«Յուվե»-«Ռեալ»՝ եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենամեծ դիմակայություններից մեկը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի քառորդ եզրափակչում կրկնվելու է անցած տարվա եզրափակիչը: Վաղը՝ ապրիլի 3-ին, առաջին խաղում «Ծեր սինյորան» սեփական հարկի տակ կընդունի մրցաշարի վերջին 2 տարիների չեմպիոնին: Նրանց միմյանց կապում են թե պատմական հանդիպումները, եւ թե վերջին տարիներին 2 թիմերում իրենց հետքը թողած կարեւոր դեմքերը:

«Յուվեն» վերջին թիմն է, որը կարողացել է «Ռեալին» դուրս թողնել փլեյ-օֆ փուլերից: 2014-15 մրցաշրջանի կիսաեզրափակչում իտալական թիմը տանը հաղթեց 2:1, իսկ հյուրընկալվելիս խաղաց 1:1: 2 հանդիպումներում էլ «Յուվեի» կազմում աչքի ընկավ «Ռեալի» սան Ալվարո Մորատան: Հետագայում «բյանկոներիները» եզրափակչում պարտվեցին «Բարսելոնային»:

Մյուս կողմից հենց «Յուվենտուսի» դեմ եզրափակչում «Ռեալը» պատմություն կերտեց. 2-րդ տարին անընդմեջ դարձավ մրցաշարի չեմպիոն: Անցած եզրափակչում հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն: Մարիո Մանջուկիչը քիչ անց պատասխան գնդակը խփեց, սակայն 2-րդ խաղակեսում «Ռեալն» ամբողջությամբ վերահսկում էր իրավիճակը եւ գերազանցում էր մրցակցին: Նախ Կազեմիրոն առաջ մղեց իր թիմին, հետո Ռոնալդուն դուբլ գրանցեց իր հաշվին: Հանդիպման վերջակետը դրեց Մարկո Ասենսիոն, եւ «արքայական ակումբը» հաղթեց 4:1:

Վերջին տարիների «Ռեալին» ու «Յուվեին» կապող մի քանի կարեւոր անձանցից են Զինեդին Զիդանը, Գոնսալո Իգուայինը, Կարլո Անչելոտին, Ալվարո Մորատան եւ Սամի Խեդիրան: Զիդանն իտալական թիմում է խաղացել 1996-2001 թթ.: Այունհետեւ այն ժամանակվա համար ռեկորդային 75 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ռեալ»: Մադրիդյան թիմում խաղացել է 2001-2006 թթ.: 2016 թվականից մինչեւ հիմա մարզում է «Ռեալը»: Թիմի հետ դարձել է մրցաշարի պատմության առաջին մարզիչը, որը 2 տարի անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

Իգուայինը «Ռեալում» հանդես է եկել 2007-13 թթ.: «Յուվեում» է 2016 թվականից: Անչելոտին մարզել է թուրինցիներին 1999-2001 թթ.: «Ռեալը» գլխավորել է 2013-15 թթ.: Նրա օրոք «աքայական ակումբն» իր պատմության մեջ 10-րդ անգամ հաղթել է այս մրցաշարում:

Մորատան «Ռեալում» խաղացել է 2008-14 թթ.: 2014 թ. թիմի հետ չեմպիոն է դարձել այս մրցաշարում: 2014-16 թթ. հանդես է եկել «Յուվեում», եւ ինչպես նշվեց, նաեւ նրա գոլերի պատճառով էր, որ «Ռեալը» 2014-15 մրցաշարջանում եզրափակիչ չհասավ: Խեդիրան մադրիդցիների կազմում ելույթ է ունեցել 2010-15 թթ.: 2015 թվականից մինչեւ այսօր իտալական թիմում է:

Վաղն այս թիմերը կանցկացնեն եվրոպական մրցազպարեզում միմյանց դեմ 20-րդ հանդիպումը: Մինչեւ հիմա նրանց միջեւ կայացած 19 խաղերից 9-ում հաղթել է «Ռեալը», 8-ում՝ «Յուվենտուսը»: 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Կողմերը միմյանց դարպասն ուղարկել են 22-ական գնդակ:

«Յուվե»-«Ռեալին» զուգահեռ վաղը լինելու է եւս մեկ կարեւոր հանդիպում: Քառորդ եզրափակիչ մյուս խաղում «Սեւիլիան» հյուրընկալելու է «Բավարիային»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2653 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան