«Ռեալը» շանս չթողեց «Յուվեին». Ռոնալդուն խփեց իր երազանքների գոլը

«Ռեալը» գործնականում ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակչում: Դժվար թե որեւէ մեկը պատկերացներ, որ քառորդ եզրափակչի «Յուվենտուսի» դեմ հենց առաջին խաղում, այն էլ մրցակցի հարկի տակ, կհաջողվի նման հաղթանակ տանել, բայց մրցաշարի վերջին 2 տարվա չեմպիոնն արեց դա: Երեկ՝ ապրիլի 3-ին, «արքայական ակումբը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:

Հանդիպումը սկսվեց հյուրերի արագ գոլով: «Ռեալը» հաշվի մեջ առաջ անցավ 3-րդ րոպեին՝ Իսկոյի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլի շնորհիվ: Դրանից հետո «բյանկոներիներն» էլ իրենց պահերն ունեցան, սակայն «Ռեալը» պաշտպանությունում հուսալի էր: Առաջին խաղակեսի 2-րդ հատվածում թուրինցիները սկսեցին ավելի վստահ գործել, բայց անցած տարվա պատմությունը, երբ եզրափակչում նրանք գոլ բաց թողնելուց հետո արագ հավասարեցրին հաշիվը, չկրկնվեց:

2-րդ խաղակեսում «Ռեալը» վճռեց հանդիպման եւ գուցե նաեւ դիմակայության ելքը: 64-րդ րոպեին թիմի պորտուգալացի առաջատար Ռոնալդուն վերջապես խփեց իր երազանքների գոլը: Իր անցկացրած բոլոր խաղերում նա միշտ անգամ չնչին հնարավորության դեպքում փորձում է շրջադարձ հարվածով գնդակն ուղարկել դարպասը: Մինչեւ հիմա չէր ստացվում, իսկ երեկ Դանիել Կարվախալի փոխանցումից հետո շքեղ գոլի հեղինակ դարձավ: Մրցակցի երկրպագուները նույնիսկ ծափահարեցին նրան, նա էլ իր շնորհակալությունը հայտնեց:

Ռոնալդուի շքեղ գոլը

«Յուվեի» երկրպագուները ծափահարում են Ռոնալդուին

Նա էլ շնորհակալություն է հայտնում

2-րդ գոլից հետո «Յուվեի» ֆուտբոլիստների նյարդերը տեղի տվեցին: Թիմի առաջատարներից մեկը՝ Պաուլո Դիբալան, կարմիր քարտ ստացավ եւ իր թիմին թողեց 10 հոգով: Քիչ անց՝ 72-րդ րոպեին, «Ռեալը» հաշիվը դարձրեց խոշոր: Ռոնալդուի փոխանցումից հետո աչքի ընկավ Մարսելոն: Մինչեւ հանդիպման ավարտն «արքայական ակումբն» առավելությունն ավելի մեծ դարձնելու մի քանի հնարավորություն ստացավ, բայց չօգտագործեց դրանք: Խաղավարտին տանտերերի կազմում հաշիվը կարող էին կրճատել Գոնսալու Իգուայինն ու Խուան Կուադրադոն, սակայն նրանց հարվածները նպատակին չհասան. 0:3:

Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ այս մրցաշարի 10 անընդմեջ խաղերում: Հաղթանակն էլ նրա համար 95-րդ էր Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով նա հավասարվեց «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասին:

«Ռեալի» ու «Յուվենտուսի» պատասխան հանդիպումն իսպանական թիմի հարկի տակ կայանալու է ապրիլի 11-ին: Շատերի կարծիքով՝ այն ձեւական բնույթ է կրելու, քանի որ դիմակայության հաղթողն արդեն հայտնի է:

Քառորդ եզրափակչում երեկ կայացավ եւս մեկ ուշագրավ հանդիպում: Մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Մյունխենի «Բավարիան», հյուրընկալվել էր «Սեւիլիային»: Թեեւ գերմանական ակումբը հաղթեց, բայց ոչ վստահորեն: Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան 31-րդ րոպեին: Աչքի ընկավ Պաբլո Սարաբիան: 37-րդ րոպեին «Սեւիլիայի» կազմում գնդակը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Խեսուս Նավասը: 68-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Տիագո Ալկանտարան, եւ մյունխենցիները հաղթեցին 2:1 հաշվով: Այս թիմերի պատասխան հանդիպումը նույնպես կայանալու է ապրիլի 11-ին:

Այսօր տեղի կունենան քառորդ եզրափակչի մյուս 2 խաղը: «Լիվերպուլը» կընդունի «Մանչեստեր Սիթիին», իսկ «Բարսելոնան»՝ «Ռոմային»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3073 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան