Պատիժ՝ Շուշին ազատագրողին. Քաղբանտարկյալների կոմիտեն ու Փարիզի վերածնունդը դատապարտում են

Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտեն, ինչպես նաեւ Փարիզի Հայկական վերածնունդ սփյուռքահայ կազմակերպությունը խստորեն դատապարտում են Ժիրայր Սեֆիլյանի եւ իր գործով ամբաստանյալների՝ երեկ կայացրած ծանր դատավճիռը, այս մասին հաղորդագրությունում ասվում է.

«Գրեթե մեկ տարի տեւեց այս շինծու դատավարությունը, որտեղ պարբերաբար ոտնահարվում էին ամբաստանյալների եւ նրանց փաստաբանների տարրական իրավունքները, որտեղ հենց դատարանի շենքում բազմաթիվ ամբաստանյալների հանդեպ ուժ էր կիրառվում: 

Եվ այսօր դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, որն ամբողջ «դատավարության» ժամանակ չէր թաքցնում իր ամբարտավանությունն ու արհամարհանքը, հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը. վերջինս դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման: Նա դատապարտվեց առանց որեւէ ապացույցի, այն բանի համար, որ ցանկանում էր գրավել հեռուստաընկերության շենքերը «հեղափոխություն նախապատրաստելու» համար: Սեֆիլյանի գործով ամբաստանյալները եւս դատապարտվեցին առանց լուրջ ապացույցների առկայութեան եւ առանց իրենց շահերը պաշտպանելու հնարավորության. Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 5 տարի 5 ամիս, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամիս, իսկ Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը եւ Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի ազատազրկման: 

Այս դատավճիռները եւս մեկ անգամ ցույց են տալիս իշխանության տարանջատված չլինելը Հայաստանի Հանրապետությունում, որտեղ դատական իշխանությունն հատկապես, ամբողջովին ենթարկված է գործադիր իշխանությանը: Սա  մտահոգվելու առիթ է տալիս, քանի որ դատարանները, անաչառ վճիռ արձակելու փոխարեն, ծառայում են Սերժ Սարգսյանին իբրեւ բեմ, որտեղ նա կարող է ազատորեն լուծել իր խնդիրները: 

Իրական ընդդիմությանը ճնշելու լավագույն օրինակը Ժիրայր Սեֆիլյանի ծանր դատավճիռն է, այն մարդու, ով իր մարտական ընկերների հետ ադրբեջանական լծից ազատագրեց Շուշին, այն մարդու, ով բացահայտեց Սերժ Սարգսյանի սուտը՝ կապված 2016 թվականի քառօրյա պատերազմի տարածքային կորուստների ծավալի հետ: 

Այսպիսով, օրըստօրե Սերժ Սարգսյանն իր դիրքը, ինչպես նաեւ իր ներկայացրած համակարգն առավել ամրապնդելու համար չեզոքացնում է բոլոր նրանց, ովքեր ներկայացնում են հայ ժողովրդի իրական ուժը, լինի դա շինծու դատավարության,թե գործող իշխանության գաղտնի ծառայությունների կողմից ժողովրդին լռեցնելու եւ վախ սերմանելու միջոցով: 

Հիշեցնենք, որ վերջերս հրապարակված հաղորդագրության մեջ Կոմիտեն ներկայացրել է ոչ վերջնական ցուցակ, որը ներառում է 109 քաղբանտարկյալ: 

Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտեն եւ Փարիզի Հայկական վերածնունդ կազմակերպությունը գտնում են, որ այս ազատազրկումներն ունեն, այնուամենայնիվ, դրական մի կողմ ՝ առավել քան երբեւէ պատռել գործող իշխանության իրական դեմքը եւ ցույց տալ, թե որքան հրատապ է աջակցել նրանց, ովքեր քաջությունն ունեն դատապարտելու գործող իշխանությանը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2782 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս