Երևան
12 °C
Ուկրաինայից բռնի արտաքսված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Վրաստան վերադառնալ։
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Սաակաշվիլին խոստացել է «վերջ դնել գործող իշխանությանը նախագահական ընտրություններից հետո», որը կանցկացվի 2018 թ.-ի հոկտեմբերին:
Սաակաշվիլին, որն ավելի վաղ զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ ապրիլի 3-ին ուկրաինական վերաքննիչ դատարանը մերժել էր նրա՝ փախստականի կարգավիճակով Ուկրաինա վերադառնալու բողոքը, հայտարարել է, որ Վրաստանի տնտեսությունն այժմ գտնվում է ծայրաստիճան ծանր վիճակում, քանի որ այդ երկրում «մաֆիան է իշխում»:
«Իրական վտանգի դեմ պայքարել կարելի է միայն տնտեսական եւ կենսամակարդակի աճով։ Ես մտադիր եմ անձնապես զբաղվել դրանով։ Այժմ ինձ մեղադրանքներ են առաջադրում միայն մեկ նպատակով, որ ես անգամ չմտածեմ Վրաստան վերադառնալու մասին։
Մի սպասեք։ Ես Վրաստան կվերադառնամ եւ կիրականացնեմ բոլոր ծրագրերը իմ թիմի հետ միասին։ Վրացի ժողովրդին դժվարության մեջ չեմ թողնի»,- նշել է Սաակաշվիլին, որի դեմ Վրաստանում չորս քրեական գործ է հարուցված։
Հիշեցնենք, որ Վրաստանում հետախուզության մեջ գտնվող Սաակաշվիլին առաջին անգամը չէ, որ հայտարարում է «շուտով հայրենիք» վերադառնալու իր մտադրության մասին:
Նման հայտարարությամբ Վրաստանի նախկին նախագահը հանդես եկավ, մասնավորապես, 2015 թ.-ի փետրվարին, երբ երկիրը պատրաստվում էր խորհրդարանական ընտրություններին, սակայն իր թիմը՝ ի դեմ «Միասնական ազգային շարժում» կուսակցության, պարտվեց ու Սաակաշվիլին չկատարեց իր խոստումը:
Այնուհետեւ նա 2016 թ.-ի հոկտեմբերին հայտարարեց, որ չի պատրաստվում լքել Ուկրաինայում քաղաքական «մարտի դաշտը» եւ վերադառնալ Վրաստան: «Մտադիր չեմ վերադառնալ Վրաստան, Ուկրաինայում շատ ծրագրեր ունեմ, պետք է դրանք իրականացնեմ»,- հայտարարել էր նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան
Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ
Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում
ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները
ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան
Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT