Շարմազանովը վաճառել է իր մեքենան, ունի 145 հազար դոլար, եւ հողամաս է նվեր ստացել

02/04/2018 schedule14:25

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը վաճառել է իր ավտոմեքենան: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր եւ ընտանիքի անդամների նախորդ տարվա եկամուտների եւ գույքի հայտարարագրից: Հայտարարագրի համաձայն՝ Շարմազանովի 2017 թ. եկամուտները կազմել են 49,100,775 ՀՀ դրամ՝ 100 հազար դոլար, որից 16,2 միլիոնը գոյացել է Mercedes-Benz G500 մարդատար ավտոմեքենայի վաճառքից: Եկամուտներից եւս 20,000,000 դրամ գոյացել է ստացված փոխառություններից կամ վարկերից: Մնացած 12,900,775 դրամը Շարմազանովը ստացել է «աշխատանքի վարձատրության եւ/կամ դրան հավասարեցված այլ վճարումների» արդյունքում: Այդպիսով, Շարմազանովի դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 69,728,315 դրամ կամ մոտ 145 հազար դոլար:

Բացի այդ, հայտարարագրի համաձայն՝ Շարմազանովը նվիրատվության կամ օգնության կարգով ստացել է 11,053,110 դրամ գնահատված հողամաս:

Շարմազանովի տիկնոջ եկամուտները ավելի համեստ են: Ըստ ներկայացված հայտարարագրի, դրանք կազմել են 1,200,000 դրամ, ամբողջը՝ աշխատանքի վարձատրության եւ/կամ դրան հավասարեցված այլ վճարումների արդյունքում: Շարմազանովը կնոջ դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 6,000,000 դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5020 դիտում

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին

Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը

Գյումրիում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը

Բրատիսլավայում ապրիլի 12-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. ովքեր դուրս կգան մրցագորգ

Անթալիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սարի թաղում 3 տան տանիքում հրդեհ է բռնկվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Մեղրի-Լեհվազ-Մեղրի՝ 17 կմ, առանց կանգառի. վարչապետը հեծանիվ է վարել. տեսանյութ

Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել

Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար

Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել

Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել

Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ

Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին

Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան

Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ

Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին

Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել

Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է

Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է

Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին

Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում