Երևան
12 °C
Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության բաց նիստին մարտի 7-ին ներկա է գտնվել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հայաստանի անկախացումից ի վեր, սա երկրի մշակույթի նախարարի առաջին այցելությունն էր Միություն: Նախարարը հայտարարել է, որ կոմպոզիտորներին քաջալերելու, նրանց ստեղծագործությունները հանրայնացնելու համար միասնական ջանքերով նոր մեթոդներ է անհրաժեշտ մշակել:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երաժշտական հարցերով խորհրդական, կոմպոզիտոր, խմբագիր Աշոտ Բաբայանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում դեռևս գործում է սովետական մտածողությունը եւ շարունակում իներցիայով զարգանալ: Եվ որ Հայաստանում մշակութային շուկան չի զարգանում:
Բաբայանը նշում է, որ մեր օրերում Հայաստանում մեծակտավ գործեր չեն կատարվում, քանի որ դրանք ծախսատար են, ուստի, նման ծավալի գործերը երկար տարիներ ստվերում են մնում. «Այստեղ միայն փոքրածավալ կամերային գործերն են արվում»: «Ես գտնում եմ, որ պետք է անցնենք մշակութային շուկայի զարգացմանը, կատարենք մեր գործերը, ոչ թե վազենք եվրոպականի հետևից: Հասարակությունը ինքը կգնահատի այն, ինչն արժանի է համարում, կգնահատի թե՛ ֆինանսապես, թե՛ մշակութապես»,- ասում է կոմպոզիտորը:
Վստահեցնում է, որ կոմպոզիտորներն այստեղ ստեղծագործում են, սակայն իրենց գործերը կատարող չկա: Ստիպված նախարարությունից են անընդհատ կախման մեջ, որ փող տա, որպեսզի գործերը գնվեն եւ կոմպոզիտորն էլ վճարվի:
«Այսօր երաժշտարվեստի գծով խնդիրները շատացել են, որովհետև փողը չի հերիքում ամեն ինչի համար, իսկ եթե այս տեմպերով շարունակվի, երբեք էլ չի հերիքի: Չկա համագործակցություն կոմպոզիտորի եւ կատարողի միջև, բայց երաժշտարվեստը մեդալի երկու կողմն է, մի կողմը ստեղծագործողն է, մյուս կողմը՝ կատարողը»,-ասաց կոմպոզիտորը:
Աշոտ Բաբայանը նշում է, որ Կոմպոզիտորների միությունը, որպես հասարակական կազմակերպություն, ոչ մի տեղից չի ֆինանսավորվում, ընդամենը 300 դրամ անդամավճարներն են, որ իրենք ամեն ամիս տրամադրում են միությանը, իսկ անդամների թիվը 150-ի էլ չի հասնում: «Մնացած գումարները միության նախագահը էստեղից էնտեղից հայթայթում է, տարբեր կազմակերպությունների կողմից անընդհատ խնդրողի դերում է»:
Բաբայանը վստահեցնում է, որ այսօր երաժշտարվեստում խնդիրները շատացել են, որովհետև ոչնչի համար փողը չի բավականացնում, իսկ եթե այս տեմպերով շարունակվի, երբեք էլ չի բավականացնի: Ասում է, որ առաջարկել է, որպեսզի նախարարությունը հետևողական լինի պետական մշակութային քաղաքականությունն իրականացնելու հարցում, քանի որ պետական կոլեկտիվները միայն տարված են եվրոպական երաժշտությամբ, իսկ բյուջեից գումար հատկացվում է ի շահ եվրոպական մշակույթի, անտեսելով տեղի արտադրանքը:
«Այստեղ կատարում են, փորձ ձեռք բերում եւ վազում են Եվրոպա: Մենք մեր ամբողջ պոտենցիալով ծառայում ենք եվրոպական մշակույթին եւ դարձել ենք Եվրոպայի մշակութային գաղութը»,- ասաց Աշոտ Բաբայանը: Նա վստահեցնում է, որ այնպիսի գործեր են տարվա ընթացքում կատարվում, որոնց հասարակությունը ծանոթ չէ եւ մեծ հաշվով չի էլ հետաքրքրում:
Առաջարկել է Մայիսի 9-ի եռատոնին նվիրված ծրագիր՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված «Հերոսական ռեքվիեմ», «Շուշիի վերադարձը» կոնտատը եւ «Մոնթե» սիմֆոնիան, այս երեք մեծակտավ գործերից բաղկացած ծրագիրն է, որը ցանկություն ունի իրականացնելու իր գրած մեծակտավ գործերից: Ասաց, որ դիմել է մշակույթի նախարարին, սակայն վերջինս անորոշ պատասխան է տվել եւ հույս չունի, որ կֆինանսավորվի կամ ուշադրության կարժանանա:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT