Խախտումներ կաթի շուկայում, «Բիոկաթ»-ի արտադրությունը դադարցվել է․ ՍԱՊԾ

07/03/2018 schedule11:12

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու «Հետք» հասարակական կազմկերպությունն անցկացրել են համատեղ ուսումնասիրություն կաթի շույակում՝ իրականացնելով զուգահեռ փորձաքննություններ: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից։

Ըստ այդմ՝ Ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումների է արել «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բիո Կաթ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5%), «Չանախ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Թամարա եւ ԱՆի» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բոնիլաթ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,6%), «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), Մարիլա ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 2.5%), «Թամարա» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Պարգեւ» («Աշտարակ կաթ») ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%) Արզնու տոհմային ԹՏԽ ԲԲԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,6%), Իգիթ ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Մեր երկիր» ՍՊԸ-ի 23.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5-4.5%):

Ծառայության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննություննրի արդյունքում մանրէաբանական ՄԱՖԱՄ եւ ԱՑԽՄ ցուցանիշներով անհամապատասխանություն արձանագրվել է «Բիոկաթ» ընկերության արտադրանքում:

Նմուշներից ոչ մեկում բուսական յուղ չի հայտնաբերվել:

Հարկ է նշել, որ փորձաքննության արդյունքներով, արձանագրվել է յուղային մասի շեղումներ մակնշման վրա հայտարարագրված ցուցանիշներից: Մասնավորապես՝ «Իգիթ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 5,4%, «Բանդիվան Կաթ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,6%-ի փոխարեն արձանագրվել է 4%, «Ապարան գրուպ» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 4,9%, «Պարգեւ» («Աշտարակ կաթ») ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 2,9%, «Դուստր Մարիանա» ընկերության արտադրանքի վրա մակնշված 3,2%-ի փոխարեն արձանագրվել է 2,4%:

Յուղի զանգվածի շեղումները պայմանավորված են արտադրական գործընթացում տեխնոլոգիական ռեժիմների խախտումներով եւ լաբորատոր կարողությունների կամ բացակայությամբ, կամ ոչ պատշաճ օգտագործմամբ: Սպառողին տրվել է ոչ հավասի տեղեկատվություն, ուստի Ծառայության կողմից տրվել են խիստ հանձնարարականներ արձանագրված անհամապատասխանությունները վերացնելու համար:

Ինչ վերաբերում է «Բիոկաթ» ընկերությանը, ապա Ծառայությունը հանձնարարել է կասեցնել տվյալ արտադրանքի արտադրությունը, սանիտարահիգիենիկ մշակման եւ աղտահանման ենթարկել արտադրական գործընթացում օգտագործվող գույքն ու սարքավորումները եւ թողարկել փորձնական արտադրանք՝ արդյունքները ներկայացնելով վերահսկող մարմնին:

Ծառայության կողմից նմուշառված խմբաքանակների մասին տեղեկատվությունը փոխանցվել է «Հետք» հասարակական կազմակերպության ներկայացուցչին, որպեսզի նրանք իրացման ցանցից կատարեն հսկիչ գնումներ նույն արտադրատեսակների նույն խմբաքանակներից: Ի դեպ, «Հետքի» հետ ցանկը նախապես համաձայնեցվել է:

Համաձայն նախնական պայմանավորվածության, «Հետք»-ը պետք է փորձաքննություն իրականացներ նմանատիպ ցուցանիշների նկատմամբ, սակայն, երբ համադրվել են Ծառայության եւ «Հետք»-ի կողմից իրականացված փորձաքննությունների արդյունքները, պարզվել է, որ յուղի զանգվածային մասին որոշում նրանց կողմից չի իրականացվել: Նաեւ՝ միայն այդ ժամանակ է պարզվել, որ, «Հետք»-ը հսկիչ գնումներն արվել է այլ խմբաքանակներից՝ այդ մասին չտեղեկացնելով Ծառայության մասնագետներին:

Ծառայության կողմից իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքները՝ անհամապատասխանությունների մասով, փոխանցվել են «Հետք»-ին եւ համատեղ քննարկվել: «Հետք»-ին նաեւ առաջարկվել է երկու կողմերի՝ տարբեր լաբորատորիաներում իրականացրած փորձաքննություների արդյունքները բուսական յուղի վերաբերյալ վերստուգել երրորդ լաբորատորիայում. առաջարկը մերժվել է:

«Հետքը»-ն իր հրապարակման մեջ նշում է՝ «ՍԱՊԾ իրականացրած փորձաքննությամբ՝ 13 նմուշից միայն 1-ում է հայտնաբերվել մանրէաբանական ցուցանիշների խախտում. աղիքային ցուպիկ եւ ՄԱՖԱՄ՝ «Բիոկաթ»-ում: ...Սակայն, ինչպես այս, այնպես էլ մնացած 13 նմուշների փորձաքննությունն իրականացվել է ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդամթերքի անվտանգության մասին») նորմատիվ փաստաթղթերի պահանջով, որը չի տարածվում կաթի եւ կաթնամթերքի վրա եւ ուժը կորցրած է համարվում՝ ՄՄ ՏԿ 033/2013 –ի՝ ուժի մեջ մտնելուց հետո:»

Հետք լրատվականի այս հայտարարությունը ԵԱՏՄ տեխնիկակական կանոնակրգերի մասով չի համապատասխանում իրականությանը եւ մոլորության մեջ կարող է գցել ինչպես սպառողներին, այնպես էլ արտադրողներին: Փաստացի իրենց կողմից իրականացվում է օրենսդրական պահանջների խեղաթյուրում եւ կողմնակալ մեկնաբանություն: Ծառայությունը համագործակցության շրջանակներում փորձել է մասնագիտական պարզաբանումներ տալ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, սակայն դրանք «Հետք»-ի կողմից չեն ընդունվել:

Առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կողմերին ծանոթանալ ԵԱՏՄ տեխնիկակակն կանոնակարգերին հետեւյալ հղումներով՝

Технический регламент Таможенного союза "О безопасности молока и молочной продукции" (ТР ТС 033/2013) http://docs.cntd.ru/document/499050562.

Технический регламент Таможенного союза
ТР ТС 021/2011 О безопасности пищевой продукции http://docs.cntd.ru/document/902320560.

Անհրաժեշտության դեպքում Ծառայությունը պատրաստակամ է ներկայացնել պարզաբանումներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2592 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս