Եթե բիզնեսը նորմալ աշխատում է, լրացուցիչ լծակ չտանք՝ գան քաշքշեն, բզբզեն. Կարեն Կարապետյան

Մարտի 29-ին տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը: Վարչապետի հանձնարարականներից հետո զեկուցողները ներկայացրեցին կառավարության որոշման նախագծերը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Դատարանների եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջեւ էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանելու մասին նախագիծը: Դրանով նախատեսվում է կատարողական թերթի ստացումը կարգավորել էլեկտրոնային եղանակով: Նպատակը, ըստ նախարարի, կյանքը հեշտացնել է:

«Այսինքն՝ քաղաքացին մեկ դուռ է թակելու՝ դատարանի դուռը, որից հետո դատարանը փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ուղարկելու է հարկադիր կատարման ծառայությանը»,- նշել է նախարարը:

Հարությունյանը ներկայացրեց նաեւ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

«Այս նախագծով կան սպեցիֆիկաներ, որոնք բնորոշ են տեղական հանրաքվեին»,- ասաց նախարարը, հավելելով, որ օրենքով սահմանվում են այն հարցերը, որոնք կարող են դրվել հանրաքվեի եւ այն հարցերը որոնք երբեւէ չեն կարող դրվել հանրաքվեի: Օրենքում նշվում է նաեւ, թե ովքեր կարող են հանդես գալ տեղական հանրաքվե նշանակելու նախաձեռնությամբ. համայքնի բնակիչները, ղեկավարը եւ ավագանին:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում փոփոխությանը վերաբերող նախագիծը: Նախարարի՝ նախագիծը ներկայացնելուց հետո Կարեն Կարապետյանը դիմելով Մինասյանին նշեց, որ ներդրվող մեխանիզմը խոչընդոտ չստեղծի ձեռնարկատիրության համար:

«Եթե բիզնեսը նորմալ աշխատում է՝ բոլոր կանոններով, լրացուցիչ ադմինիստրատիվ լծակ չտանք՝ գան քաշքշեն, բզբզեն եւ այլն»,- ասաց վարչապետը:

Ի պատասխան՝ բնապահպանության նախարարը հավաստիացրեց, որ փոփոխությունները ներկայացված են նույն տրամաբանությամբ:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը ներկայացրեց Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում կատարվելիք լրացումների նախագիծը: Դրանով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական անձնակազմի, ռազմաուսումնական եւ ոստիկանական ուսումնական հաստատությունների կուրսանտների եւ սովորողների դրամական ապահովության, ինչպես նաեւ «Ես եմ» ծրագրով տրվող պատվո վճարների վրա:

Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Հայաստանի կառավարությանը Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից դրամաշնորհի տրամադրման որոշման նախագիծը: Դրանում ասվում է, որ շահառուն ՊԵԿ-ի միջոցով իրականացնելու է համապատասխան միջոցներ՝ միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու եւ հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու համար։

«Ըստ համաձայնագրի նախատեսվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին կտրամադրի մինչեւ 500 հազար եվրո դրամաշնորհ՝ Հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկումն ապահովելուն աջակցելու նպատակով», - ասաց փոխնախարարը:

Կառավարությունը հավանության տվեց վերոնշյալ բոլոր նախագծերին: Հավանության արժանացավ նաեւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումները հոկտեմբերի 13-ից տեղափոխել սեպտեմբերի 29-ին եւ 30-ին: Միջոցառումները մեկի փոխարեն երկու օրվա ընթացքում անցկացնելու որոշումը պայմանավորված է դրանց մեծ ծավալով, իսկ ամսաթվի փոփոխությունը՝ նոյեմբերին անցկացվելիք  Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին նախապատրաստվելու անհրաժեշտությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2836 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել