Երևան
12 °C
Վեջին օրերին միջազգային մամուլում լայնորեն տարածվում են տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը հայտնել է ռուսական զենքի անորակության մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է այդ հրապարակումներին ու հանդես եկել պաշտոնական մեկնաբանությամբ, այն ներկայացնում է APA գործակալության ադրբեջանական ծառայությունը:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությունն ու կրում են պրովոկացիոն բնույթ:
Ադրբեջանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում զինամթերքի ու զինտեխնիկայի ձեռբերմանը մի շարք երկրներից: Մենք առանձնահատուկ ուշադրությամբ ընտրում ենք լավագույն, ավելի որակյալ ու էֆեկտիվ զինամթերք՝ մեր ռազմական պոտենցիալի ամրապնդման համար, որը ծառայելու է օկուպացված տարածքները ազատագրելու համար:
Ադրբեջանական բանակի կողմից ձեռք բերված վերջին նորագույն ռուսական զենքերը լիովին համապատասխանում են բոլոր պահանջներին, որոնք ներկայացված են ժամանակակից զինտեխնիկային, ինչպես նաեւ նոր տեխնիկան բարձրացնում է մեր կրակային հնարավորությունները՝ մանավանդ սահմանի առաջնային մասում տեղակայված գծում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Լեհաստանում տեղակայված «Беларуская Праўда» պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ադրբեջանը դժգոհություն է հայտնել մատակարարվող ռուսական զենքի որակից՝ նշելով, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները:
Նշվել է, որ 2017թ. վերջին ռուս-ադրբեջանական ռազմատեխնկական համագործակցության հանձնաժողովի փակ նիստում Բաքուն բարձրացրել է այդ հարցը եւ հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ կապված Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումների հետ, դժգոհություն է եղել Տ-90Ս, ԲՄՊ-3, ԲՏՌ-82, «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգի, «Սմերչ» ՀԿՀՀ-ի, «Թոփ-Մ2» ԶՀՀ-ի եւ այլ տեսակի ռուսական սպառազինությունների որակից:
Իսկ վերջին շրջանում ռուսաստանցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ Երեւանում հայտարարեցին, որ Մոսկվան հետեւություններ է կատարել «ապրիլյան պատերազմից» եւ մեծ ծավալներով զենքի մատակարարումներ չի իրականացնելու Ադրբեջանին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT