Պետությունը կվերածվի ծաղրի առարկայի. ԵԾ անդամներին խուլիգանության մեղադրա՞նք կառաջադրվի

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում Երկիր ծիրանի եւ ՀՀԿ  խմբակցությունների անդամների միջեւ տեղի ունեցած սկանդալային միջադեպը նոր ընթացք է ստանում:

Ոստիկանությունը դեպքի առթիվ մի քանի օր անց հարուցել է քրեական գործ եւ ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով) եւ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով):

Թե ինչ ճակատագիր կունենա հարուցված քրեական գործը դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե մյուս կողմում ինչ ուժի ներկայացուցիչներ են կանգնած: Նման քրեական գործերը սովորաբար «հանցակազմ» չեն ունենում: Այս դպքում իրավիճակը փոխում են միջադեպի ժամանակ արված բազմաթիվ տեսանկարահանումները, մասնավորապես դրվագներ՝ կնոջը ապտակելու, մազերը քաշելու, «գրկելու» վերաբերյալ:

Իշխանության գործելաոճը հաշվի առնելով, չի բացառվում, որ խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Երկիր ծիրանի խմբակցության անդամների վրա: Բանն այն է, որ սույն միջադեպից հետո բացի ԵԾ անդամներից հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

- Պարոն Վարոսյան, ին՞չ եք կարծում, հնարավոր է խուլիգանության հոդվածով Երկիր ծիրանի խմբակցության անդամներին մեղադրանք առաջադրվի:

- Ակնհայտ էր, որ քրեական գործ պետք է հարուցվեր։ Սակայն, թե ինչ սցենարով կգնա քննությունն արդեն մեծ հարց է։ Վերջին շրջանում խայտառակ միտում կա հարձակվող ու տուժող կողմերի միջեւ հավասարության նշան դնելով՝ «ստիպել» տուժող կողմին համակերպվել ու չբողոքել։ Հարց է, եթե փորձ արվի ավագանու ընդդիմադիր անդամների իրականացրած ակցիան որակել խուլիգանություն, ապա դա իրավական առումով որեւէ հիմք ունենալ չի կարող, սակայն հետզհետե ուժգնացող ճնշումները բոլոր ոլորտներում հնարավորություն չեն տալիս դա բացառել։ Միաժամանակ, սակայն նման մոտեցումը Եվրոպայի Խորհրդի անդամ երկրին հարիր չի կարող լինել, ավելին` պետությունը կվերածի ծաղրի առարկայի:

- Տեսանյութերի ուսումնասիրությամբ ծեծի հոդվածով բավարար ապացույցներ, ըստ ձեզ կա՞ն համապատասխան անձանց մեղադրանք առաջադրելու համար:

- Տեսանյութերում կան պատկերված գործողություններ, որոնց համար կարծում եմ դժվար կլինի գտնել համապատասխան պատճառաբանություն ու պատասխանատվությունը բացառող հանգամանքներ:

- Պարոն Վարոսյան, քանի որ նմանատիպ դեպքերում իշխանություններն իրենց աջակիցներին միշտ ջրից չոր են դուրս հանում, այս դեպքում դա ինչպես է հնարավոր, կամ հնարավոր է, թե՝ ոչ:

- Դա հնարավոր է ցանկացած դեպքում, եթե կա ցանկություն։ Ինչ մեխանիզմ կընտրվի` ցույց կտա ժամանակը, բայց, որ կանանց ծեծողները պատասխանատվության չեն ենթարկվի, ես գրեթե համոզված եմ։

- Քանի որ նմանատիպ գործերը սովորաբար «հանցակազմ» չեն ունենում, բացի այս հիմքից ի՞նչ հիմքով կարող են կարճել, օրինակ հաշտության հիմքով հնարավոր է գործը կարճվի,  այս հոդվածները նման «հնարավորություն» ընձեռո՞ւմ են:

- Խուլիգանության դեպքում՝ ոչ, ծեծի պարագայում հնարավոր է։ Բայց նորից կրկնեմ՝ ցանկության ու ցուցումի դեպքում ինչեր ասես կարելի է մտածել կոնկրետ որեւէ անձի պատասխանատվության չենթարկելու համար։ Ինչպես ասում են, առաջին դեպքը չի, բնականաբար դժվար վերջինը լինի։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակվողների «ականջն էլ կանչի»:

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով կոյուղաջուր էին բերել։ Ապա՝ «Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը փորձել էր մոտեցնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչը «կանխել էին» քաղաքապետարանի աշխատակիցները եւ կոյուղաջուրը թափվել էր հատակին։ Միջադեպը վերածվել էր ծեծկռտուքի: Մասնավորապես դահլիճի գրեթե մեջտեղում ավագանու անդամ Էդմոնդ Կիրակոսյանին Մարինա Խաչատրյանը փորձել էր հարվածել, սակայն Կիրակոսյանը կանխել էր, իսկ հաջորդ գործողությամբ ապտակել Մարինա Խաչատրյանին: Մինչ Մարինա Խաչատրյանը կհասցներ հասկանալ, թե ինչ է կատարվել  նրան թիկունքից քաշել է ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը: Մարինա Խաչատրյանն արդեն հասել էր դահլիճի դռանը, սակայն դուրս գալու մտադրություն չուներ: Դահլիճից նրան հեռացնելու օպերացիան փորձել էր գլուխ բերել ավագանու անդամ Արտակ Գասպարյանը, որին հաջողվել էր քաշելով Մարինա Խաչատրյանին հանել նախասրահ: Մարինա Խաչատրյանին վերջնականապես տարածքից հեռացրել է Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը՝ նրան մի քանի մետր գրկած տանելով: Այդ կերպ Վարդանյանը «կանխել է» եւ «ինքնապաշտպանվել» կանանց հնարավոր «ահաբեկչությունից»:

Միջադեպից հետո  «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին ներկայացնելով՝ «հաղորդում հանցագործության մասին»։

Նշենք, որ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ միջադեպի ժամանակ ոչ միայն ֆիզիկական բռնություն, այլ նաեւ սեռական բնույթի ոտնձգություն է կատարվել իր նկատմամբ։

Նշենք, որ Քննչական կոմիտեն ստացել է ոստիկանության կողմից հարուցված քրեական գործը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6610 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի