Արմավիրի մարզում ավագ դպրոցները կմիավորվեն եւ կօպտիմալացվեն

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն աշխատանքային այցով այսօր մեկնել է Արմավիրի մարզ, հանդիպում ունեցել մարզային իշխանության եւ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Նախարարության հաղորդագրության համաձայն, առաջիկա ուսումնական տարվանից Արմավիրի մարզն անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության, հետևաբար քննարկումը չէր կարող շրջանցել անցման շրջանին հատուկ խնդիրները: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի  խոսքով, մարզում որոշակի մտահոգություններ կան, որ մարզի հանրակրթական դպրոցները դեռևս լիարժեք պատրաստ չեն արդյունավետ կազմակերպել ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների ուսուցումը, ուստի առնվազն մեկ հատուկ դպրոցի գոյությունն անհրաժեշտություն է: Կիսելով մտահոգությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է գնահատել բոլոր երեխաների կրթական կարիքները և այն դեպքում, երբ դպրոցները չունեն բավարար հնարավորություններ տվյալ երեխաների կարիքներին համապատասխան կրթության ապահովման համար, ապա ուսուցումը պետք է կազմակերպել հատուկ դպրոցներում:

Միաժամանակ, Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ անհրաժեշտ է զարգացնել դպրոցների հնարավորությունները, որպեսզի հեռանկարում կարողանանք ապահովել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև մարզում ավագ դպրոցների և փոքր դպրոցների արդյունավետ կառավարման խնդրներին: Մարզի կրթության պատասխանատուներն այն տեսակետին են, թե ներկայում մարզում ավագ դպրոցների թիվը բավականին մեծ է և արդյունավետ հոսքային ուսուցում կազմակերպելու համար կարիք կա դրանք միավորել: Համաձայնելով ոլորտի մասնագետների հետ՝ ԿԳ նախարարը նշել է, որ այժմ մշակվում է հանրապետության ավագ դպրոցների զարգացման նոր համակարգի և փոքր դպրոցների արդյունավետ կառավարման նոր մոդելների նախագիծը:

Այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևներ են հանձնել դպրոցականների 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների Արմավիրի մարզային փուլում հաղթող ճանաչված աշակերտներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3289 դիտում

Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար

Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ

Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին

Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին

Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին

Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը

Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան

Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին

Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար

Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն

Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել

ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ

Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր

ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները

Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած

Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ