Լոռիում քամու վնասները շարունակվում են. փրկարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով

Լոռիում վաղ առավոտից չդադարող ուժեղ քամին բազմաթիվ ավերածություններ է գործել մարզում: Պոկել է Վանաձորի Բազում կարի ֆաբրիկայի 1 100 քառակուսի մետր տանիքն ու շպրտել մի քանի հարյուր մետր: Խնձորուտ թաղամասի N19 տան ավելի քան 220 քմ մակերեսով տանիքը քամին տեղաշարժել է ավելի քան 4 մետր: Դեպքի վայր ժամանած փրկարարները ամրացրել են տանիքն ու կանխել դրա ընկնելու վտանգը: Քամին տանիքներ է քշել նաեւ Արեւաշող համայնքում, որն ընկել է կայանված Վազ 21-07 մակնիշի ավտոմեքենայի վրա: Սպիտակում քամին պոկել է ԱԿԲԱ բանկի տանիքն ու գցել կայանված Վազ-21-06  մակնիշի ավտոմեքենայի վրա: Ծաթեր գյուղում քամին վնասել է 9 սեփական տների տանիքներ: Սարահարթ գյուղում եւս բնակարաններ են վնասվել: Բազում գյուղում քամին պոկել է ավտոտնակի դարպասն ու գցել մեքենայի վրա: Ալավերդի քաղաքում քամու հետեւանքով վնասվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ: Մետաղյա թիթեղներն ընկել են հոսանքալարերի վրա, ինչի արդյունքում նաեւ հրդեհ է բռնկվել չբնակեցված տնակներից մեկում:

Ժամը 17-ից մինչ այս պահը հոսանքազրկված են մարզկենտրոնի մի շարք թաղամասեր: ՀԷՑ-ի Դեբետ մասնաճյուղից Armtimes.com-ին հայտնել են, որ իրենց կողմից իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, սակայն թե երբ կվերականգնվի հոսանքը նշված թաղամասերում, ու արդյոք այսօր կվերականգնվի՝ դժվարացել են կոնկրետ պատասխան տալ:

Չճշտված տեղեկություններով՝ հոսանքազրկված են նաեւ մի շարք գյուղական համայնքներ:

Մեզ հասած տեղեկություններով՝ քամու մեծ արագություն գրանցվել է Տաշիրի եւ Ստեփանավանի տարածաշրջաններում՝ 30 եւ 32 մ/վ:

Մարզում այսօր գրանցվել են նաեւ հրդեհներ անտառային եւ չոր խոտածածկ տարածքներում: Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 4 հոգի տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է տարաբնույթ ավելի քան 800 ահազանգ, որոնց մեծ մասը կապված են եղել տեղեկատվություն, հարցում եւ խորհրդատվություն ստանալու հետ: 

ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱԻՆ 911 ծառայությունում ժամը 18:30-ի դրությամբ գրանցվել է քամուց վնասների 56 ահազանգ, որոնցից 20-ը Երևանում, 7-ը՝ Արագածոտնի մարզում, 6-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Կոտայքի, 2-ը՝ Գեղարքունիքի, 9-ը՝ Լոռու, 4-ը՝ Շիրակի և 1-ը՝ Տավուշի մարզերում:

5 դեպքում վնասվել են ծառեր, 46 դեպքում՝ շինությունների տանիքներ, 3 դեպքում՝ շինությունների կոնստրուկցիոն տարրեր, 3 դեպքում՝ այլ իրեր: Ընդհանուր վնասվել է 5 ավտոմեքենա:

Մարտի 24-ի ժամը 20:00-ի դրությամբ 8 դեպքում քամուց վնասվել են ծառեր (7-ը Երևանում, 1-ը Արագածոտնի մարզում), 67 դեպքում՝ շինությունների տանիքներ (25-ը Երևանում, 6-ը Արագածոտնի, 2-ը Արմավիրի, 6-ը Արարատի, 2-ը Կոտայքի, 2-ը Գեղարքունիքի, 14-ը Լոռու, 9-ը Շիրակի և 1-ը Տավուշի մարզերում), 10 դեպքում՝ շինությունների կոնստրուկցիոն տարրեր (Երևանում), 4 դեպքում՝ այլ իրեր (3-ը Երևանում, 1-ը Լոռու մարզում): Ընդհանուր վնասվել է 5 ավտոմեքենա (Երևանում՝ 2, Լոռու մարզում՝ 3):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6910 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել