Դիլիջան ազգային պարկը «խուզել են». 1 քրգործ եւ շարունակ ապօրինաբար հատվող ծառեր

Երեկ «Բնապահպանի տուն» նախաձեռնության կողմից բացահայտվել է հերթական ապօրինի ծառահատման դեպքը: Դիլիջան Ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումներ են արվել: Կտրված ծառերի ստույգ թիվը դեռ հայտնի չէ: «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ ծառերը հայտնաբերել են Թեղուտ գյուղից դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհի երկրորդ կիլոմետրի աջ մասում՝ Դիլիջան Ազգային պարկի տարածքում:

Հայտնեց, որ երեկ դիմել են եւ՛ Ազգային պարկի տնօրինությանը եւ՛ Դիլիջանի ոստիկանություն: Ազգային պարկից պատասխան են ստացել, որ ծառերը երկու ամիս առաջ են կտրվել, ուղղակի, չգիտես ինչու, համարակալված չեն եղել եւ մնացել են այդտեղ: «Ըստ օրենքի՝ ծառերը կտրելուց հետո միանգամից պետք է դրոշմվեն, համարակալվեն եւ տեղափոխվեն Ազգային պարկի պահպանման տարածք, բայց ոչ մի բան արված չէ, ծառերն էլ արտաքինից թարմ կտրած են երեւում, դա երկու ամսվա գործ չէ»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:

Գոռ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Դիլիջանի ոստիկանությունից գնացել, ֆիքսել են եւ ասել, որ եթե երկու ամիս առաջվա դեպքն է, ապա այդ դեպքի առիթով իրենք արդեն հարուցած գործ ունեն: Հովհաննիսյանը վստահեցնում է, որ սա երկու ամիս առաջվանը չէ, որովհետեւ թարմ ծառեր են, ուղղակի նախորդ կտրածը տարել են, հիմա նոր խմբաքանակ են կտրել, որ տանեն: «Գործը հարուցվել է եւ պարբերաբար դրա անվան տակ ծառ են կտրում ու տանում»,- ասում է «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավարը:

«ՀԺ»-ն ՀՀ բնապահպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե տեղյակ են արդյո՞ք երեկվա դեպքից, ինչ քայլեր են իրականացնում եւ քանի ծառ է կտրված եղել: Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ համացանցի մոնիտորինգի միջոցով են տեղեկացել, իսկ թե ինչ քայլեր են արվել, դեռ հստակ չի կարող ասել, ավելի ուշ պարզ կլինի:

 Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5053 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է