Նոր զարգացում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու գործով. պատանդառուի մեղադրանքը մեղմացվել է

2017 թվականի hոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ սպանության փորձի գործով մի քանի օր առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել: Այս աղմկոտ գործը շուտով կուղարկվի դատարան:

Մինչ նախաքննության ավարտ հայտարարելը, սակայն սույն գործով մեղադրյալ Արգամ Հովիկյանին առաջադրված մեղադրանքները մեղմացվել են: Եթե նախաքննության սկզբում նրան սպառնում էր ցմահ ազատազրկում, ապա այժմ իրավիճակը փոխվել է:

Հովիկյանը հոկտեմբերի 30-ին ներխուժել էր «Մանուշակ» մանկապարտեզի տարածք եւ պահանջել նախկին կնոջը՝ Լիլիթ Հովհաննիսյանին: Մանկապարտեզ մտնելուն պես նա դանակով հարձակվել էր նախկին կնոջ տատի՝ մանկապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանի վրա, իսկ երբ նախկին կինն էր հասել, նրան նույնպես վնասվածքներ էր պատճառել. կնոջը հաջողվել էր դիմել փախուստի, ինչից հետո Արգամ Հովիկյանը կողքի սենյակում գտնվող 3-ամյա Հմայակին պատանդ էր վերցրել: Իրավապահները շուրջ 4 ժամ բանակցություններ վարեցին եւ վնասազերծելով պատանդառուին՝ կարողացան փրկել 3-ամյա փոքրիկին: Սակայն վնասազերծելու պահին արգամ Հովիկյանը հասցրել էր ինքնավնասում կատարել:

Գործի վերաբերյալ մեր հարցերին է պատասխանել Արգամ Հովիկյանի պաշտպան Արսեն Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, մինչ նախաքննության ավարտ հայտարարելը մեղադրանքի փոփոխություն, լրացում եղե՞լ է:

- Այո եղել է: Արգամ Հովիկյանին առաջադրված 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մեղադրանքի 2-րդ մասը հանվել է: Այսինքն՝ իր կնոջ Լիլիթ Հովհաննիսյանին սպանելու փորձի մասով մեղադրանքը հանվել է: Մեր միջնորդությունները մեղադրանքը վերաորակելու մասով մասնակի բավարարվել է: Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ իմ պաշտպանյալը չի ցանկացել սպանել կնոջը: Բայց կնոջ տատիկի՝ Ռոզա Վարդանյանի մասով մեղադրանքը թողել են չնայած նրան, որ իմ պաշտպանյալը Ռոզա Վարդանյանի սպանելու ցանկություն նույնպես չի ունեցել: Ինձ թվում է այդ մասով էլ մեղադրանքը կհանեն, որովհետեւ իմ պաշտպանյալը չի գնացել ո՛չ Ռոզա Վարդանյանին սպանելու, ո՛չ էլ կնոջ:

- Այսինքն՝ ձեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները մեղմացվե՞լ են:

- Իհարկե մեղմացվել է, երկրորդ մասով մինչեւ ցմահ ազատազրկում էր սպառնում, ամենածանր հոդվածն էր դրված:

- Պարոն Սարգսյան, բայց հիմնավորվել է նախաքննության ընթացքում, որ ձեր պաշտպանյալը փորձել է սպանել Ռոզա Վարդանյանին, այդ մասով ի՞նչ ապացույցներ կան:

- Ի սկզբանե չկան: Միայն Ռոզա Վարդանյանի ասելով չի, որ Արգամ Հովիկյանն ուզում էր իրեն սպանել: Եթե նա ուզենար սպանել ժամանակ էլ ուներ, հնարավորություն էլ ուներ դանակը ձեռքին էր Ռոզա Վարդանյանը որ ուզենար էլ փախնել չէր կարող: Դա նշանակում է, որ չի ցանկացել, չի սպանել: Այդ մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Մեր ասածն այն է, որ անձը կատարել է հանցագործություն, իր կատարածի համար թող միայն պատասխան տա, թող մյուս մեղադրանքները հանեն:

- Նկատի ունե՞ք 3-ամյա երեխային պատանդ վերցնելու մասով միայն պատիժը կրի:

- Ինքը գրել է, որ երեխային պատանդ է վերցրել, իսկ մյուս մեղադրանքները չի ընդունում: Հիմա դատարանում տեսնենք ոնց կընթանա: Բայց մենք պատանդի հոդվածը չենք վիճարկել մինչ այս պահը, հետագայում կերեւա, եթե մինչ այս պահը վիճարկելու տեղ գտնենք կվիճարկենք:

- Մամուլում գրվեց, որ Արգամ Հովիկյանը դեպքի պահին խմիչքի կամ թմրանյութի ազդեցության տակ է եղել: Այդ մասով փորձաքննության արդյունքները կա՞ն:

- Նա ի սկզբանե հայտարարել է, որ ոգելից խմիչք օգտագործած չի եղել. իսկ թմրանյութի մասով ինքնասպանության փորձ կատարելուց հետո իրեն մորֆի են ներարկել, որպեսզի վիրահատություն անեն, հետո են նմուշ վերցրել եւ փորձաքննություն նշանակել, որի արդյունքներով էլ նա թմրանյութ օգտագործած է եղել, բայց քննիչն էլ է հասկացել, որ դա ներարկված մորֆին է: Վիրահատական փաստաթղթերը գործում կան:

- Ձեր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ կա՞ն:

-Այո, իր կնոջ եւ կնոջ տատի ցուցմունքներ են, որոնք առերես հարցաքննության ընթացքում էլ են պնդել: Հիմնականն այդ ցուցմունքներ են:

-Իսկ 3-ամյա երեխայի հայրը հարցաքննվե՞լ է:

-Նա հարցաքննվել է եւ ասել, որ չի բողոքում, գրել է՝ ես Արգամ Հովիկյանի դեմ բողոք չունեմ:

- Ձեր պաշտպանյալի մոտ հայտնաբերված դանակն ի վերջո սառը զե՞նք էր:

- Այդ մասով մեղադրանքը լրացվել է: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 4-րդ մասով (սառը զենք կրելը):

-Այդ մասով մեղադրանքը ընդունո՞ւմ է, ի՞նչ դիրքորոշում է հայտնել:

- Դանակը որսորդական գործարանային դանակ է, այդ մասով ընդունում է, որ իրենն եղել, եւ ընդունում է առաջադրված մեղադրանքը: Չի կրելի կրել, բայց ինքը կրել է:

- Պարոն Սարգսյան, իսկ ո՞ր դատարանում կքննվի քրեական գործը:

Արմավիրի դատարանում` կա'մ Հոկտեմբերյանի նստավայրում, կամ` Էջմիածնի: Դեպքն այս տարածքում է եղել: Գործի հատորները բաղկացած են երկու հատորից:

Այսպիսով՝ Արգամ Հովիկյանն այժմ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի մասի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ), 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով (պատանդ վերցնելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ՝ ակնհայտ անչափահասի նկատմամբ) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 4-րդ կետով (սառը զենք կրել): Նախաքննության սկզբում նա հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն հետագայում պաշտպանի հորդորով ցուցմունք է տվել համաձայն որի՝ երկու ծրագիր է ունեցել՝ գնալ մանկապարտեզ, որտեղ կինն է աշխատում եւ համոզել նրան, որ վերադառնա տուն: Այդպես է, համենայնդեպս, պնդում պաշտպանական կողմը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3229 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը