Արմեն Ջիգարխանյանը չի մահացել. ռուսական լրատվամիջոցի տեղեկությունը սուտ է

Տեղեկությունները, թե ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հեռացել է կյանքից, սուտ են: Նման խոսակցություններ այսօր՝ մարտի 6-ին, տարածել էր ռուսական moscow24.net-ը: Քիչ առաջ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը նշեց, որ դերասանի հետ ամեն ինչ կարգին է:

Սողոմոնյանն ասաց, որ հենց այս պահին գնում է Ջիգարխանյանի թատրոն՝ նրա հետ հանդիպման: Նոր ներկայացման պրեմիերա է սպասվում, եւ այսօր Ջիգարխանյանը ներկա է լինելու փորձին:

Այն պահից ի վեր, ինչ Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ նախկին կնոջ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ սկանդալ է ծագել, ռուսական լրատվամիջոցներում պարբերաբար հակասական տեղեկություններ են հայտնվում Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին: Ժամանակ առ ժամանակ տարբեր կայքեր գրում են, թե նա հիվանդանոցում է, ծանր վիճակում է: Ամեն անգամ Արթուր Սողոմոնյանը հերքում է այդ լուրերը:

Տպել
4012 դիտում

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Նախագահի այցը Միացյալ Էմիրություններ ավարտվել է Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. հանդիպում դեսպանի հետ

«Նեմրան» հերքում է, որ կիրակիներին նվագում է ինչ-որ կրոնական կազմակերպության համար