Երևան
12 °C
Լուսանկարում՝ լուսանկարիչ Վահան Քոչար
Այսօր Թեքեյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Ֆոտոպոդիում- Մենք 10 տարեկան ենք» խորագրով միջազգային շարժական լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Հոբելյանական ցուցահանդեսին մասնակցում է 80 հեղինակ՝ յոթ տարբեր երկրներից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ռուսաստանից եւ Վրաստանից:Յուրաքանչյուր հեղինակից ընտրված մեկական լուսանկար մեկ ամիս ցուցադրվելու է Երևանում, ապա նկարները տեղեփոխվելու են մնացած յոթ երկրներ:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ ներկայացված աշխատանքները շատ տպավորիչ են, թե՛ ներկայացուցչական, թե՛ ոճային եւ թե՛ բովանդակային առումով. «Որպես շարքային արվեստագետի կարծիք, կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր ֆորմատ է սա, քանի որ երբ ազատ է թողնվում հեղինակը, որևէ ոճի կամ խորագրի տակ չեն սահմանափակվում հեղինակները՝ հնարավորություն են ունենում ծավալվելու»,-ասաց Ծուլիկյանը:
Հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ Հայաստանում կբացվի լուսանկարիչների միության թանգարան, քանի որ լուսանկարչությունը մշակույթի կարևորագույն ճյուղերից մեկն է, եւ պետք է ամեն կերպ քաջալերել ու աջակցել լուսանկարիչներին:
Ֆոտոպոդիումին ներկա «Հայաստանի լուսանկարիչներ» գրքի հեղինակ եւ լուսանկարիչ Վահան Քոչարը «ֆոտոպոդիում»-ի անդամ չէ, սակայն հրավիրված էր, եւ իր աշխատանքներից ներկայացրել էր «Մենախոսություն երկխոսություն» շարքից «Տեսակետ» կոչվող աշխատանքը: Վահան Թեքեյանը «Հայական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն մի քանի տարի է, ինչ տարբեր միջոցառումների ժամանակ լուսանկարիչների թանգարան հիմնելու հարցն է բարձրացնում, սակայն դեռ չիրականացված խոստումներ են միայն:
«Վերջերս լուրեր են պտտվում, որ պետք է բացվի Արա Գյուլերի անվան լուսանկարչական թանգարան, ձևակերպումն այստեղ անհասկանալի է, Արա Գյուլերի անվան լուսանկարչական թանգարան ի՞ր գործերի համար. թե՛ ընդհանուր ցուցադրության կենտրոն՝ ուղղակի իր անունը կրող, որը ընդհանուր գաղափարի հետ այնքան էլ չի համապատասխանում, քանի որ հարց է առաջանում, թե ինչու հենց իր անունով, որովհետև շատ բարձր մակարդակի լուսանկարիչներ կան»-ասաց Քոչարը՝ բերելով իր հոր՝ Անդրանիկ Քոչարի օրինակը, որը 47 թվականից մինչև կյանքի վերջ նվիրել է լուսանկարչությանը:
Մեր այն հարցին, թե գուցե լուսանկարիչը ցանկանում է, որ իր հոր՝ Անդրանիկ Քոչարի անունո՞վ լինի թանգարանը. Քոչարը նշեց, որ չի ցանկանում հոր անունով լինի, այլ ընդամենը ուզում է, որ լինի լուսանկարչության թանգարան, որտեղ ամեն մի լուսանկարիչ, այդ թվում եւ իր հայրը՝ կունենան իրենց արժանի անկյունը: Վահան Քոչարն ասաց, որ դեռ երկու տարի առաջ թանգարան բացելու խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետարան. «Ինձ անձամբ Տարոն Մարգարյանն է ասել, որ թանգարան լինելու է», -ասաց Քոչարը:
Լուսանկարիչների միության նախագահ Սերգեյ Հակոբյանը, ողջունեց Ֆոտոպոդիում ծրագրի բոլոր մասնակիցներին, ասելով, որ այսօրվա բարդ օրերում միշտ որտեղ չի հաջողվում անել այն ամենը, ինչ- որ պիտի անեն կազմակերպությունը՝ անում են լուսանկարչության ոլորտում ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք աջակցում են ամեն ինչով: Վերջինս նշեց Վահան Քոչարի եւ մի շարք այլ ավագ սերնդի լուսանկարիչների անուններ:
Հոբելյանական 10 ամյակին գյումրեցի լուսանկարիչ Ռուբեն Չախմախչյանը ներկայացրել էր «Գյումրի» կոչվող լուսանկար: «Հայկակակն ժամանակ»-ի հետ զրույցում նկարիչն ասաց, որ դա իր կնոջ լուսանկարն է, որին նա նկարել է մի քանի տարի առաջ: «Ցուցահանդեսի համար պահանջեցին մեկ նկար: Ես երեք նկար էի տվել՝ ընտրվել է մեկը՝ կնոջս նկարը»,- ասաց Ռուբեն Չախմախչյանը:

Ռուբեն Չախմախչյանի «Գյումրիում» լուսանկարը
Չախմախչյանն արդեն 8-9 տարի է ինչ «Ֆոտոպոդիում»-ի անդամ է գրանցված է PHOTOPODIUM.COM կայքում, ասում է, որ կայքի միջոցով են ավելի շատ շփվում բոլոր յոթ երկրների ներկայացուցիչները, ինչն էլ համախմբել է բոլոր լուսանկարիչներիմ: Չախմախչյանի խոսքով միշտ ակտիվ քննարկումներ են ունենում լուսանկարիչները, խուսում են միմյանց աշխատանքների մասին, ինչն էլ ավելի շատ է զարգացնում արվեստը, սակայն շատ լավ կլինի, եթե լուսանկարիչների թանգարան բացվի:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT