Երևան
12 °C
Անցած կիրակի Ռուսաստանում անցկացված ընտրությունները լայնորեն քննարկվում են սոցցանցերի հայկական տիրույթում: Քննարկումների կիզակետում, բնականաբար, Հայաստանում բացված ընտրատեղամասերում եւ դրանց շուրջ տեղի ունեցած իրավիճակն էր: Հայաստանում բնակվող ավելի քան 6 հազար ՌԴ քաղաքացիներ զոհել էին իրենց կիրակին եւ ժամերով հերթ էին կանգնել Գյումրիում եւ Երեւանում բացված ընտրատեղամասերի մոտ: Նրանց ճնշող մեծամասնությունը հենց մեր համաքաղաքացիներն էին: Իրավական տեսանկյունից նրանք այլեւս մեր համաքաղաքացիները չեն՝ նրանք այլ երկրի քաղաքացիներ են, բայց գործնականում նրանք ապրում են մեր կողքին եւ շատերս չգիտենք էլ, որ նրանք ՌԴ քաղաքացիներ են:
Տվյալները ամփոփելուց հետո պարզվել է, որ Հայաստանում բացված ընտրատեղամասերում քվեարկած ՌԴ քաղաքացիների մոտ 90 տոկոսը իրենց ձայնը տվել են Պուտինին: Ի՞նչ խոսք, տեսականորեն սա «մեր գործը չէ»: ՌԴ քաղաքացիներ են, ում ուզեն՝ կընտրեն, մեզ ի՞նչ: Բայց կա այլ խնդիր: Այսպիսի միահամուռ քվեարկությունը Պուտինի օգտին՝ խոսում է այն մասին, որ ռուսական քարոզչությունը չափազանց ազդեցիկ է Հայաստանում: Ավելի ազդեցիկ, քանի որ հենց Ռուսաստանում Պուտինի օգտին քվեարկածների տոկոսը նկատելիորեն ավելի ցածր է: Այդ քարոզչությունը, բնականաբար, ազդում է ոչ միայն Հայաստանում բնակվող, բայց ՌԴ քաղաքացի դարձած հայաստանցիների, այլ նաեւ ՀՀ քաղաքացիների վրա:
Այս տեսանկյունից հետաքրքիր վիճակագրություն կա: Օրինակ անցած տարի ավելի քան 25 հազար մեր համաքաղաքացիներ ընդունել են ՌԴ քաղաքացիություն: Նախորդ՝ 2016 թվականին այդ թիվը 22 հազարից քիչ ավելի էր: Նրանց մեծ մասը, իհարկե, Հայաստանից արտագաղթած եւ ՌԴ-ում ապրողներն են, բայց մի զգալի մասը հենց ՀՀ բնակիչներ են: Գործնականում հայաստանցիների մեծ մասը այս կամ այն կերպ հնարավորություն ունի դառնալ ՌԴ քաղաքացի: Ու չի կարելի բացառել, որ մի ինչ-որ պահի Հայաստանում բնակվողների, ասենք, կեսից ավելին դառնան մեկ այլ երկրի՝ ՌԴ քաղաքացի: Սա այսօր, իհարկե, թվում է անիրական հեռանկար, սակայն ՌԴ քաղաքացիություն ընդունած հայաստանցիների թիվը սահմռկեցուցիչ է: Փաստորեն տարեկան մեր բնակչության մոտ մեկ տոկոսը դառնում է ՌԴ քաղաքացի:
Ու հիմա պատկերացրեք Հայաստանում բնակչության ասենք 60 տոկոսը ՌԴ քաղաքացիներ են: Ընդ որում, այնպիսի քաղաքացիներ, որոնք պատրաստ են արեւոտ հիանալի եղանակին, կիրակի օրով մի քանի ժամ կանգնել ընտրատեղամասի մոտ ու ընտրել Վլադիմիր Պուտինին: Այլ կերպ ասած, գործ ունենք մի կազմակերպված, համառ, ինչ-որ տեղ նույնիսկ անձնազոհ մի համայնքի հետ, որը գտնվում է մեկ այլ երկրի չափազանց ուժեղ ազդեցության ներքո: Այնքան էլ էական չէ, թե որ երկրի՝ լինի դա ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ինդոնեզիան կամ Բուրկինա Ֆասոն: Սա Հայաստանի ինքնիշխանության հարց է: Ակնհայտ է, որ այս ճանապարհը շարունակելու դեպքում Հայաստանը, անկասկած, կորցնելու է իր ինքնիշխանության վերջին նշույլները: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում Գարեգին Նժդեհին իրենց գերագույն գաղափարախոս հռչակած ՀՀԿ-ի միանձնյա իշխանության ժամանակահատվածում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT