանդական զբոսաշրջիկների համար, ովքեր պետք է ապացուցեն, որ Հայաստան են վերադառնալու:
Ակոպվնային հեռախոսահամարն անհասանելի է, իսկ ֆեյսբուք սոցիալական ցանցի նրա էջին ուղարկված մեր հաղորդագրությունները Ակոպովնան կարդում է, սակայն չի պատասխանում: Նրան ուղարկեցինք նաեւ հետախուզաման մասին հայտարարությունը, որից հետո Դինա Ակոպվնան սկսեց մեր նամակներն այլեւս չկարդալ: Մեր միակողմանի նամակագրությունից անմիջապես հետո նա հետեւյալ բովանդակությամբ գրառում կատարեց. «Ի՞նչ էլ պատահի այս կյանքում, պետք է լինես ինքնավստահ, հավատաս կյանքին, հավատաս վաղվա օրվան, հավատալ այն ամենին ինչ անում ես ու հավատում աստծուն...»: Ակոպովնայի ֆեյսբուքյան էջի դիտարկումից պարզ դարձավ, որ նա այժմ հանդիսավար է աշխատում Երեւանի ռեստորաններից մեկում: Իր էջում հանդիսությունների ընթացքը նկարագրող տեսանյութեր է հրապարկել:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր զրույցում ասացին, որ ԱՄՆ-ի իրավապահների կողմից պաշտոնական տեղեկատվություն իրենք չեն ստացել: Դա ենթադրում է, որ Դինա Ակոպովնային Հայաստանում իրավապահները չեն փնտրում:
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության մամուլի խոսնակը «aysor.am»-հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Բոյաջյանն ազատության մեջ է գրավի դիմաց: Նա ոտքին կրում է տեղաշարժն արձանագրող շղթա, հանձնել է անձնագիրը, ինչպես նաև պարետային ժամ ունի երեկոյան 8-ից մինչև առավոտյան 7-ը: Աթոյանը բերման է ենթարկված: Ընթացքում է Կալիֆորնիայից նրա տեղափոխումը Նյու Յորք: Ակոպովնան շարունակում է փախուստի մեջ գտնվել: Դինա Ակոպվնան մեղադրվում է ապօրինի կերպով ԱՄՆ ներգաղթ կազմակերպելու, մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախության, փողերի լվացման նպատակով հանցավոր համագործակցության մեջ: Վերջինիս սպառնում է մինչեւ 20 տարի ազատազրկում:
Դիանա Ակոպովնան օրերս «slaq.am» կայքին տված պարզաբանման մեջ ասել էր. «2014 թվականից հետո, 2 տարի անց, ինձ հրավիրեցին ԱԱԾ՝ հարցման, որտեղ իմ հիմնավորած խոսքից ու փաստարկներից հետո, առ այն որ որևէ կապ չեմ ունեցել տվյալ տիկնոջ ու իր գործարքների հետ, այլևս ԱԱԾ չեն հրավիրել: Հետո տեղեկացա, որ բավական թվով մարդիկ, այդ թվում՝ հայտնի արվեստագետներ Ստելլա Բոյաջյանի ուղարկած վիզայով մեկնել են ԱՄՆ ու չեն վերադարձել Հայաստան. հետևաբար՝ ես ի՞նչ կապ պետք է ունենամ այս ամենի հետ. խնդրի հետ կապված՝ պատասխան ստանալու համար պետք է դիմեք Ստելլա Բոյաջյանին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT