Երևան
12 °C
2013-ին մեծ աղմուկով հայաստանյան քաղաքական դաշտում հայտ ներկայացրած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նույնպիսի աղմուկով շատ արագ խաղից դուրս մղվեց եւ ըստ էության, ընդհատակ անցավ: Տեւական ժամանակ նա անգամ հարցազրույցներ չէր տալիս: Երեկ նա համաձայնել է պատասխանել «Հայկական ժամանակ»-ի հարցերին:
- Պարոն Աբրահամյան, Հայաստանի իշխանությունների ու ձեր միջեւ կոնֆլիկտային իրավիճակ կա՞:
- Միշտ եղել են կոնֆլիկտներ, դա նշանակություն չունի։ Կոնֆլիկտը նշանակություն չունի, մենք չպետք է պատճառ բռնենք։ Դա գործին միշտ չի օգնում։ Մենք պետք է մեր գործն անենք։ Ամենաշատը երեւի իմ հետ են կռվում, իմ մասին խոսում, ինձ են ինչ-որ բաներ ասում, բայց ես երբեք չեմ նեղանում։ Ես իմ գործը պետք է անեմ, մենք չպետք է նեղանանք, հայրենիքից չեն նեղանում։ Պետք է աշխատենք, մի բան անենք, օգնենք, որ այս երկիրը զարգանա։
- Հայաստանում որոշակի ակնկալիքներ կան, որ ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցներից հետո հնարավոր է՝ ռուսաստանաբնակ հայ գործարարները ներդրումներ անեն Հայաստանում: Հնարավո՞ր է դա:
- Եթե մարդ ցանկություն ունի, պատժամիջոցները կապ չունեն։ Եթե ես ցանկություն ունեմ ներդնել Հայաստանում, ուրեմն պետք ներդրում կատարեմ։ Երեւի։ Չեմ կարող ասել։ Մարդ պիտի սիրի իր երկիրը, ներդրումներ անի անկախ պատժամիջոցներից։ Հայաստանում ներդրումների համար պետք է նաեւ պայմաններ լինեն։ Երկու պատճառ կա․ առաջինը՝ պիտի սիրել Հայաստանը, որովհետեւ մենք հայ ենք, պետք է սիրենք Հայաստանը՝ անկախ ամեն ինչից, թե ինչ պայմաններ են Հայաստանում։ Երկրորդը՝ պիտի լինեն պայմաններ, հարկային պայմաններ, շահավետ պայմաններ։ Եվ լինի վստահություն, որ մարդը այսօր գումար կշահի, պիտի լինի հավասար պայման։ Օրինակ, ես Հայաստանում անցկացնում էի Եվրասիական տնտեսական ֆորում, իմ գործերից մեկն է։ Երկուսը արել եմ, այս տարի կանեմ 3-րդը։ Ամեն տարի ավելի ու ավելի լավ ենք անցկացնում։ Ներդրումների վերաբերյալ ես ուզում եմ հրավիրել Հայաստանից կառավարության անդամներին այստեղ, մայիսին երեւի, Ռուսաստանի մեր հայ համայնքից կհավաքեմ, որ մեր համայնքից ներդրումներ կատարեն Հայաստանում։
- Հայաստանի նոր նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս ընտրությանը։
- Լավ ընտրություն է։ Արմեն Սարգսյանը կարող է ներկայացնել Հայաստանը, շատ զարգացած, կայացած թեկնածու է։ Ես շատ ուրախ եմ, որ Արմեն Սարգսյանի նման մեկը համաձայնել է դառնալ Հայաստանի նախագահ։ Ես շատ ուրախ եմ, որ ինքը ներկայացնելու է Հայաստանը։ Նա ընտրված նախագահ է, մենք բոլորս պետք է կարողանանք օգնել, որ նա իր աշխատանքը լավ կատարի։ Ես շատ գոհ եմ նրա ընտրությունից եւ ամեն ինչ կանեմ, որ իմ ունեցած հնարավորությունների սահմաններում, եթե նա զգա իմ կարիքը, կարողանամ օգուտ տալ իրեն:
- ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման մասին ի՞նչ եք մտածում, եւ կա՞ ձեզ համար վարչապետի ավելի նախընտրելի թեկնածու:
- Դա առանձին խոսակցության թեմա է։
Ռուսաստանի հայերի միություն համառուսաստանյան կազմակերպության խորհուրդը փետրվարի 16-ին նիստ էր արել եւ որոշել էր ՌԴ նախագահի ընտրություններում լիակատար աջակցություն հայտնել ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի հայերի միությունն իր բոլոր անդամներին կոչ էր արել ակտիվորեն մասնակցել մարտի 18-ին նշանակված ՌԴ նախագահի ընտրություններին եւ իրենց ձայնը տալ Պուտինին:
Ում կտա իր ձայնը ՌԴ-ում ապրող 2.5 միլիոնանոց հայկական սփյուռքը եւ նախընտրական ինչ տրամադրություններ են տիրում ռուսաստանաբնակ հայերի շրջանում: Մեզ հետ զրույցում Արա Աբրահամյանը հայտարարեց. «Մենք՝ հայերս, միշտ էլ մեզ զգում ենք պաշտպանված, միշտ էլ Պուտինի աջակցությունը տեսել ենք։ Մենք ունենք 8 թեկնածու։ Հաշվի առնելով բոլորի հայտարությունները՝ նրանց միջից այն թեկնածուն, որը կարող է օգտակար լինել ոչ միայն Ռուսաստանի հայերի, այլեւ
Հայաստանի հայերի համար, Պուտինն է։ Ուժեղ Ռուսաստան, ուժեղ ռուսաստանցիներ, ուժեղ 2,5 միլիոն հայություն, ուժեղ Հայաստան: Ես իմ կողմից կարող եմ ասել, որ Հայերի միությունն ամեն ինչ արել է անում է, որպեսզի հայերս՝ մենք բոլորս, մասնակցենք, քվեարկենք Պուտինի օգտին։ Ամեն հայ իրավունք ունի ընտրություն անի, մենք էլ մեր քարոզարշավն ենք տանում։ Կան տարբեր հասարակական միություններ, թող իրենք իրենց քարոզչությունն անեն։ Մենք մեր կողմից ենք խոսում»։
Ռուսաստանի հայերի միության նախագահը հավելեց, որ քվեարկելու է Պուտինի օգտին։ «Ես իմ ձայնը Պուտինին եմ տալու։ Բոլորս կազմակերպված մասնակցելու ենք, ոչ միայն մենք ենք մասնակցելու, այլ նաեւ մեր կողմնակիցները, մեր ընկերները։ Մենք բոլորս կոչ ենք անում, որ բոլորը իրենց ընկերների հետ, բարեկամների հետ մասնակցեն ընտրություններին եւ իրենց ձայնը տան նախագահին՝ Պուտինին, որովհետեւ այօրվա նախագահի ծրագրերը համընկնում են մեր շահերին, մեր երկրի շահերին, ոչ միայն մեր Ռուսաստանի, այլեւ Հայաստանի»,-ասաց Արա Աբրահամյանը։
Անդրադառնալով Պուտինի վստահված անձանց մեջ հայերի ներգրավվածության հարցին, Աբրահամյանը նշեց, որ դա միգուցե պայմանավորված է նրանով, որ Պուտինը միշտ լավ է եղել հայերի հետ, ինքն էլ 3 անգամ նախկինում եղել է վստահված անձ, բայց այս անգամ չի կարող, քանի որ բացակայել է երկրից։ «Քանի որ ես այստեղ չեմ եղել, իրավունք չունեմ վստահված անձ լինել։ Ըստ օրենքի՝ ես պետք է ավելի շատ օրեր լինեի ՌԴ-ում, բայց քանի որ երեկ եմ եկել, ցավոք սրտի, հարգելի պատճառներով այստեղ չեմ եղել, իրավունք չունեմ ինձ համարել վստահված անձ»,- ասաց Արա Աբրահամյանը։
Գնահատելով ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինի հաղթելու շանսերը, Ռուսաստանի հայերի միության նախագահը նշեց, որ բոլորն էլ գիտեն՝ ով կհաղթի, բայց առաջարկեց սպասել արդյունքներին։ «Ինձնից լավ գիտեք։ Բոլորը գիտեն արդեն։ Բերեք՝ այսքանը համբերել եք, մի քիչ էլ համբերեք, իմանանք՝ ով է հաղթելու»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Աբրահամյանը։
Վլադիմիր Պուտինից բացի ՌԴ նախագահի աթոռի համար պայքարում են Սերգեյ Բաբուրինը («Ռուսական համազգային դաշինք»), Պավել Գրուդինինը (ՌԴ Կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Քսենիյա Սոբչակը (Քաղաքացիական նախաձեռնությունից), Մաքսիմ Սուրայկինը (Ռուսաստանի կոմունիստներ), Բորիս Տիտովը (Ռոստ կուսակցություն) եւ Գրիգորի Յավլինսկին (Յաբլոկո կուսակցություն)։
Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ Պուտինը սպասվելիք ընտրություններում կհավաքի ձայների 69-73% -ը, Պավել Գրուդինիը՝ 10-14%-ը, Վլադիմիր Ժիրնովսկին՝ 8-12%-ը։
Էմմա Չոբանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT