Երևան
12 °C
Լուսանկարում Լեւոն Մկրտչյանն ու Ֆելիքս Ցոլակյանն են աշխատանքից ազատված դասախոս Հովհաննես Խորիկյանի հետ
Շիրակի պետական համալսարանում մարտի 18-ից սկսված դասադուլը դադարեցված է: Ուսանողները լսարան են վերադարձել: Բայց սա կարող է երկար չտեւել, եթե ուսանողների պահանջը չկատարվի, նրանք երկուշաբթի կրկին դասադուլ կհայտարարեն:
Դասադուլը դադարեցնելու որոշումն ընդունվել է մարտի 24-ին համալսարանում կայացած գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստից հետո, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը: Հիշեցնենք, որ մարտի 24-ի նիստն անցկացվել էր դռնփակ, ինչն էլ մինչ նիստի սկսվելը հարուցել էր ուսանողների զայրույթը: Մինչ մարտի 24-ի նիստը, դեռ մարտի 18-ին դասադուլ հայտարարած ուսանողները ՀՀ նախագահին նամակ էին ուղղել եւ պահանջել էին ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակից ուսանողների հատուկ խմբի եւ Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ:
Ուսանողների պահանջը չէր բավարարվել, նրանց մարտի 24-ին անգամ համալսարանի շենք մտնելու իրավունք չէր տրվել, ուժեղացվել էր համալսարանի շենքի պահպանությունն ու մեծաթիվ ոստիկաններ էին հրավիրվել տարածք: Նրանց հետ ծագած վիճաբանություններից եւ հրմշտոցից հետո ուսանողները համալսարանի բակում նստադուլ էին հայտարարել եւ շենք մտնելու հնարավորություն ունեցել միայն մոլեգնած ուժեղ քամու ժամանակ:
Նիստի ավարտից հետո ռեկտորը չէր հանդիպել ոչ ուսանողների, ոչ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկտչյանն ու Ֆելիքս Ցոլակյանն էին խոսել համալսարանում ծագած խնդիրների, դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատման մասին: «Թող դասախոսները դատարան գնան, ուսանողները՝ լսարան»,- այդ պահին առաջարկեց նախարարն ու ընդգծեց. եթե օրենքի խախտում է եղել, թող ռեկտորը պատասխան տա: Ուսանողներն էլ նախարարին առաջարկեցին հանդիպել դասախոսներ Գ. Համբարյանի եւ Հ.Խորիկյանի հետ եւս: «Հովհաննես Խորիկյանի հետ պատրաստ եմ անգամ սրճարանում սուրճ խմել եւ տարբեր հարցեր քննարկել, իսկ Գագիկ Համբարյանի հետ հանդիպելու ցանկություն անձնապես չունեմ, քանի որ վերջինս անհիմն հայտարարություններով փորձում է ինձ եւս ներքաշել համալսարանում ստեղծված խառը պատմությունների մեջ: Բայց, եթե կա հանդիպման անհրաժեշտությունը, ես կհանդիպեմ նաեւ Գագիկ Համբարյանի հետ»,- ուսանողների հետ զրույցում ասել էր նախարարը:
Խորիկյանի հետ հանդիպումը, սակայն կայացել էր ոչ թե սրճարանում, այլ համալսարանում, հենց մարտի 24-ին, ուսանողների ներկայությամբ: «Մեր կարճ զրույցից հետո արդեն առանց լրատվամիջոցների ներկայության նախարարը հենց համալսարանում հանդիպեց նաեւ Գագիկ Համբարյանի հետ: Զանգեցինք՝ եկավ: Բայց թե ինչ են խոսել, չեմ կարող ասել, նպատակահարմար չէ հիմա: Մինչ երկուշաբթի ես էլ, Համբարյանն էլ կլռենք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Խորիկյանը: Աշխատանքից ազատված դասախոսները նաեւ դատարան չեն դիմի մինչեւ երկուշաբթի: Ուսանողները եւս մինչ երկուշաբթի դասերից չեն բացակայի:
«Մենք նախարարին ենք սպասում, որ հանգիստ խոսենք բոլոր հարցերի մասին: Հիմա դասադուլ հայտարարած բոլոր ուսանողները վերադարձել են դասի: Բայց, մեր պահանջը նույնն է մնացել: Մենք պահանջում ենք համալսարան վերադարձնել անհիմն աշխատանքից ազատված դասախոսներին՝ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին: Եվ, եթե մեր պահանջը չկատարվի, մենք երկուշաբթի նորից դասադուլ կհայտարարենք», -armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT