Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրն այսօր շրջափակված էր ոստիկաններով. հրապարակվում էր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը:
Սեֆիլյանին եւ մյուսներին ուղեկցումը դատարան այսօր ավելի էր խստացվել, նրանց ուղեկցում էին տասնյակից ավելի ոստիկանական ու քաղաքացիական մեքենաներ: Տարածքում էին նաեւ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության վարչության աշխատակիցները (ՀՆՎ), որոնց ըստ ոստիկանության՝ կարելի էր տեսնել միայն, եթե տարածքում վտանգավոր հանցագործ է: «Օպերացիան» ղեկավարում էր Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը:
Դատարանի բակում կարգադրիչները լրագրողների մուտքը թույլ էին տալիս միայն զույգերով՝ մի քանի րոպեն մեկ. դատական նիստերի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր: Իսկ ահա նիստերի դահլիճում կարգադրիչների թիվը եռապատկվել էր, հատուկ հսկողություն էր սահմանվել ապակիների մոտ՝ հնարավոր «հարձակումն ապակու վրա» կանխելու համար: Եվ չնայած, դատավճիռը թե՛ նիստերի դահլիճում գտնվողները եւ թե՛ դատավարության մասնակիցները պետք է ունկնդրեին կանգնած, կարգադրիչները կարգադրեցին նիստերի դահլիճում գտնվողներին նստել:
Նիստերի դահլիճ մտավ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը. Սեֆիլյանը, Սաֆարյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը դատավճիռը լսեցին նստած: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի ձայնը դատավճիռը հրապարակելիս դողում էր:
Երբ հրապարակվեց Ներսես Պողոսյանի վերաբերյալ դատավճիռը, Պողոսյանը բարկացավ եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հասցեին: Ուղեկցող ոստիկանները նրան քաշքշելով դուրս հանեցին: Իսկ դահլիճում ներկա գտնվող Պողոսյանի քրոջ ինքնազգացողությունը վատացավ, նրա համար շտապօգնություն հրավիրվեց դատարան:
Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն չէր շեղվում եւ շարունակում էր հրապարակել դատավճիռը: Դատարանը, ամենամեղմ պատիժը սահմանեց Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված միակ անձի նկատմամբ. Հովհաննես Պետրոսյանը դատապարտեց 2 տարվա ազատազրկման։ Սա նշանակում է, որ Հովհաննես Պետրոսյանն երկու ամիս անց կհայտնվի ազատության մեջ: Ամենախիստ պատիժը բաժին հասավ Սեֆիլյանին՝ նա դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման: Դատավճռի հրապարակումից հետո դահլիճում ներկա գտնվողները բղավեցին «մահ ռեժիմին», իսկ նրանցից մեկն էլ սկսեց երգել, ապա անիծել Սեֆիլյանին պատժողներին: Մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին եւ Հակոբ Ենոքյանին, սակայն չհաջողվեց անխոչընդոտ հեռանալ. քաղաքացիները նրանց վիրավորեցին եւ հայհոյանքներ հնչեցրին, նրանք կարողացան հեռանալ միայն ոստիկանների միջամտությունից հետո:
Դատավճռի հրապարակումից հետո, Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ մարտի 20-ին ՀՀ-ում արդարադատությունը մահացավ: Հարցին, թե Սեֆիլյանն ինչպես արձագանքեց, քանի որ ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չէր, Պապիկյանը փոխանցեց. «Ասաց՝ բրավո, կեցցե՛ք, շուտով նմանատիպ դատավճիռներ ձեզ համար է ընթերցվելու»: Նա ասաց, որ այս ողջ ընթացքում ոչ թե դատավարություն է իրականացվել, այլ՝ թատերական ներկայացում: «Անձին դատապարտում են ազատազրկման՝ երեք հոդվածներով, որեւէ մեկով ապացույց չունենք, սա հաշվեհարդար էր, քաղաքական բացահայտ պատվեր, այսօր մահացավ արդարադատությունը: Այս օրը պետք է դատարաններից դրոշն իջեցվի եւ դրա փոխարեն փողի վրա սեւ լենտ ամրացվի: Սա ուղղակի պատմության մեջ կմնա, եւ կգա ժամանակը, երբ քաղաքական իշխանությունը պատասխան կտա դրա համար»,- ասաց Պապիկյանը:
Դիտարկմանը՝ եթե Սեֆիլյանը հանցավոր մտադրություն ուներ, ինչու չէր կանխվել, Պապիկյանը դժվարացավ պատասխանել՝ հավելելով. «Սեֆիլյանի կոնկրետ մեղադրանքներում մոռացել են նշել Քենեդու սպանության մասին, որովհետեւ մյուս երեք հոդվածներն էլ ֆանտաստիկայի ժանրից են: Սեֆիլյանը էական լուրջ վտանգ էր ներկայացնում քաղաքական իշխանության համար, ինչի համար էլ իրեն լռեցնել էր պետք: Քաղաքական իշխանության համար ներկայիս վարչախումբը վախենում է Սեֆիլյան անձից, վախն այնքան մեծ է եղել, որ նրան պետք է ձայնազրկեին եւ հնարավոր ֆիզիկական ոչնչացում իրականացնեին»: Պաշտպանը նշեց, որ բողոքարկելու են դատավճիռը զուտ ձեւական ընթացակարգը պահելու եւ միջազգային ատյան դիմելու համար:
Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, չցանկացավ պատասխանել լրագրողների հարցին, նա հուզված էր: Իսկ Գեւորգ Սաֆարյանի մայրը մեր զրույցում արցունքները կոկորդում խեղդելով ասաց, որ որդու նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում՝ նշելով, որ ողջ դատավարության ընթացքում չեղավ որեւէ հիմք, որն ապացուցեր իր որդու մեղավորությունը:
Նույն կարծիքն է նաեւ Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը, որի ծննդյան օրն է այսօր: Նա ասաց, որ Ներսես Պողոսյանին կալանավորելու առաջին օրվանից նրա նկատմամբ անձնական թշնամանք է եղել նախկին քննիչ եւ ներկա փաստաբան Ամրամ Մակինյանի կողմից. «Զգույշ եղեք իրենից, ինքը էն մարդն է, ով մեղադրյալի ստորագրություն է կեղծում»: Նա նաեւ Գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց երկու դրվագներով. «Փաստաթուղթ կեղծելու, անձնական սպառնալիքներ հնչեցնելու Ներսեսին հասցեին...Իր հացադուլի ժամանակ ես հասա մինչեւ գլխավոր դատախազի տեղակալ, հիմա հասնելու եմ մինչեւ գլխավոր դատախազ ու ապացուցեմ, որ այս մեղադրանքում տրամաբանություն չկա», - ասաց Լիա Պողոսյանը: Նա համոզված է` Ներսես Պողոսյանը որեւէ կապ չուներ ներկայացվող մեղադրանքների հետ, եւ նրան պարզապես ձերբակալել էին Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունքներ կորզելու համար: Այդ մասին իր պաշտպանական ճառում ասաց նաեւ ինքը՝ Ներսես Պողոսյանը:
Այսօր դատարան էր եկել նաեւ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատապարտված եւ օրեր առաջ ազատ արձակված Ավետիս Ավետիսյանը: Նա մեր զրույցում ասաց, որ որքանով հնարավոր է եղել, հետեւել է Սեֆիլյանի գործով նիստերին. «Պարզ է՝ ինչ է կատարվում, 4.5 տարի առաջ նույն էս ամեն ինչի միջով ես եմ անցնել: Պետք է մեկուսացնել մարդուն, մեկուսացնում են, մեկին հինգ տարով, մեկին՝ 10»,- ասաց Ավետիսյանը հավելելով, որ ազատության մեջ գտնվելուց հետո էլ շարունակելու է իր պայքարը:
Դատավճռի հրապարակումից հետո էլ Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատապարտվածների հարազատները շարունակում էին գտնվել դատարանի բակում, նրանք թույլ չէին տալիս մեքենաներին անցնել, այդ կերպ փակելով նրանց ճանապարհը:
Հավելենք, որ մեղադրող դատախազը Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում, դատավորը 7 ամսով ընդամենը կրճատեց պատժաչափը: Դատավարության ողջ ընթացքում Սեֆիլյանը ու Սաֆարյանը չկարողացան ո՛չ ցուցմունք տալ, ո՛չ պաշտպանական ճառով հանդես գալ. պատճառն այն էր, որ նրանք հանդգնել էին ոտքի չկանգնել դատարանի առջեւ: Դատավարության սկզբնական փուլերում որպես «պատիժ», դատավորը ժամերով հեռացրել էր նրանց նիստերի դահլիճից: Հետո դատավորն այլ տակտիկա մշակեց՝ բավարարվեց միայն նախազգուշացումներ տալով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT