Արտերկրից փորձում են ներդնել Արցախի՝ ՀՀ-ից «անկախության» գաղափարը. հող՝ օտար ուժերի համար

«Արմավիր» ՔԿՀ-ում անզատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյան հանդես են եկել «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» վերտառությամբ հոդվածաշարի նոր հրապարակմամբ: Հրապարակման մեջ ասվում է.

«Կովկասի ինստիտուտը սոցհարցման տվյալներ է հրապարակել, ըստ որոնց Արցախում հարցվածների ընդամենը 50,5, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ 53,6 տոկոսն է կարծում, թե Արցախը պետք է միանա Հայաստանի Հանրապետությանը:

Գաղտնիք չէ, որ շատերին, այդ թվում՝ հայկական ծագմամբ օտարահպատակ «հետազոտողներին» ձեռնտու է այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը եւ դրա մաս կազմող՝ Արցախի «անկախության» հայեցակետը:

Այդ հայեցակարգը կոչված է ապահովելու մեկ դար առաջ ռուս-թուրքական ագրեսիայով Հայաստանի 1-ին Հանրապետությունը զավթելու, մասնատելու եւ անկախությունից զրկելու, զուգահեռաբար՝ Արցախն ու Նախիջեւանը Ադրբեջան կոչվող արհեստական պետությանը բռնակցելու միջոցով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունը: Դրա վրա են հիմնված ներկայիս Հայաստանը (Արցախը ներառյալ) կառավարող ռուսական գաղութատիրական համակարգը եւ նրան ծառայող հայաստանյան գաղութային վարչակազմի իշխանությունը:

Արցախը Հայաստանի Հանրապետության մաս դարձնելու մոտեցումը փլուզում է այդ հակահայ հայեցակարգն ու ճարտարապետությունը:

Լույսի պես պարզ է, որ անկախ բնակության վայրից, հայության համազգային իղձերից մեկն է տեսնել Արցախը Հայաստանի Հանրապետության կազմում, ինչին պետք է հետեւի Հայրենիքի ամբողջացման հաջորդ քայլը՝ Նախիջեւանի եւ Կուրի աջ ափի լիակատար վերահայացումը:

Նման պարագայում հակառակորդը ստիպված է մանեւրել եւ խորամանկել, իբր թե հայերի կեսից մի փոքր ավելին իսկապես կողմ է միավորման, սակայն, գրեթե կեսն էլ կողմ է Արցախի «անկախության»:

Ազգը մասնատելու, ընկալման տիրույթում կես-կես պատկեր ստեղծելու այդպիսի գործողությունները նաեւ հող են նախապատրաստում Արցախում օտար զորք բերելու, այն մրցասպարեզ եւ կռվախնձոր դարձնելու համար:

Մեր գլխով շատ փորձանք ու կեղծիք է անցել, սա՛ էլ կանցնի:

Հայ արդիական քաղաքական միտքն արդեն որդեգրում է Կուր-Արաքսյան Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, որը ճեղքելու է բոլոր դավադիր պատնեշները եւ մեկնարկելու է Հայրենիքի վերատիրացումն ու ազգային առաքելության վերաստանձնումը:

Մե՛նք ենք տերը մեր երկրի:

Ժիրայր Սէֆիլյան

Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռեր խմբավորման անունից)

27 փետրվար 2018 թ., «Արմավիր» ՔԿՀ»  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2440 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը