Երևան
12 °C
Միջազգային մարզական պարբերականների առաջին էջերը ողողված են «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ձախողման մասին վերնագրերով: Նրա թիմն ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգա վերադառնալուց հետո չկարողացավ հաղթահարել փլեյ-օֆ առաջին փուլը: Իսկ ահա 1/8 եզրափակչի նրա մրցակիցը՝ «Սեւիլիան», 60 տարի անց հայտնվեց քառորդ եզրափակչում: Երեկ՝ մարտի 13-ին, անդալուզցիները մրցակցի հարկի տակ հաղթեցին 2:1 հաշվով:

Հանդիպման սկզբից 2 կողմերն էլ զգույշ էին: Երկուսն էլ գիտակցում էին, որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել եւ հատկապես տանտիրոջ՝ «Մանչեստեր Յունայթեդի» համար, քանի որ առաջին խաղն Իսպանիայում ավարտվել էր 0:0: «Մանկունյանցիներին» անհրաժեշտ էր միայն հաղթանակ, իսկ «Սեւիլիային» ձեռնտու կլիներ նաեւ արդյունավետ ոչ-ոքին:
Հանդիպումը, ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում: Այս խաղում երկրպագուները գոլերի սպասեցին ավելի քան 1 ժամ: 73-րդ րոպեին «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան փոխարինում կատարեց, որը որոշիչ եղավ պատմական հաջողության հարցում: Մասնագետը Լուիս Մուրիելի փոխարեն խաղադաշտ մտցրեց Վիսամ Բեն Յեդերին: Վերջինս անմիջապես իր թիմին առաջ մղեց հաշվի մեջ: Նա աչքի ընկավ 74-րդ րոպեին:

Մոուրինյոն դրան արձագանքեց կրկնակի փոփոխություն կատարելով: Ջեսի Լինգարդի ու Անտոնիո Վալենսիայի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Խուան Մատային ու Անտոնի Մարսիալին: Նրանց 15 րոպեում անհրաժեշտ էր 2 գոլ խփել, սակայն հաջողության հասան ոգեւորված հյուրերը: 78-րդ րոպեին Բեն Յեդերը դուբլ ձեւակերպեց:

«Յունայթեդին» հաջորդ փուլ անցնելու համար արդեն 3 գոլ էր պետք, սակայն նրանք ընդամենը 1-ը կարողացան խփել: 84-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Ռոմելու Լուկակուն: Քիչ անց Բեն Յեդերը կարող էր նաեւ հեթ-տրիկ ձեւակերպել, սակայն մեն-մենակ մնալով դարպասապահ Դավիդ դե Խեայի դիմաց չկարողացավ գնդակը դարպասն ուղարկել:

Ընդհանուր դիմակայությունն ավարտվեց 2:1 հաշվով, եւ «Սեւիլիան» պատմական արդյունքի հասավ: Անդալուզցիները վերջին անգամ այս մրցաշարի քառորդ եզրափակչում խաղացել են 60 տարի առաջ:
Երեկվա մյուս խաղում «Ռոման» շրջանցեց Դոնեցկի «Շախտյորին»: Իտալական թիմն Էդին Ջեկոյի գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով: Առաջին խաղում «Շախտյորը» տանը 2:1 հաշվով առավելության էր հասել «գայլերի» նկատմամբ: Դիմակայությունն ավարտվեց 2:2 հաշվով: «Ռոման» քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ:
Այսօր հայտնի կդառնան քառորդ եզրափակչի վերջին 2 մասնակիցները: Տեղի կունենան «Բեշիկթաշ»-«Բավարիա», «Բարսելոնա»-«Չելսի» հանդիպումները: «Բեշիկթաշի» ու «Բավարիայի» հարցում իրավիճակը պարզ է: Գերմանական թիմը սեփական հարկի տակ առաջին խաղում հաղթել է 5:0: Մյուս զույգի դեպքում ամեն ինչ կարող է պատահել: Առաջին խաղը Լոնդոնում ավարտվել է 1:1, ինչը նշանակում է, որ կատալոնցիները փոքր առավելություն ունեն պատասխան խաղից առաջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT