Երևան
12 °C
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Երևանում է գտնվում Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Նարինե Աղաբալյանի գլխավորությամբ: Այսօր ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել երկու գերատեսչությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդման և զարգացման հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության պատվիրակությանը՝ հրավերն ընդունելու համար: «Մենք մեծ ակնկալիքներ ունենք մեր համագործակցությունից, քանի որ Արցախը բավականին լուրջ կրթական պոտենցիալ ունի, երիտասարդությունը բացարձակ նվիրված է կրթությանը և գիտությանը: Արցախը կարևոր քայլ է կատարել դեպի որակյալ կրթություն, սակայն կրթության բոլոր աստիճաններում դեռ բավականին անելիքներ ունենք: Ներկայումս շրջանառվում է «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագիծը, որը քննարկվել է նաև Արցախում: Այս ոլորտում առկա է հստակություն մտցնելու հարցը. օրինակ, կողք կողքի գործում են Ստեփանակերտի, Շուշիի և Գորիսի համալսարանները, Կապանում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղը, հետևաբար մասնագիտությունների վերաբաշխման, իրար լրացնելու խնդիր ունենք: Բացի այդ, Արցախում ունենք համաշխարհային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող ուսումնարան, որը ոչ միայն տարածաշրջանում, այլ Եվրոպական միությունում է օրինակելի իր հնարավորություններով` հանրակացարանային համալիր, լաբորատորիաներ և այլն:
Կարծում եմ, որ այն միայն Արցախի կարիքները բավարարելու համար չէ. հարավային ամբողջ տարածաշրջանում ճիշտ աշխատելու պարագայում կարող ենք ապահովել լավ արդյունքներ»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ Արցախի կրթության նախարարության պատվիրակությունը կայցելի նաև դուալ համակարգ իրականացնող միջին մասնագիտական որևէ կրթական հաստատություն՝ տեղում ծանոթանալու վերոնշյալ մեթոդին: Անդրադառնալով հանրակրթության ոլորտին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Արցախում պահպանվել է դպրոցների կառավարման կենտրոնացած համակարգը: ՀՀ ԿԳ նախարարը ընդգծել է նաև, որ երկու կողմերն էլ ունեն փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների խնդիր, հետևաբար այսպիսի հանդիպումները պետք է դարձնել պարբերական, իսկ եթե կարիք լինի, ստեղծել նաև աշխատանքային խմբեր՝ դրանք մանրամասն քննարկելու համար:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարը Նարինե Աղաբալյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ այս հանդիպման արդյունքում առավել կհստակեցվեն երկու գերատեսչությունների միջև հետագա համագործակցության քայլերը: «Պետք է պարբերաբար հանդիպել, որպեսզի համատեղ իրագործենք բոլոր այն բարեփոխումները, որոնք նախատեսված են: Իհարկե, Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն ճանաչված չէ, բայց դա չի կարող մեկուսացման պատճառ հանդիսանալ: Արցախի ինտեգրումը միջազգային գործընթացներին և եվրոպական կրթական տարածքին կատարվում է ՀՀ-ի միջոցով, հետևաբար կարիք ունենք համաձայնեցնելու մեր քայլերը և համատեղ առաջ գնալու: Մեր ազատագրական պայքարը սկսել ենք այն համոզմունքով, որ մեր սերունդների համար ապահովենք լավագույն գործընթացների մատչելիությունը, այդ թվում՝ լավագույն կրթության հասանելիությունը, հետևաբար մեր համագործակցությունը կարող է երկուստեք օգտակար լինել: Խնդիրները նույն են, բայց լուծումները կարող են տարբեր լինել: Օրինակ, այսօր Արցախում մշակվում է նոր ռազմավարական ծրագիր՝ հանրակրթության և մասնագիտական կթրության ոլորտներում: Կարծում եմ՝ բարեփոխումների որոշ ծրագրեր հնարավոր է ավելի հեշտությամբ իրականացնել Արցախում, որի արդյունքը կարելի է տարածել ողջ Հայաստանում»,-նշել է նա:
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են նաև ««Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի կառավարմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնակցության վերաբերյալ» համագործակցության համաձայնագիր:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության 30-ամյակի հուշամեդալով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT