Երևան
12 °C
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով ԱՄՆ դեսպանի խոսքերին, որ Հայաստանում մենաշնորհային է բիզնես դաշտը, իսկ այդ անձիք կապված են իշխանության հետ, ասաց, որ դա առողջ քննադատություն է ընկալում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ԱՄՆ դեսպանի գնահատականները որպես ջանացավ գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն են:
«Ուզում եմ ասել, որ ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության տակ են գտնվում հակակոռուպցիոն միջոցառումները։ Մենք ջանքեր ենք գործադրում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար», - ասաց նա։
Շարմազանովն հիշեցրեց, որ վերջին տարվա ընթացքում իշխանությունները հակակոռուպցիոն մի քանի օրենսդրական նախաձեռնություններ են առաջադրվել, որոնք դեռ ավարտված չեն:
«Դրանք ավարտին հասցնելու համար Հայաստանը պատրաստ է հաշվի առնել եվրոպացի եւ ամերիկացի գործընկների փորձը։ Այդ իմաստով ՀՀ իշխանությունը երբեք չի ասել, որ Հայաստանում վատ երեւույթներ, օրինակ՝ ինչպիսին կոռուպցիան է, չկա։ Պարզապես մենք պետք է տեսնենք ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե՞ չէ, երե՞կ էր ավելի շատ պրոբլեմ, թե՞ այսօր»,- ասաց նա։
Նրա խոսքով` օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում կներդրվեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ պայքարել թերությունների դեմ: «Ցանկացած երկրում՝ Միացյալ նահանգներից մինչեւ Ռուսաստան եւ Ավստրալիա կան կոռուպցիոն երեւույթներ, բայց որեւէ մեկն ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան Հայաստանի գործող իշխանությունները։ Մենք ունենք քաղաքական կամք։ Մենք ուշադիր կլսենք մեր եվրոպացի գործընկերների կառուցողական առաջարկները, եւ եթե կարիք լինի նոր կարգով կսկսենք բարեփոխումներ իրականացնել»,- եզրափակեց նա։
Նշենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր. « Պետք է կառավարությունը Հայաստանում խաղի հավասար կանոններ ապահովի բոլոր գործարարների համար՝ լինեն նրանք ամերիկացի, եվրոպացի, ռուս, թե չինացի: Ես անկեղծ կլինեմ՝ մինչ օրս, երբ ամերիկացի ներդրողը կամ գործարարը գալիս է դեսպանատուն՝ քննարկելու հնարավոր ներդրումը կամ առեւտրային գործարքը Հայաստանում, առաջին հարցը, որ նա տալիս է ինձ, հետեւյալն է՝ կարո՞ղ եմ համոզված լինել, որ իմ հանդեպ կլինի արդարացի եւ հավասար մոտեցում: Եւ կարծում եմ, սրա գաղտնիքն այն է, որ Հայաստանն ունենա ազատ, արդար եւ անկախ դատական համակարգ, անկախ դատավորներ, որոնք կարող են արդար վճիռներ կայացնել: Եւ ես շատ ուրախ եմ, որ վարչապետի կողմից, ինչպես նշվել է մեր զրույցներում, այս հանգամանքը եւս կարեւորվում է, եւ նա գիտակցում է անկախ դատարանի կարեւորությունը ամերիկյան գործարարների եւ ներդրողների համար: Եվ դա նրա կողմից իրականացվող բարեփոխումների կարեւոր ուղղություններից մեկն է: Այդ բարեփոխումները միտված են մրցունակության բարձրացմանը եւ Հայաստանում ազատ, արդար, մրցակցային միջավայր ձեւավորելուն»:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում
Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին
Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների
Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը
Գյումրիում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը
Բրատիսլավայում ապրիլի 12-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. ովքեր դուրս կգան մրցագորգ
Անթալիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Սարի թաղում 3 տան տանիքում հրդեհ է բռնկվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Մեղրի-Լեհվազ-Մեղրի՝ 17 կմ, առանց կանգառի. վարչապետը հեծանիվ է վարել. տեսանյութ
Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել
Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար
Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել
Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել
Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել
Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ
Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին
Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան
Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ
Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին
Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է
Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ
Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին
Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT