Հայ հասարակությունն աննախադեպ հիվանդ է. նա կամավոր է Սիբիր գնում. Ժիրայր Սեֆիլյան

«Հիմնադիր խորհրդարան» քաղաքական շարժման առաջնորդ «Արմավիր» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել կոչով՝ հայ նոր քաղաքական դասին։ Այս մասին հայտնում են «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական շարժման մամուլի ծառայությունից:

Կոչ հայ նոր քաղաքական դասին, որում ասված է.

«Երկու խնդիր, որոնց լուծումը լինել-չլինելու հարց է

Հայ հասարակությունն աննախադեպ հիվանդ է։

Կար ժամանակ, երբ հային բռնությամբ էին Սիբիր աքսորում։

Հիմա հայ մարդը կամավոր է Սիբիր գնում։

Պատճառն այն է, որ յուրային դավաճան տականքը, օգտագործելով յուրային լինելու հանգամանքը, կարողացել է հօգուտ օտարի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի, զավթել պետությունը եւ յուրացնել Հայրենիքի կերպարի ու անվան իրավունքը։

Նախկինում, երբ օտարն էր իր դեմքով եւ իր անունից ճնշում ու կեղեքում, հայ մարդը դիմադրում էր որպես «մենք»-ի մաս կազմող «ես», դիմադրում էր հանուն Հայրենիքի՝ որպես «մենք»-ի եւ «ես»-ի ներդաշնակ ամբողջություն։

Մինչդեռ հիմա, երբ Հայրենիքի անունից հանդես եկող յուրային տականքն է ճնշում ու կեղեքում, հաճախ կորսվում է «մենք»-ի ու «ես»-ի կապը, խամրում է Հայրենիքի հանդեպ սերը, «ես»-ը օտարանում է «մենք»-ից, Հայրենիքից, կորցնում է ազգային առաքելության իմաստը եւ լքված մենակի հուսահատությամբ ձեռքը մեկնում է  նույնիսկ Սիբիրի սառցե փեշին։

Երբ Հայրենիքը օտարն է զավթել, ելքը նրան վռնդելն է։ Բայց երբ յուրայինն է զավթել ու վերածել համակենտրոնացման ճամբարի, հայրենակցին հայրենակցի վրա վերակացու կարգել, իսկ ճամբարը կառավարում է «ստրկացի՛ր կամ հեռացի՛ր» սկզբունքով, որպեսզի ճամբարականներին ներշնչի, թե գոնե անձնապես փրկվելու ճանապարհը Սիբիրն է, եթե բավարար միջոցներ չունեն ավելի բարենպաստ վայր ինքնաքսորվելու համար։

Միջազգային իրավունքի լեզվով սա ցեղասպանության ձեւ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ բնիկ ժողովուրդն ստիպված լինի լքել Հայրենիքը։

Նման իրավիճակում, երբ պետությունը վերածվել է սպիտակ ցեղասպանության գործիքի, դարձել հայությանը ստրկացնող ու Հայրենիքից օտարող համակենտրոնացման ճամբար, մահացու վտանգավոր է, միեւնույն ժամանակ, զարմանալիորեն զավեշտալի է, որ շատ լուրջ ու պատրաստված մարդիկ մասնակի լուծումներ են առաջարկում։ Օրինակ՝ առաջարկում են հանդուրժել պետությունը զավթած ու ժողովրդին ցեղասպանող դավաճան տականքին, անգամ երկխոսել ու գործակցել նրա հետ, փորձել ներդրումներ ապահովել, պայքարել կոռուպցիայի դեմ, մասնակցել այսպես կոչված ընտրություններին եւ, առհասարակ, լավատեսական ծրագրեր կազմել ու ի կատար ածել դրանք։

Նման մոտեցումը, բացի առհասարակ գաղութային ճամբարային համակարգի կյանքը երկարաձգելուց եւ մեր արյունաքամությունն ուժեղացնելուց, ոչինչ չի տալու։

Նույնն է, թե ձգտել լավ ծառեր տնկել մի այգում, որը ոչ միայն պատված է մոլախոտով ու մացառով, ցանկապատ չունի, այլեւ որի այգեպանը խնամելու փոխարեն տրորում, արածավերում, չորացնում, թունավորում ու փչացնում է այն։

Վաղուց ժամանակն է հրաժարվելու այս անիմաստ ու կործանարար մոտեցումից։

Հայ նոր քաղաքական դասը, որ կյանքի պահանջով պետք է ձեւավորվի, երկու հիմնական խնդիր ունի լուծելու։

1)վռնդել վատ այգեպանին ու նրա հովանավորին, սրտացավ այգեպան նշանակել եւ մաքրել ու ցանկապատել այգին, այսինքն՝ հեռացնել ու պատասխանատվության ենթարկել պետությունը զավթած ու ժողովրդին ցեղասպանող դավաճան տականքին, ազատվել ռուսական գաղութատիրությունից՝ վճռականորեն կտրելով մեզ նրա հետ կապող պորտալարը, ազգային կառավարություն ձեւավորել եւ հրաժարվել այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգից, որի պատճառով ենք հայտնվել այս մահացու փակուղում,

2)սրտացավ ու բանիմաց այգեպան նշանակել, այգու կորսված, վայրիացած տարածքին տեր կանգնել ու մշակել այգին, այսինքն՝ որդեգրել 1-ին հանրապետության ժառանգորդության եւ Հայրենիքի վերատիրացման իրավունքի վրա հիմնված, ազգային առաքելությանը հետամուտ Նոր՝ Կուր-Արաքսյան, Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգ եւ համապատասխան ռազմավարությամբ ու մարտավարությամբ կյանքի կոչել այն։

Եվ միայն դրանից հետո, երբ կունենանք ազգային իղձերին ու մարդկային երջանկությանը ծառայելուն միտված ինքնիշխան ժողովրդավարական պետություն, անկախ դատարան, քաղաքական ինստիտուտներ, քաղաքացիական հասարակություն, կարող են մտածել մասնակի լուծումների ու ծրագրերի, այդ թվում՝ ներդրումների, կոռուպցիան արմատախիլ անելու եւ այգում այլ մշակումներ կատարելու մասին։

Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա այն այսօր իսկ անհրաժեշտ է սկսել նշված երկու խնդիրները լուծելու մղում ունեցող գործիչների շրջանում՝ հայ նոր քաղաքական դասը ժամ առաջ ձեւավորելու նպատակով։ Դրա համար կարող է հարթակ ծառայել «Հանուն Հայաստան պետության» ճակատը։

Ապագան, մեր լինել-չլինելը կախված է մեզանից, մեր որոշումներից ու գործողություններից։

Ժիրայր Սեֆիլյան

«Արմավիր» ՔԿՀ

19 փետրվարի 2018թ.»

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2925 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը