Դեղատոմսով դեղ գնելու ծրագիրը փուլ-փուլ իրականացնելու որոշումը չկա, բայց ԱՆ-ն կատարում է

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը կարծում է, որ դեղատոմսով դեղորայք գնելու գործընթացից հանրությունը դժգոհում է, որովհետեւ անտեղյակ են: «Ես կարծում եմ հիմնական դժգոհությունները պայմանավորված են անտեղյակ լինելով»,- այս մասին նախարարն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է հանրությունը դժգոհում նոր գործընթացից: Նշենք, որ այսօրվանից քաղաքացիների մեծ թվով դեղեր առանց դեղատոմսի չեն կարողանալու գնել: Լեւոն Ալթունյանը նշեց, որ դեղերը դեղատոմսով վաճառելու հարցի շուրջ հասարակական քննարկում եղել է:

Նշենք, որ դեղատոմսով գնվող դեղերի ցանկից նախարարությունն առանձնացրել է մի մասը եւ որոշել է փուլ-փուլ ներդնել դեղատոմսով գնվող դեղերի ցանկը: Այսինքն՝ մի խումբ դեղ այսօրվանից միայն դեղատոմսով կվաճառվի, իսկ մյուս խումբն ամիսներ անց:

Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավական հիմքով են որոշել փուլ-փուլ իրականացնել ծրագիրը:

- Ինչի իրավական հիմքը:

- Թե ի՞նչի հիման վրա եք որոշել փուլ-փուլ ներդնել:

- Փուլ առ փուլ է արվելու կառավարության որոշման հիման վրա:

- Որոշման մեջ գրա՞ծ է փուլ-փուլ:

- Որոշման մեջ գրվելու է փուլ-փուլ:

- Գրվելո՞ւ է: Այսինքն՝ դեռ որոշումը չկա, դուք գործողությո՞ւն եք անում:

- Այո, որոշումը մշակվում է եւ կընդունվի կառավարության մյուս նիստի ընթացքում:

- Այս աշխատելաոճը ձեզ գոհացնո՞ւմ է:

- Այո, այդ պրոցեսն ինձ գոհացնում է:

Կառավարության որոշման բացակայության պայմաններում առողջապահության նախարարությունն ինքնագլուխ որոշել է փուլ-փուլ անցում կատարել դեղատոմսով գնվող դեղերի ողջ ցանկին: Կարող ենք ենթադրել, որ նախարարությունում շատ լավ հասկացել են, որ սոցիալական դժգոհությունն էլ ավելի կսաստկանա, որոշել են այն մեղմել՝ փուլ-փուլ ներդնելով ցանկը: Ճեպազրույցից հետո նախարարի մամուլի քարտուղարը շտապեց մեզ բացատրել, որ իրականում նախագիծը պատրաստ է, ուղղակի չեն հասցրել կառավարության այսօրվա նիստում ընդունել: Ինչեւէ, նոր համակարգի ներդրման գործընթացն արդեն իսկ փնթի է իրականացվում:

Լրագրողներից մեկը Լեւոն Ալթունյանին հարցրեց, թե հնարավոր է արդյո՞ք վերջինիս գործունեության վերաբերյալ հասարակության դժգոհություններով պայմանավորված՝ ապրիլին չվերանշանակվի նախարարի պաշտոնում, Ալթունյանը պատասխանեց. «Ապրիլին կիմանանք: Դուք ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք ապրիլի վերջին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3407 դիտում

Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար. ամփոփվեցին ընտրական արդյունքները

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Կրակոցներ Երևանում. դատախազը փորձել է կանխել կրակողի փախուստը․ ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում

Կրեմլում հանդիպել են Պուտինն ու Հնդկաստանի պաշտպանության նախարարը

Այդ եզրակացությունները փարատելու համար բացեցի հայտարարագրիս բնօրինակը. վարչապետը գրառում է արել

Մեկնարկել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության արդյունքների ամփոփումը

ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ. Փաշինյան

Վրաստանի քաջությունը վստահության աղբյուր է. Գերմանիայի ԱԳ նախարար

Հայաստանը հաստատուն է հավասարության խթանման իր հանձնառության հարցում. ԱԳՆ մամուլի խոսնակ

Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ․ կարգավորումն ուժի մեջ է մտել

Երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկա կա. Ավստրիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել

Բախվել են «Մերսեդես»-ը, 2 «Օպել» ու «Կամազ»-ը. վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից

Ռուսը Սիրիայում էր, թուրքը մտավ, «կերավ» սիրիացուն, որպեսզի մեզ ոչ մեկը «չուտի», պիտի ուժեղ լինենք. փորձագետ

Ցանկանում ենք, որ պատմական հնարավորությունը հանգեցնի Ադրբեջան-ՀՀ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել

Yandex Armenia-ն ընդլայնում է նվիրատվությունների բարեգործական մեխանիզմը

Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է սիրիական նավատորմը

Արմավիրի մարզի որոշ գյուղերում և Արմավիր քաղաքում ջուր չի լինի

Ձկնորսների հետ շարունակվում են սիգի որսի արգելքի վերաբերյալ բացատրական աշխատանքները. ինչ դեպքեր են արձանագրվել

Նորածնին Հովհաննես անվանակոչած ծնողներին հայտնել են, որ ԲԿ-ից ծննդատուն տեղափոխված իրենց երեխան աղջիկ է

Հայտնի է՝ ով է նշանակվել Սիրիայի վարչապետի պաշտոնակատար

IDMerch. IDBank-ի նոր վարկատեսակը

ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում ստորագրության հետ կապված խնդիր է առաջացել

Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան»-ի քվեարկության միջանկյալ արդյունքները

Արամ Հովհաննիսյանը վերանշանակվել է Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում

Առաջին դասարանցուն ծեծած ուսուցիչն ազատվել է աշխատանքից. ԿԳՄՍ-ն առաջիկայում նաև հայց կներկայացնի

Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել Զբաղվածության 2025-31 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Քայլ-քայլ առաջ ենք գնում. «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառուն զարգացրել է ձիթապտղի արտադրությունը. տեսանյութ

Այսօրվա աշխարհն անհնար է պատկերացնել առանց մարդու իրավունքների պաշտպանության և խթանման պատշաճ համակարգի. ՄԻՊ

Բողոք-դիմումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա. ՀՌՀ-ն առաջարկում է հանրային արձագանքման նոր գործիք

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները

Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել

Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը. Ռուբինյան

Շիրակի մարզում դեկտեմբերի 11-12-ին ջուր չի լինի. հասցեներ

Արշավախմբի անդամներն ընկել են լանջից. ժամեր տևած որոնողական աշխատանքի արդյունքում նրանք փրկվել են. տեսանյութ

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 10-ին

ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի հարցով ստորագրահավաքի վավերականությունը. ինչ է այն ենթադրում

Ով կդառնա Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար. երբ և ինչպես հետևել քվեաթերթիկների հաշվարկին

ԱԻ նախկին նախարարին առնչվող վճռի շրջանակում մեղավոր է ճանաչվել 6 անձ, ևս մեկն արդարացվել է