Պոկված տանիքներ, տապալված ծառեր. ողջ Հայաստանում հաշվում են երեկվա փոթորկի հետեւանքները

25/03/2018 schedule12:40

Նախօրեին ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունը զգուշացրել էր Հայաստանի ողջ տարածքում սպասվող ուժգին քամիների մասին: Համաձայն Աին հաղորդագրության, մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում էին վտանգավոր ուժգնության քամիներ։

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները հասան 30-35 մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում եւ Երևանում՝ 20-25 մ/վրկ, որի արդյունքում կոտրվեցին ծառեր, ծառի ճյուղեր, պոկվեցին տանիքներ, տանիքների առանձին հատվածներ,  էլեկտրոհաղորդման գծեր եւ այլն:

Ամենաուժգին քամիները ՀՀ մարզերի մեջ գրանցվեցին Լոռու մարզում,  Տաշիրի եւ Ստեփանավանի տարածաշրջաններում՝ 30 եւ 35 մ/վ: Այնտեղ փրկարարները չէին հասցնում արձագանքել ամեն րոպե գրանցվող կանչերին, աշխատում էին արտակարգ ռեժիմով:

Փոթորկի վնասներից զերծ չմնաց նաեւ մայրաքաղաքը: ԱԻՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվութան վարչության փոխանցմամբ, Երեւանում ժամը 15:54-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի տանիքի թիթեղը պոկվել եւ կախվել էր, առկա է ընկնելու վտանգ, նույն ահազանգն էր հնչել նաեւ 15:53-ին, Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի տանիքի պոկման մասին:

16:54-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի տանիքի թիթեղը թուլացել և ճոճվում է, 17:49-ին  ահազանգով՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 39ա շենքի տանիքը ուժեղ քամուց թուլացել կախվել էր, ժամը 18:12-ի ահազանգով՝  ուժեղ քամու հետևանքով Մաշտոցի պողոտայի թիվ 18 շենքի տանիքի թիթեղները ճոճվում են, առկա էր ընկնելու վտանգ, ժամը 18:24-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքն ուժեղ քամուց պոկվել է, 18:50-ին ահազանգ էր ստացվել, որ  Սարյան փողոցի թիվ 27 շենքի տանիքի թիթեղը պոկվել կախվել է,18:57-ին ահազանգով՝ Դրոյի փողոցի թիվ 14/1 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակների տանիքները ուժեղ քամուց մասամբ պոկվել են, 19:26-ին՝ Միկոյան փողոցի թիվ 13 շենքի տանիքի սալիկները թուլացել են, 19:24-ին՝ Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 17 շենքի տանիքի թիթեղը թուլացել կախվել է, 18:06-ին՝  Պուշկինի փողոցի թիվ 72 շենքի տանիքի թիթեղյա ծածկը ուժեղ քամուց թուլացել է, 18:24-ին՝  Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 59 շենքի տանիքի թիթեղները թուլացել և կախվել են, 18:20-ին՝  Շինարարների փողոցի թիվ 10 շենքի տանիքի թիթեղը ուժեղ քամուց թուլացել է, 23:25-ին՝ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 49/1 տան տանիքի մետաղյա թիթեղը: Սրանք միայն գրանցված զանգերն էին, մյուս վնասները չեզոքացվել են տեղում՝ բնակիչների կամ այլ միջամտությամբ:

Երեւանում ծառեր են տապալվել Մամիկոնյանց փողոցում՝ Արաբկիր ԲԿ-ի մոտակայքում, այստեղ ծառն ընկել էր մ,եքենաների վրա, Մամիկոնյանց փողոցում՝ Ա. Բաբլոյանի Արաբկիր ԲԿ-ի մոտակայքում, ծառն ընկել էր ճանապարհի վրա,  Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37-րդ կմ-ի հատվածում քամու հետևանքով բարդու ծառն ընկել էր՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը:

Գյումրիում քամին շենքերի տանիքներն է պոկել, շատ ծառեր է գետին տապալել: 9-11 ծառայությունն  աշխատել է գերծանրաբեռնված: Ի թիվս տասնյակ շենքերի, պոկվել են նաեւ ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի  տանիքի թիթեղները: Քամին պոկել է նաեւ «Շիրակ»  օդանավակայանի ժամանման սպասասրահի տանիքը:

Արարատի մարզում այսօր, ժամը 09:16-ին տեղեկություն է ստացվելն, որ երեկ՝ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում մարզային ոստիկանության շենքի մոտակայքում ծառը կոտրվել և կախվել է, երեկ քամին Արարատում նաեւ տների ու շենքերի տանիքներ էր պոկել:

 Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում քամուց վնասվել է տան տանիք, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի 62ա շենքի գեղարվեստի դպրոցի տանիքը քամին քշել է, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 35 շենքի տանիքը մասամբ պոկվել է,  Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի թիվ 44 շենքի տանիքը քամին քշել պոկել է:

Լոռիում, Վանաձորի Բազում կարի ֆաբրիկայի 1 100 քառակուսի մետր տանիքն ու շպրտել մի քանի հարյուր մետր: Խնձորուտ թաղամասի N19 տան ավելի քան 220 քմ մակերեսով տանիքը քամին տեղաշարժել է ավելի քան 4 մետր,Քամին տանիքներ է քշել նաեւ Արեւաշող համայնքում, որն ընկել է կայանված Վազ 21-07 մակնիշի ավտոմեքենայի վրա: Սպիտակում քամին պոկել է ԱԿԲԱ բանկի տանիքն ու գցել կայանված Վազ-21-06  մակնիշի ավտոմեքենայի վրա: Ծաթեր գյուղում քամին վնասել է 9 սեփական տների տանիքներ: Սարահարթ գյուղում եւս բնակարաններ են վնասվել: Բազում գյուղում քամին պոկել է ավտոտնակի դարպասն ու գցել մեքենայի վրա: Ալավերդի քաղաքում քամու հետեւանքով վնասվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ: Մետաղյա թիթեղներն ընկել են հոսանքալարերի վրա, ինչի արդյունքում նաեւ հրդեհ է բռնկվել չբնակեցված տնակներից մեկում:

Եւ սա դեռ ամբողջական պատկերը չէ: Մարզերից մի քանիսում հոսանքազրկվել են քաղաքային ու գյուղական համայնքներ:

Այսօր, կեսօրից մի փոքր անց արդեն քամիները ՀՀ տարածքում նահանջել են:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4293 դիտում

Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված

Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի

Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան

Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա

Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ

Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը

Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն

Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո

Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում

Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն

Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին

Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP

Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին

Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան

Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան

ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ

Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում

Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել

Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Կտրիճի փրկիչները կշարունակեն պաշտպանել նրան ու գործակալ եղբորը, նույն գործակալական ցանցին են ծառայում. Չախոյան

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Ֆոն դեր Լայենը մանրամասնել է՝ ինչպես կարող են ապասառեցվել ռուսական ակտիվները

Տեղի է ունեցել Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով հանձնաժողովի նիստը

Ասում է՝ ի՞նչ, հիմա էլ եղբայրը եղբոր համար է՞ պատասխանատու. փաստորեն, հնարավոր է համարում հրապարակվածը

Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում. կոչ ենք անում պարզել ծագման աղբյուրը. Մկրտչյան

Տիրադավը նրանք են, ովքեր Աստծուն են դավաճանել. կաթողիկոսը մեր տերը չէ, նա ծառայում է օտարին. սրբազան հայր