Բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ պետք է ակտիվ մասնակցի. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Կարեն Կարապետյանի հետ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին անդրադարձել է, հայ-վրացական տնտեսական հարաբերություններին, տնտեսության մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարներին: 

Գիորգի Կվիրիկաշվիլիի ելույթի տեքստը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Շնորհակալություն, պարո՛ն վարչապետ, թանկագին բարեկամ, շնորհակալություն եմ հայտնում ջերմ հյուրընկալության համար: Վրաստանին եւ Հայաստանին կապում են բազմադարյա բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները. սա է այն հիմքը, որի վրա մենք կարողացել ենք նոր տիպի միջպետական հարաբերություններ հաստատել, եւ մենք ուրախ ենք, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով:

Անցած տարի մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը, հենց այս տարիների ընթացքում հնարավոր դարձավ վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերություն զարգացնել մեր երկու եղբայրական ժողովուրդների միջեւ:

Անցած 2017 թվականին անցկացվել են երկկողմ բազմաթիվ բարձր մակարդակի հանդիպումներ, նախորդ տարվա սկզբին Վրաստան է այցելել Հայաստանի վարչապետը եւ մենք այսօր պատասխան այցով Հայաստանում ենք: Նաեւ անցած տարվա վերջին՝ դեկտեմբերին, պաշտոնական այցով Վրաստան ժամանեց Հայաստանի նախագահը, եւ ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերություններն իրապես բարձր մակարդակի վրա են գտնվում:

Այցի նշանակության եւ հարցերի բազմազանության մասին են խոսում մեր դիվանագիտական հարաբերությունները, եւ ուզում եմ նշել, որ մեր պատվիրակության կազմում են ինչպես նախարարներ, այնպես էլ խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչը: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցեր, որոնք  վերաբերում են տնտեսական երկկողմ հարաբերություններին. ողջունում եմ այն փաստը, որ ունենք կայուն դինամիկա առեւտրատնտեսական հարաբերություններում: Իմ գործընկերոջը շնորհավորում եմ Հայաստանում տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշի կապակցությամբ. այս հաջողությունը մեզ եւս ուրախացնում է՝ որպես Հայաստանի բարեկամ ու հարեւան պետություն:

Մենք քննարկել ենք այնպիսի կարեւոր ուղղություններ, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակութային հարաբերությունները, արվեստը, կրթությունը եւ, իհարկե, ինչպես նշվեց՝ աշակերտների ու ուսանողների փոխանակման ծրագրերին աջակցությունը: Մենք պատրաստ ենք Վրաստանի կողմից առավելագույնս օժանդակել երիտասարդների միջեւ նոր հարաբերություններին եւ այս ուղղությամբ իսկապես ունենք շատ անելիքներ: Կարեւոր է նաեւ նորագույն նվաճումների, փորձի փոխանակումը, եւ ուրախ եմ, որ այս շրջանակում կայցելեմ Հայաստանի կրթական զարգացման «Թումո» կենտրոն, հուսով եմ, որ համագործակցությունն այս բնագավառում ավելի կխորանա:

Իմ գործընկերոջ կողմից ընդգծվեց տարածաշրջանային նշանակության համագործակցությունը: Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի եւ մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առեւտրային գոտու եւ պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները եւս Վրաստանի կողմից կօգտագործվեն:

Մենք ողջունում ենք նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համակողմանի եւ ընդլայնված պայմանագրի ստորագրման փաստը: Երկուստեք համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի այցերն էլ ավելի ակտիվացնել եւ երկու երկրների ոլորտային գերատեսչությունների համագործակցությանն աջակցել: Մենք համաձայնեցինք նաեւ, որ մոտ ապագայում տեխնիկական խմբերի հանդիպումներ կայանան, որպեսզի երկկողմ համագործակցության հանձնաժողովի հանդիպումը կազմակերպվի, եւ մենք հուսով ենք, որ 2018-ին նման հանդիպում անպայման կանցկացվի:

Արձագանքում եմ այն իշխանական բարեփոխումներին, որ իրականացվում են Հայաստանում, ցանկանում եմ ողջունել հաջող ընտրությունները, Արմեն Սարգսյանին, որը նույնպես Վրաստանի բարեկամն է: Արդեն խորհրդարանում այդ ընտրություններն անցկացվել են եւ իմ բարեկամ երկրին ցանկանում եմ, որ հաջողությամբ ավարտի այն բարեփոխումը, որն սկսվել է Հայաստանում:

Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այսօրվա բանակցությունների արդյունքներից, մենք այսօր ամբողջ օրվա ընթացքում կշարունակենք բանակցությունները տարբեր ուղղություններով, կանցկացվեն շատ անհրաժեշտ հանդիպումներ: Շնորհակալություն իմ բարեկամին՝ ջերմ ընդունելության համար եւ հաջողություն եմ ցանկանում մեր բարեկամ, եղբայր պետությանը»:        

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2424 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել