Երևան
12 °C
Փաստաբան Վահե Գրիգորյանը ծանրակշիռ փաստեր է ներկայացնում այն մասին, որ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի համար սովորական է դարձել ասել կամ գրել մի բան, այնուհետ հրաժարվել իր իսկ խոսքերից: Այս մասին փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նոր լսեցի Աժ-ում ԵԼՔ խմբակցության առաջարկած որոշման նախագծի քննարկումները, որտեղ հատկապես ուշագրավ ելույթներ ունեցավ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ պրն. Գ. Կոստանյանը: Ես միշտ էլ բարձր կարծիքի եմ եղել նրա մասնագիտական ունակությունների մասին եւ իր այն պնդմանը, թե կառավարությունը երբեւէ չի հայտարարել, թե 9-ը զոհերի նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը եղել է բացարձակ անհրաժեշտ, ես ընդամենը իր խոսքին կհակադրեմ իր տրամաչափի մեկ այլ իրավաբանի՝ ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի ստորագրությունը, որը եւ պատահաբար հենց նույն անձն է:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կյանքից զրկելը եղել է բացարձակ անհրաժեշտ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, 21/03/2016թ.-ին Մարդու իրավունքների եւրոպական դատարանին կառավարության ներկայացուցիչ պրն. Գ. Կոստանյանի ստորագրությամբ ներկայացրած առարկությունների եզրափակիչ (ամփոփիչ) մաս, կետ (b)-ում տառացիորեն նշում է.
b) The Police operation and the use of force in the instant case were proportionate and "absolutely necessary", all the Police operation activities were conducted in a proper manner and therefore no breach of either positive or negative obligation of the State, and, subsequently, no violation of substantive aspect of Article 2 should arise in this matter;
«Հայերեն՝ b) Ոստիկանական օպերացիան եւ կիրառված/գործադրված (մահաբեր) ուժը սույն գործով եղել են համաչափ եւ “բացարձակապես անհրաժեշտ” (թե բնօրինակում, թե այստեղ նշվում է չակերտներում, որպես բառացի մեջբերում ՄԻԵԿ 2-րդ հոդվածի 2-րդ մասի պարբերությունից), ողջ ոստիկանական գործողությունները իրականացվել են պատշաճ կերպով եւ, հետեւաբար, պետության կողմից նեգատիվ կամ պոզիտիվ պարտականության որեւէ խախտում տեղի չի ունեցել, համապատասխանաբար նաեւ՝ բացառելով 2-րդ հոդվածի նյութական մասի խախտումն այս առնչությամբ»:
Եւ, նախականխելով այն պնդումները, թե սա էլ է ապատեղեկատվություն, այստեղ, իմ վստահորդներից ստացած լիազորությունների շրջանակում եւ հանրային կարծիքը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերը կանխելու նպատակով, ցանկացած ընթերցողի եւ լրատվամիջոցների համար կտեղադրեմ իմ վկայակոչած պաշտոնական փաստաթղթի առաջին եւ վերջին էջերի լուսապատճենները:
Մարտի 1-ի գործն ասելու եւ արանքից փախչելու գործ չի: Ծանր է լինելու: Նոր է սկսվում»:
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT