Վրեժխնդրություն՝ արդարադատության քողի տակ. ո՞վ է պետականության դեմ հանցագործություն անողը

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտեց 10.5 տարվա, Գեւորգ Սաֆարյանին՝ 5.5 տարվա, Սասունիկ Կիրակոսյանին՝ 4,6, Ներսես Պողոսյանը՝ 3,6, Հրայր Թոփչյանին 3, Գալուստ Գրիգորյանին՝ 2, Հովհաննես Պետրոսյանը 2 տարվա ազատազրկման:

Այս դատավարությունը եւ վճիռը, անկասկած, պատվավոր տեղ կզբաղեցնեն Հայաստանում արդարադատության բացակայության դրսեւորումների ցանկում: Նախ, եթե անկեղծ լինենք ու մեղմ արտահայտվենք, այդպես էլ չներկայացվեցին համոզիչ ապացույցներ այն արարքների, որոնք իբր ծրագրել էին Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները: Բայց եթե նույնիսկ մի պահ վերանանք դրանից, այլ խնդիր է ծագում:

Սա հատվածական արդարադատություն է: Դատվում են միայն «ոչ յուրայինները»: Դատվում են ամենայն դաժանությամբ: Իսկ յուրայինները անպատիժ են: Յուրայիններին կարելի է մայրաքաղաքի կենտրոնում 10 հոգու գնդակահարել ու «չբացահայտվել», հետեւաբար՝ չդատվել: Կարելի է Սահմանադրությունը խախտելով զորք մտցնել քաղաք, սպանելու հրամաններ տալ ու չդատվել: Յուրայիններին կարելի է «պրիվետ Ռոբ» ասելու համար մարդուն զուգարանում ծեծելով սպանել ու նույնիսկ մեկ ժամով չազատազրկվել: Յուրայիններին կարելի է ավտոմատից տան բակում մարդ գնդակահարել, ու դա կգնահատվի որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն, հետեւաբար՝ ոչ մի պատիժ: Յուրային քաղաքապետի անչափահաս որդին, չունենալով վարորդական իրավունք, կարող է վարել հոր ծառայողական մեքենան, մարդու վրաերթի ենթարկել, սպանել եւ կրկին՝ ոչ մի պատիժ, նույնիսկ մեդալ՝ անձամբ Սերժ Սարգսյանի ձեռքից: Յուրայինները կարող են գռփել պետական բյուջեն, այլ անձանց ունեզրկել, դիզել միլիարդների ունեցվածք ու ոչ միայն չդատվել, այլեւ շարունակել պաշտոններ զբաղեցնել ու, բնականաբար, շարունակել գռփել:

Այս ֆոնին տրամաբանության մեջ չի տեղավորվում անարդարության դեմ բողոքող, դատարանի բակում որպես բողոքի նշան օդամղիչ ատրճանակից օդ կրակած անձին 9 տարի ազատազրկելը: Տոնածառով ազատության հրապարակում վազող երիտասարդին 5 տարով ազատազրկելու վճիռները: Մարտի 1-ին լրիվ պատահականորեն կենդանի մնացած հարյուրավոր անձանց դատելը... Սա նշանակում է, որ Հայաստանում գործում է, այսպես կոչված, հատվածական, ընտրովի «արդարադատություն», որը որեւէ աղերս չունի իրական արդարադատության հետ: Դա ընդամենը այդ պահին գործող իշխանության ինքնապաշտպանությանը, ինքնավերարտադրմանը, իշխանության ամրապնդմանը ուղղված լուծում է: Բոլոր նրանք, ովքեր համարձակություն ունեն ձեռնոց նետել «սրբության սրբոցին», «միակին», «անփոխարինելիին» նրանց համար օրենքը գործում է դաժանորեն՝ ողջ խստությամբ: Դա ոչ թե արդարադատություն է, այլ պարզ, բնազդային մակարդակում գտնվող վրեժխնդրություն:

Դա համեմվում է, իհարկե, այնպիսի արտահայտություններով, ինչպես, օրինակ, «պետության եւ պետականության դեմ իրականացվող հանցագործություն», դատավճիռները կարդում են դատավորի պատմուճանով, փայտյա մուրճով անձինք, բայց դա էությունը չի փոխում: Շատ հարաբերական է, թե իրականում ով է պետականության դեմ հանցագործություն անում՝ ցուցարարների վրա կրակո՞ղը, այդ կրակողին «չբացահայտողն» ու չպատժո՞ղը, պետության ու քաղաքացիների ունեցվածքը անպատիժ գռփո՞ղը, կասկածելի ապացույցներով աջ ու ձախ դատավճիռներ շռայլողնե՞րը, իրենց իշխանությունը հավերժացնելու համար Սահմանադրությունը անընդմեջ փոխողնե՞րը, երկրի ինքնիշխանությունը մի գիշերվա մեջ սկուտեղով այլ երկրին նվիրողնե՞րը, թե դրա դեմ տարբեր ձեւերով ու եղանակներով դիմադրողները:

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 21-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3233 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս