ՊՍԺ-ն «Ռեալին» նվեր մատուցեց 116-ամյակի կապակցությամբ (լուսանկարներ)

ՊՍԺ-ն ամեն ինչ արել էր Փարիզը ու «Պարկ դե Պրենս» մարզադաշտը «Ռեալ Մադրիդի» համար դժոխք դարձնելու նպատակով: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ սկսած ակումբի ղեկավարներից վերջացրած գլխավոր մարզիչ Ունաի Էմերիով ճնշում էին գործադրում մրցավարի վրա: Մթնոլորտը թեժացնելու համար թույլ էին տվել, որ հանդիպմանը ներկա լինեն ծայրահեղական երկրպագուները, խաղին նախորդող գիշերը ֆանատներն աղմկել էին մադրիդցիների հյուրանոցի մոտ նրանց խանգարելու համար, բայց այս ամենը չօգնեց: Երեկ՝ մարտի 6-ին, նրանք ոչ միայն չկարողացան ետ բերել նախորդ խաղում կորցրածը, այլեւ կրկին պարտվեցին՝ 1:2:

ՊՍԺի երկրպագուների գեղեցիկ պերֆորմանսը հանդիպումից առաջ

Հանդիպումն անցավ համառ պայքարում: Խաղը ոչ մի վայրկյան կանգ չէր առնում: 2 թիմերն էլ գրոհում էին, ամեն վայրկյան կարող էր կտրուկ շրջադարձ լինել ոչ միայն այս խաղում, այլեւ ընդհանուր դիմակայությունում: Խաղասկզբում ավելի իրական պահ ունեին հյուրերը: Նրանք էլ, սակայն սխալներ թույլ էին տալիս, պարզապես ՊՍԺ-ի խաղացողները չէին կարողանում օգտվել: Խաղակեսի վերջնամասում «Ռեալից» հաշիվը կարող էր բացել Կարիմ Բենզեման: Նա մեն-մենակ մնաց դարպասապահ Ալֆոնս Արեոլայի դիմաց, սակայն այնպես հարվածեց, որ դարպասապահը կարողացավ հետ մղել: Խաղակեսի վերջում «Ռեալի» դարպասի մոտ վտանգ ստեղծեց նախ թիմի նախկին խաղացող Անխել դի Մարիան, ապա Կիլիան Մբապեն: 2 դեպքում էլ դարպասապահ Կեյլոր Նավասը տեղում էր:

Այս խաղում հաշիվը բացվեց 2-րդ խաղակեսի սկզբում: «Ռեալի» կազմում Մարկո Ասենսիոյի ու Լուկաս Վասկեսի կազմակերպած գրոհը 51-րդ րոպեին գոլով ավարտեց ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: Սա նրա 11-րդ գնդակն էր այս մրցաշարի այս մրցաշրջանում:

Քիչ անց ՊՍԺ-ին մեկ այլ անհաջողություն էր սպասվում: Ակումբի ներկայացուցիչներն ամեն ինչ արել էին մրցակցին հունից հանելու համար, սակայն լարված վիճակում հենց իրենց խաղացողներն էին, ինչի պատճառով էլ պատժվեցին: 66-րդ րոպեին Մարկո Վերատիի նյարդերը տեղի տվեցին, մրցավարի հետ վիճելու համար անիմաստ դեղին: Դա նրա 2-րդ զգուշացումն էր, ու նա հեռացվեց խաղադաշտից՝ թիմին փաստի առաջ կանգնեցնելով:

Այս միջադեպից հետո փարիզցիներն ավելի ակտիվացան ու ի վերջո 1 գոլ խփեցին: 71-րդ րոպեին աչքի ընկավ Էդինսոն Կավանին: Քիչ անց Բենզեման կրկին իր թիմին առաջ մղելու հիանալի հնարավորություն ստացավ, սակայն կրկին փչացրեց պահը: Այդ դիրքում նա կարող էր ե՛ւ դիպուկ հարվածել, ե՛ւ գնդակը փոխանցել Ռոնալդուին: Որոշեց իր վրա վերցնել պատասխանատվությունը, սակայն հարվածը չստացվեց: Նրա բախտը բերեց, որ երեկ «Ռեալը» ձեռքից բաց չթողեց ձեռնտու հաշիվը, այլապես մադրիդիստները, որոնք բավական ժամանակ է՝ նրա խստորեն քննադատում են, դժվար թե երբեւիցե ներեին:

ՊՍԺ-ն պետք է 2 գոլ խփեր հանդիպումը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու համար, սակայն 80-րդ րոպեին «արքայական ակումբը» վերջնականապես սպանեց ինտրիգը: Գրոհներից մեկի ժամանակ Ռոնալդուի փոխանցումից հետ Կազեմիրոն անդրադարձի շնորհիվ խփեց իր թիմի հաղթական գնդակը:

Հանդիպման ողջ ընթացքում «Ռեալի» վրա փորձում էին ճնշում գործադրել ՊՍԺ-ի ծայրահեղական երկրպագուները: Նրանց պատճառով հանդիպումը 2 անգամ կանգնեցվեց: Ֆայերներ էին վառում, որի ծուխը խանգարում էր շարունակել հանդիպումը: ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան նույնիսկ ստիպված էր հանգստացնել երկրպագուներին:

Ամեն դեպքում, թե՛ այս ճնշումը, թե՛ մինչեւ հանդիպումը ՊՍԺ- ներկայացուցիչների կողմից իրավիճակը թեժացնող խոսակցությունները Չեմպիոնների լիգայի վերջին 2 տարիների չեմպիոնների վրա չազդեցին: Նրանք այս խաղում հաղթեցին 2:1 հաշվով: Առաջին հանդիպումը Մադրիդում ավարտվել էր նրանց 3:1 հաշվով հաղթանակով: «Ռեալը» քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց հաղթելով ընդհանուր 5:2 հաշվով: Սա իսկական նվեր էր ՊՍԺ-ի կողմից «Ռեալին» ակումբի հիմնադրման 116-ամյակի կապակցությամբ, որը նրանք երեկ տոնում էին:

Քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց նաեւ «Լիվերպուլը»: «Պորտուին» մրցակցի հարկի տակ առաջին խաղում հաղթել էր 5:0: Երեկվա հանդիպումը Լիվերպուլում՝ «Էնֆիլդ» մարզադաշտում, ավարտվեց 0:0:

Այսօր կկայանա 1/8 եզրափակչի եւս 2 խաղ՝ «Մանչեստեր Սիթի»-«Բազել», «Թոթենհեմ»-«Յուվենտուս»: «Սիթին» գործնականում ապահովել է ուղեգիրը. առաջին խաղում հաղթել է 4:0: Մյուս զույգի առաջին խաղն ավարտվել է 2:2: Քանի որ հանդիպումը կայացել է Թուրինում, արդյունավետ ոչ-ոքին ձեռնտու է «Թոթենհեմին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3129 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան