Երևան
12 °C
Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանում տեղակայելու մասին այժմ քննարկուներ են ընթանում: Քնարկումները սկսել են վերջերս՝ դեռեւս այս նորության` լրահոսում հայտնվելուց առաջ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Չնայած այս հայտարարությանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանն այսօր հայտնել է, որ հանձնաժողովը դեռ չի քննարկել հարցը, բայց ստորաբաժանումը մարտի 15-ից արդեն «ոնց որ թե գործում է»:
Սակայն 1997 թվականին ՀՀ եւ ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրով, որը կնքվել է 1995 թվականին ստորագրված պայմանագրի հիման վրա, Հայաստանում ռուսական ռազմական բազայում ռուսական ռազմական ոստիկանության տեղակայման մասին որեւէ բառ գրված չէ:
Ըստ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբի՝ մարտի 36-ին տարածած հաղորդագրության՝ Հայաստանում ռազմական ոստիկանության տեղակայվելիք ստորաբաժանման նպատակը Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության բարձրացումն է: Ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս քայլը բացարձակ նորմալ է գնահատում:
Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության տեղակայումը կապված չէ ՌԴ-ի՝ Հայասանում իր ներկայության ուժեղացման հետ.
«Ես չեմ կարծում, թե Ռուսաստանին ավելի մեծ ներկայություն է անհրաժեշտ Հայաստանում, քան ինքն այսօր ունի: Որովհետեւ, եթե նայենք, եւ՛ ռազմական բազան, որը բավականին մեծ է ու շատ լավ սպառազինված, եւ՛ ռուսական կապիտալը, եւ՛ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կապված համատեղ ինտեգրացիոն ծրագրերի, անվտանգության հետ, թույլ են տալիս ենթադրել, որ ավելի ուժեղ ներկայություն ունենալու մասով խոսակցություններն աննպատակային են»,-ազաց ռազմական փորձագետը:
Նա եւս նշեց, որ ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայումը ռազմաբազայի հետ կապված ինչ-որ դեպքերի, միջադեպերի ժամանակ եւ ընդհանրապես կարգ ու կանոն հաստատելու նպատակով է.
«Ամեն դեպքում ռազմական ոստիկանությունն անկախ կառույց է՝ իհարկե ռազմական ուղղվածության, բայց այն նաեւ իրավական կառույց է, եւ արդյունավետության ապահովան համար համագործակցելու է Հայաստանի իրավական կառույցների հետ»,-հավելեց Մելիք-Շահնազարյանը:
Մեր դիտարկմանը՝ կարծիքներ են շրջանառվում, թե ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայումը կապված է արցախա-ադրբեջանական հակամարտ գոտում հնարավոր սրացումների հետ, որքանո՞վ է սա իրատեսական, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց.
«Այդ կարծիքների մեջ իրականում տրամաբանություն չեմ տեսնում: Ես վստահ եմ որ ՀՀ տարածքում որեւէ կառույց, լինի դա Ռազմական ոսիկանություն, թե ինչ, ինքը չի կարող խոչընդոտել Հայաստանի իշխանությունների ինքնուրույն եւ ազատ որոշումներ կայացնելու գործընթացին: Սրանից ավելի՝ վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները երբեւէ չեն գնա մի ճանապարհով, որը սպառնալիք է պարունակում իր մեջ մեր պետության համար: Անվտանգությունը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Ռուսաստանի հետ համագործակցությունը»,-եզրափակեց ռազմական փորձագետը:
Հիշեցնենք՝ Հայատանւմ ռուսական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 1995 թվականին, որը երկարագվեց 2010 թվականի օգոստոսին: Իսկ ՌԴ ռազմական ոստիկանությունը ստեղծվել է ավելի ուշ: Հետեւաբար, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ռազմական ոստիկանություն տեղակայելու համար առնվազն պետք է պայմանագրում որոշակի փոփոխություններ կատարվեն, որի շուրջ էլ, ըստ աենայնի, ընթանում են քննարկումները:
ՀայԱրփի Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT