Երևան
12 °C
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում խառնաշփոթ է: Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի (75 կգ) դոպինգ թեստը դրական արդյունք է տվել: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան արգելված խթանիչներ է հայտնաբերել այս տարվա փետրվարի 9-ին՝ «Օլիմպավանում» անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում, Սոնայից վերցված նմուշում: Թե տեղի ունեցածը ինչ զարգացումներ է ունենալու, պատասխանատուները հստակ պատասխաններ չեն տալիս, նրանք մեկը մյուսի վրա են գցում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը միայն իր վրդովմունքը հայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ: Նա նշեց, որ ինչպես հավաքականի, այնպես էլ անձամբ իր համար սա հարված էր մեջքից:
«Ես, որ այդ երեխային հարցնում եմ. «Աղջի՛կ ջան, ի՞նչ արեցիր, իմ այսքան աշխատանքը ջուրը գցեցիր, ամեն օր քարոզ ենք կարդում, որ չի կարելի, մի հատ ասպիրին կամ գլխացավի դեղ առանց ինձ ասելու չեն խմում, մինչեւ բժշկին չասենք, չեն անում, ինչո՞ւ արեցիր»: Նա երեսիս է նայում, չի ասում այո կամ ոչ, միայն արտասվում է: Ուրեմն մի բան կա, չէ՞: Ինքն ու անձնական մարզիչը կիմանան ինչ են արել իմ ու ամբողջ հավաքականի գլխին: Ես ասում եմ. «Չտեսա՞ր, որ ճիշտ կազմակերպված մարզումների շնորհիվ կարելի է մեծ արդյուքներ անել, ինչո՞ւ էր դա պետք»: Ասում եմ՝ անցած տարի 23 կգ-ով հաղթեցինք 2-րդ տեղին, ինչի՞ համար: Թիկունքից ինձ ու հավաքականին խփեցին... անիմաստ պրեպարատ է, որը 25 օրում մաքրվում է, դա օգտագործում ես, որ 8 ամիս հետո մրցումի գնա՞ս: Իմաստը ո՞րն է»,- ասաց նա:
Միջազգային ֆեդերացիան Պողոսյանին ժամանակավորապես զրկել է մրցումների մասնակցելու իրավունքից: ՀՀ ֆեդերացիայի ժողովում էլ իրենց պաշտոններից հեռացվել են Ներսիսյանը եւ հավաքականի 2-րդ մարզիչ, Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը: Այս հեռացումների վերաբերյալ ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հստակ պատասխան չի տալիս: ՀԺ-ի հետ զրույցում նա ասաց, որ վերջնական որոշման վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություն կլինի: Ներսիսյանն էլ կոնկրետ ոչինչ չգիտի: Նա էլ է պաշտոնական հայտարարությանը սպասում:
«Ասացին. «Հեռացնում ենք ձեզ, ժամկետը կասենք, կոլեգիայի նիստում կասենք ինչը ինչպես»: Պաշտոնապես դեռ չկա: 15 տարվա աշխատանքս գնաց լցվեց ջուրը: 15 տարի աղջիկների ծանրամարտ էի ստեղծել»,- ասաց Ներսիսյանը:
Այն, թե միջազգային ֆեդերացիայի որոշումը բողոքարկվելու է, թե ոչ դեռ հայտնի չէ: ՀԺ-ի հետ զրույցում Ներսիսյանը մտավախություն հայտնեց, որ բողոքարկելուց հետո կարող են կրկին տուժել: Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ այդ հարցը պետք է մարզուհու անձնական մարզչին տալ: Անձնական մարզիչն էլ ասաց, որ ֆեդերացիան պետք է որոշի: ՀԺ-ի դիտարկմանը, որ Ալավերդյանն ասել է, որ ինքը պետք է պատասխանի այդ հարցին, նա նշեց, որ համատեղ որոշում կկայացնեն: Ինչ վերաբերում է Սոնայի դիրքորոշմանը, ապա նա, ըստ Ղազարյանի, հերքում է, որ արգելված խթանիչներ է օգտագործել:
«Ասում է. «Նման բան չեմ արել»: Մենք էլ տեղյակ չենք: Ես էլ Ձեզ նման, ինձ համար անհասկանալի է»,- ասաց Ղազարյանը:
Հայաստանի հավաքականը հենց դոպինգի պատճառով բաց թողեց մարտի 26-ից ապրիլի 1-ը Ռումինիայում կայացած Եվրոպայի 2018 թ. առաջնությունը: ՀՀ ֆեդերացիան մոտ 1 տարով որակազրկվել էր, քանի որ 2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերի ընթացքում արգելված խթանիչներ էին օգտագործած եղել Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Նորայր Վարդանյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը (2 անգամ): Խուրշուդյանի անձնական մարզիչը նույնպես Արման Ղազարյանն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT