Երևան
12 °C
Երեւանում տեղի է ունեցել Գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում են նախարարույան մամուլի ծառայությունից:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարեւորել է երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջեւ համագործակցության ակտիվացումը` ընդգծելով, որ նպատակադրված են կառուցողական աշխատանքի, ինչը կբերի փոխշահավետ համագործակցության: Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարեւորել է համագործակցության խորացումը սերմնաբուծության, անասնաբուծության ոլորտներում:
«Շատ կարեւոր է բիզնես կոնցեպցիայի մշակումը, որպեսզի դա լինի ոչ թե օժանդակություն, այլ ագրոբիզնեսի գործընկերություն, եւ հետաքրքություն ներկայացնի գործարարների համար»,- նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ռուսական կողմի ղեկավար, ՌԴ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, մեխանիզացիայի եւ բույսերի պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Պյոտր Չեկմարեւը նշել է, որ քայլեր կձեռնարկվեն, որպեսզի սելեկցիայով զբաղվող ՌԴ գիտական ինստիտուտներն այստեղ ներկայացուցչություն ստեղծեն, ինչը օժանդակություն կլինի հայ սերմնաբույծների համար, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները` հնարավորություն կստեղծի մասնավորապես բանջար-բոստանային մշակաբույսերի սերմացուների արտադրության եւ ՌԴ արտահանման համար: Նա նաեւ հնարավոր է համարել Հայաստանում խոզաբուծական եւ թռչնաբուծական համատեղ ձեռնարկություններ բացելու հեռանկարը:
Նիստի օրակարգում քննարկվել են նաեւ գյուղտեխնիկայի, մեքենատրակտորային կայանի ստեղծման, բույսերի պաշտպանության, անասնաբուժության, օրգանական գյուղատնտեսության, ձկնաբուծության, գիտության եւ այլ ոլորտներում առանձին հարցերի կարգավորման եւ առաջիկա համագործակցությանն ուղղված հարցեր:
Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ պարբերաբար տեղեկատվության փոխանակումը` քաղաքականությունների առավել արդյունավետ մշակման, պետական օժանդակության նպատակային իրականացման եւ համակարգված աշխատանքի առումով:
Քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու է Առեւտրատնտեսական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի վաղը կայանալիք նիստի քննարկմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT