Երևան
12 °C
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանն անդրադարձել է այս ընթացքում հնչած բոլոր այն քննադատություններին, որոնք վերաբերվում են դեղատոմսով դեղեր բաց թողնելու մասին ընդունված կարգին: Զուլոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հաջորդ փուլը կլինի կլինիկական ուղեցույցների ներդրումը
Անկեղծ ասած, չգիտեի, որ մեր երկրում հանրային առողջապահության այսքան գիտակներ կան: Անկախ մասնագիտական կարողություններից, ով ժամանակ ունեցավ, այս ընթացքում հարկ համարեց քննադատել դեղատոմսով դեղեր բաց թողնելու մասին ընդունված կարգը և էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը: Իհարկե, ամենահեշտը ուրիշի արած գործը քննադատելն է, և մենք ամենևին վատ չենք զգում, այլ ձգտում ենք գտնել դրանցում ռացիոնալ մտքի հատիկներ՝ փորձելով կիրառել համակարգում՝ ընդունելով նաև բացթողումները:
Նախ կուզենայի անդրադառնալ անհեթեթ այն ձևակերպումներին, թե E-Health՝ էլեկտրոնային առողջապահական համակարգը նախարար Ալթունյանին թույլ է տալիս քաղաքացիների հույժ գաղտնի առողջապահական գաղտնիքներին միանձնյա տիրապետել։ Սա ուղղակի անհեթեթություն է։ Այս համակարգի ներդրումը մեկնարկել է դեռեւս 2008 թվականից, որն ի գործ է դրվում միայն այսօր, շատ կարևոր է բոլորիս համար. թափանցիկություն, հաշվետվողականություն և վստահություն է ապահովում:
Ասեմ, որ Հայաստանում ներդրվող այս ծրագիրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հավանությանն է արժանացել եւ այն աշխարհում ներկայացվում է որպես հաջողված համապարփակ համակարգ։
Ինչ վերաբերում է սոցցանցերում դժգոհություն հայտնած հայտնի ու անհայտ մարդկանց, ապա հանուն իրենց առողջության նրանք լավ կլինի դեղատան փոխարեն, այնուամենայնիվ, բժշկի դիմեն: Հավատացեք՝ քաղաքակիրթ մարդկությունն իր առողջությունը վստահում է բժիշկներին, այլ ոչ թե կողքից խորհուրդ տվողներին։ Զարգացած բոլոր երկրները գնացել են առողջապահական այս ծրագրով, ու մենք նույնպես այլընտրանք չունենք:
Ավաղ, այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում կան մարդիկ, որոնք անձնական շահագրգռվածությունից ելնելով են մտահոգ հանրային մասնագետ ձևանում, ինչն ուղղակի անընդունելի է. Թերևս «ինքնաբացահայտվելու» ժամանակն է: Քայլեր արե՜ք, որոնց համար հետո ձեր խղճի առաջ գոնե հաշտ լինեք:
Վերջում ուզում եմ, ամեն դեպքում, շնորհակալություն հայտնել մեզ հասկանալու, աջակցելու ու նաև քննադատելու համար: Իսկ հաջորդ փուլը լինելու է կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը էլեկտրոնային առողջապահական համակարգում, որի շնորհիվ անգամ ամենահեռավոր մարզային հիվանդանոցում կապահովվի միջազգային չափորոշիչներին համարժեք բուժում»,- գրել է Զուլոյանը:
Ի դեպ, նշենք, որ երգչուհի Սոնա Ռուբինյանը նախորդ օրը գրառում էր կատարել այն մասին, որ առողջական խնդիրներ ունի, բայց չի կարողանում դեղատնից դեղ գնել, քանի որ պոլիկլինիկաները փակ են, դեղատոմս տվող էլ չկա:
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT