Երևան
12 °C
Գլենդելի (Լոս Անջելես) քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Մերիլենդի պողոտան Արցախի փողոց անվանափոխելու գործընթաց սկսելու օգտին։ Այն գտնվում է Ուիլսոն եւ Հարվարդ փողոցների միջեւ եւ կկոչվի ի պատիվ Արցախի Հանրապետության։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից։
Հիշեցնենք, որ այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նա Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են ԱՄՆ-ի եւ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը:
Բացի այդ, Բակո Սահակյանն այցելել է նաեւ Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։
Հանդիպմանը քննարկել են կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։
Նախագահը կարեւորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ դրա համար ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք եւ կոնկրետ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ նյարդայնացրել է Ադրբեջանի իշխանություններին: Նախօրեին այդ երկրում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել Արցախի նախագահի՝ Վաշինգտոն այցի առնչությամբ:
Պաշտոնական Բաքվին, մասնավորապես, դուր չի եկել այն փաստը, որ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի ադմինիստրատիվ շենքում: Խնդրի առնչությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը եւս հանդիպումներ է անցկացրել պետդեպարտամենտում՝ իրենց դժգոհությունը հայտնելով այցի հետ կապված:
Միեւնույն ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը թույլ չտալու նպատակով՝ «Միացյալ Նահանգների ադրբեջանցիների ցանցը» (USAN) ստորագրահավաք էր կազմակերպել: Դատելով նրանից, որ արցախյան պատվիրակությունն այժմ Վաշինգտոնում է, կարելի է ենթադրել, որ նախաձեռնությունը տապալվեց:
ԱՄՆ քաղաքացի ադրբեջանցիների մեկ այլ խումբ պատրաստվում է մարտի 14-ին Ադրբեջանի դեսպանատան առջեւ հակաիշխանական ցույց անցկացնել: Այդ խումբը ներկայացնում են Ադրբեջանից քաղաքական դրդապատճառներով արտագաղթած եւ քաղաքական ապաստան խնդրած անձինք: Հատկանշական է, որ ցույցը սկսվելու է Բակո Սահակյանի՝ Կոնգրեսում հանդիպումից կես ժամ անց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT