Երևան
12 °C
ԱԺ-ում այսօր՝ մարտի 26-ին, տեղի ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի համատեղ ասուլիսը:
Նրանք անդրադարձան միջխորհրդարանական համագործակցությանը եւ հայ-ռուսական հարաբերություններին: Զատուլինը եւս մեկ անգամ հաստատեց ռուսական մոտեցումը Արցախի հարցում՝ նշելով, որ իրենք հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին անդրադառնալով, Զատուլինը նշեց, որ «Հայաստանին ուղղված ցանկացած սպառնալիք կամ հարձակում Ռուսաստանը դիտարկելու է որպես սպառնալիք իրեն, եւ՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համապատասխան հոդվածների կիրառման հիմք»:
Լրագրողները հետաքրքրվեցին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի գործընթացի շարունակությամբ, ինչպես նաեւ Ալիեւի՝ Երեւանի եւ Զանգեզուրի հանդեպ նկրտումների հարցով եւ այս առիթով Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին հարցերով:
Զատուլինը պատասխանեց, որ ՌԴ-ից Ադրբեջանին զենքի վաճառքը շարունակվում է նախօրոք կնքված պայմանագրերի հիման վրա: Բացի դրանից, խոսքը գնում է հասարակ սպառազինության եւ պաշտպանական միջոցների մասին, այլ ոչ թե ժամանակակից միջոցների մասին, որոնք, ռուս խորհրդարանականի խոսքով, «մատակարարվել են Հայաստանին` Ադրբեջանից տարբերվող պայմաններով»:
Անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին՝ Զատուլինը նշեց, որ «Ադրբեջանի նախագահը թուլացրեց իր դիրքերը միջազգային ասպարեզում՝ նման հայտարարություններ անելով»: Ըստ Զատուլինի, նախագահական ընտրություններին ընդառաջ արված հայտարարություններն ուղղված էին ներքին լսարանին:
«Խնդրում եմ, լուրջ մի վերաբերվեք դրան, կարծում եմ այդտեղ մեկնաբանելու բան չկա»,- նշեց ռուսական պատվիրակության նախագահի տեղակալը:
Համատեղ ասուլիսից հետո լրագրողները շարունակեցին հարցեր ուղղել Զատուլինին:
Նրան խնդրեցին մեկնաբանել տարածված կարծիքը, ըստ որի՝ Թուրքիան գրավել է Աֆրինը Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, եւ մտավախությունը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կփորձեն կրկնել այդ սցենարը Արցախում՝ ստանալով ՌԴ լուռ համաձայնությունը ռազմական գործողություններ սկսել:
«Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցով մենք չենք խորհրդակցում Թուրքիայի կամ որեւէ մեկի հետ: Դրա համար ո՛չ առիթ, ո՛չ պատճառ չկա»,- ասաց Զատուլինը:
Անդրադառնալով Թուրքիայի՝ Ռուսաստանի լուռ համաձայնությամբ գործողություններ կատարելուն, Զատուլինը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանն այդ աստիճան առաջնորդող դեր չունի Թուրքիայի համար, որ արգելի կամ թույլ տա որեւէ բան:
«Թուրքիյում լավ գիտեն Հավաքական անվտանգության պայմանագրի մասին, այդ իսկ պատճառով Հայաստանին սպառնացող որեւէ ռազմական վտանգ Թուրքիայի կողմից ես չեմ տեսնում»,- ասաց Զատուլինը:
Նա բացառեց Աֆրինի սցենարի կրկնությունը Արցախում, թեեւ ընդունեց, որ կա խնդիր, որը, սակայն պետք է լուծել խաղաղ ճանապարհով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT