Հսկայական քանակությամբ զինամթերք՝ Աբովյանից Սպիտակ մեկնող սև գույնի Լեքսուսում ու տանը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տեսակի զենք և զինամթերք։

ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2017թ.-ի նոյեմբերի 02-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ էր ստացվել՝ Աբովյանից Սպիտակ մեկնող սև գույնի Լեքսուս ավտոմեքենայի մեջ անօրինական զենքի առկայության մասին:

Դեպքի առթիվ 24.11.2017թ. հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:  Քրեական գործով մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ քաղաքացու ահազանգի մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, հարցաքննվել բազմաթիվ անձինք։

Արդյունքում՝ պարզվել է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, տվյալներ ձեռք բերվել՝ ավտոմեքենայով զենքը տեղափոխած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հաշվառված են Արագածոտնում և հանդիսանում են հայր և որդի։

Օրենքով սահմանված կարգով երեկ՝ փետրվարի 24-ին, կատարվել է խուզարկություն հոր բնակության վայրում՝ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում գտնվող տանը։

Արդյունքում՝ կիսանկուղային հարկի թաքստոց սենյակից հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ զենքեր և զինամթերք, մասնավորապես՝ որսորդական հրացանի կոտորակներ, 5,45 տեսակի, 62,54 և այլ տեսակի փամփուշտներ, որոնց թվում նաև՝ զրահահատ-հրկիզվող, լուսացրող փամփուշտներ, ինչպես նաև տարայի մեջ լցված «սոկոլ» տեսակի վառոդի խառնուրդ, թվով 3 ինքնաձիգի կողապայուսակ, ՀՄՄ-ի դիտման սարք, զրահամեքենայի ՏՊԿՈՒ 2Բ տեսակի օպերատոր նշանառուի տեսասարք, գնդացիրի բռնիչ, «ՊԿ» տեսակի ընթացքի նշանոց՝ իր նշանահատիկով, ինքնաձիգի գարեփուկ, 800գ. տարողությամբ տարայով «տաուտ», արբալետի նետեր, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարք, 7,6.39 տրամաչափի ձեռքի գնդացրի փամփշտատուփ, ինքնաշեն եղանակով պատրաստված 32 մմ. որսորդական հրացանի խզակոթ՝ իր փողակալով, թվով 1 «ԿԱՐԱԲԻՆ» տեսակի հրացանի փակաղակ, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի պահեստատուփեր, թվով «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փամփուշտներ, ինքնաձիգի սվին դանակ, ինքնաձիգի 4 խլացուցիչ, «ՆԱԳԱՆ» տեսակի ատրճանակ, «ԴՐԱԳՈՒՆՈՎ» տեսակի դիպուկահար հրացանի «ՑԲԴ» փող, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փող, «Ֆ1» տեսակի բեկորային նռնակներ, «ՊԳԴ5», «ՊԳ45», «ՊԿԳ3» տեսակի նռնակներ, մի քանի  տեսակի պայթուցիկ լիցքեր, էլեկտրոդետոնատոր, քողարկվող դիմակ և զինամթերքի այլ տեսակներ։

Հայտնաբերված զենք և զինամթերքը փաթեթավորվել են և կնիքվել:
Նույն օրը որոշում է կայացվել քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության ՓՔՎ փորձագետներին:

Մեկ անձ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7513 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել