Երևան
12 °C
«Արսենալն» ամեն ինչ անելու է Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանում հնարավորինս լավ արդյունքի հասնելու համար: Այս մասին թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է այսօր՝ ապրիլի 4-ին, քառորդ եզրափակչի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ առաջին հանդիպման նախախաղյա ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ դրա համար թիմը պետք է միասնական լինի:
«Միակ բանը, որ մենք կարող ենք անել, միասնական լինելն ու հանդիպումներում հաղթելն է: Ցանկանում ենք որքան հնարավոր է, հեռուն գնալ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում The Mirror-ը:
Այս մրցաշրջանում ՀՀ հավաքականի ավագն արդեն խաղացել է ԲԿՄԱ-ի դեմ որպես «Մանչեստեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: Նրա մասնակցությամբ խաղում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ՄՅՈՒ-ն 4:1 հաշվով հյուրընկալվելիս հաղթել է ԲԿՄԱ-ին: Իր թիմի 4-րդ գոլը խփել է Մխիթարյանը: Ամեն դեպքում նա ռուսական թիմին հեշտ մրցակից չի համարում:
«Շատ լավ թիմ է: Անցած տարվա համեմատ նրանք մի քանի խաղացողներ փոխել են: Բոլորն էլ գիտեն, որ Բերեզուցկի եղբայրներն ավելի քան 35 տարեկան են: Նրանք շատ փորձառու են եւ կարող են օգնել, որ թիմը կոմպակտ լինի պաշտպանությունում: Հեշտ մրցակիցներ չեն լինում: Դեռ հանդիպումներ ունենք Անգլիայի Պրեմիեր լիգայում: Մեր լավագույն ենք անելու այդ խաղերում հաղթելու համար, եւ տեսնենք՝ ուր կհասնենք Եվրոպայում»,- ասել է նա:
Պրեմիեր լիգայի ավարտից 7 տուր առաջ «զինագործները» 6-րդն են մրցաշարային աղյուսակում: Նրանք 51 միավոր ունեն: 13 միավորով զիջում են 4-րդ տեղում ընթացող «Թոթենհեմին», եւ քառյակում հայտնվելու միջոցով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը գործնականում անհնար է: Սակայն, ըստ Մխիթարյանի, սա չի նշանակում, որ առաջնությունն իրենց համար երկրորդական է:
«Մենք առաջնությունում դեռ 7 հանդիպում ունենք, եւ պետք է հաղթենք դրանցից յուրաքանչյուրում: Չենք կարող մտածել, որ խաղալու կարիք չունենք, որովհետեւ 6-րդ հորիզոնականում ենք»,- ասել է նա:
«Արսենալը» ԲԿՄԱ-ին սեփական հարկի տակ ընդունելու է վաղը: Քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը տեղի են ունենալու ապրիլի 12-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT