Երևան
12 °C
ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային եւ Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար, ըստ որի նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ:
Ինչպես հայտնում են ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, մեղադրական եզրակացությամբ նրանց առաջադրվում է մեղադրանք հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության եւ արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ բերելու համար:
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի եւ ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության համատեղ քննությամբ ազդեցիկ ուղերձ է հղվում առ այն, որ ԱՄՆ վիզաների հետ կապված չարաշահումներն ազգային անվտանգության խնդիր են եւ դրանք չեն կարող հանդուրժվել: Անդրազգային կազմակերպված հանցավորությունը, որը շահույթ է ստանում ճանապարհորդական փաստաթղթերի հետ կապված խարդախությունների միջոցով անհանգստացնում է մեզ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ հանցավոր նպատակներով շահարկվում է հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվում են այլ անձանց տվյալներ եւ որակավորումների մասին սուտ տեղեկություններ:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Բոյաջյանի, Ակոպովնայի եւ Աթոյանի հանցավոր գործունեության թիրախը եղել են P-3 տեսակի մուտքի վիզաները, որոնք տրվում են բացառիկ մշակութային գործիչներին: Սա վիզայի այն տեսակն է, որը սովորաբար ստանում են հայ արվեստագետները, մշակութային գործիչները, երաժիշտներն ու կատարողները, ովքեր ԱՄՆ են մեկնում ամերիկյան ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության կարեւոր կողմերը: Ցավոք, նմանատիպ դեպքերը ստիպում են, որպեսզի հայ-ամերիկյան մշակութային փոխանակման հնարավորություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ քննության առնվի:
Մուտքի վիզաների հետ կապված խարդախության այս սխեմայի ներքո կազմակերպիչները պահանջել ու ստացել են կեղծ տեղեկանքներ, պատրաստել բեմադրված լուսանկարներ, որտեղ դիմողները հայկական պարի տարազով են, եւ հրահանգավորել են դիմողներին հարցազրույցի ժամանակ կեղծ տեղեկություններ հայտնել: Մուտքի վիզայի հարցազրույցի ժամանակ որակավորումների մասին կեղծ տեղեկանքներ ներկայացնելը թույլ չի տալիս Պետքարտուղարությանը իրապես գնահատել դիմողի որակավորումները, եւ դա հնարավորություն է ստեղծում, որ հանցավոր տարրերը, փախուստի մեջ գտնվող անձինք ու ահաբեկիչները կարողանան միջազգայնորեն ճանապարհորդել՝ վտանգելով հասարակական անվտանգությունը Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում: Բացի այդ, փաստական տվյալների սխալ ու խեղաթյուրված ներկայացումը մուտքի վիզայի հարցազրույցի ընթացքում կարող է դիմողին մշտապես զրկել ԱՄՆ մուտքի վիզա ստանալու հնարավորությունից:
Վիզաների հետ կապված խարդախությունների դեմ պայքարի մեր ջանքերը շարունակվում են: Մեր հյուպատոսական պաշտոնյաները քննության կառնեն վիզայի դիմումները՝ ԱՄՆ ներգաղթային օրենքների ու կանոնակարգերի լիարժեք ապահովմամբ` ձգտելով մի կողմից աջակցել օրինական ուղեւորություններին եւ մյուս կողմից` պաշտպանել ԱՄՆ ազգային անվտանգությունը: Միաժամանակ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու Դիվանագիտական անվտանգության ծառայությունն ամեն ինչ կանեն պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր շահարկում են ԱՄՆ վիզաների համակարգը շահ ստանալու նպատակով:
Այս եւ այլ գործերով հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով: Ձերբակալությունից հետո Բոյաջյանը եւ Աթոյանը պատշաճ դատավարական ընթացակարգերից հետո կկանգնեն ամերիկյան դատարանի առաջ: Ակոպովնան դեռեւս հետախուզման մեջ է գտնվում ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից: Երեւանում ԱՄՆ դեսպանատունը կաջակցի նրան պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերին: Գործով քննությունը դեռ ընթացքի մեջ է:
Գործին առնչվող մանրամասների համար կարող եք ընթերցել Արդարադատության դեպարտամենտի մամուլի հաղորդագրությունը՝ https://www.justice.gov/opa/pr/three-individuals-indicted-visa-fraud-scheme-profit եւ հրապարակված մեղադրական եզրակացությունը՝ https://www.justice.gov/opa/press-release/file/1032396/download:
Այս գործի կամ ԱՄՆ մուտքի վիզաների հետ կապված այլ խարդախությունների վերաբերյալ կոնֆիդենցիալ տեղեկություններ տրամադրելու նպատակով կարող եք գրել էլ. փոստի YerevanFraud@state.gov հասցեով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ
Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան
Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները
Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը
Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը
Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին
Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ
Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել
ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին
Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան
Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը
Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ
Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր. Չախոյան
Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը
1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ
24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար
ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները
Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն
Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել
Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան
Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ Երևանի փողոցներում
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է
Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT