Չհայտարարված ֆլեշմոբ՝ ընդդեմ արագաչափերի. «անտիսաշիկ» գործողություն

«ՄերժիրՍերժին» եւ «#Իմքայլը» քաղաքացիական նախաձեռնությունների մասնակիցներն արդեն մի քանի օր է հանրապետության տարածքում չհայտարարված ֆլեշմոբ են սկսել՝ ընդդեմ արագաչափերի: Ակցիան ստացել է «անտիսաշիկ» անվանումը:

Ֆլեշմոբը սկսվեց քաղաքացիական ակտիվիստ Անուշ Լալայանի կողմից արագաչափերից մեկի էկրանը վարտիքով ծածկելուց հետո. երբ ոստիկանությունն արեց իր քայլը եւ այցելեց Լալայանի բնակարան, ապա աշխատավայր՝ ծանուցելու եւ պարզաբանում ներկայացնելու պատրվակով:

Մեր զրույցում ակտիվիստը խոսելով իր այս քայլի մասին պատմեց հետեւյալը. «Ես՝ Անուշ Լալայանս, կատարեցի իմ քայլը Սերժ Սարգսյանին եւ նրա ընտանիքին մատուցելով իմ կողմից սիմվոլիկ նվեր: Ինչո՞ւ հենց այդ նվերը ես մատուցեցի, որովհետեւ Սերժ Սարգսյանն ու նրա ընտանիքը տարիներ ի վեր կեղեքել, գողացել, թալանել է քաղաքացիներին ու հիմա էլ փորձում է վերարտադրվել: Ինչո՞ւ համար որոշեցի հենց վարտիքով փակեմ արագաչափի էկրանը, քանի որ իրենք գողացան, թալանեցին ժողովրդին՝ թողնելով միայն վարտիքով: Ես որոշեցի այդ վերջին վարտիքին էլ տամ իրենց, որպեսզի իրենք ուղղակի գնան»: Վարտիքը պատկանել է հենց Անուշ Լալայանին: Հարցին, թե ինչպե՞ս կարողացավ դա փակցնել արագաչափի էկրանի վրա, ակտիվիստը պատասխանեց՝ որոշակի մեթոդներով:

Անուշ Լալայանի ակցիան, սակայն անհետեւանք չի մնացել՝ հաջորդ օրը թվով 5 ոստիկան այցելել է իրենց բնակարան՝ իր հետ զրուցելու ու իրեն ինչ-որ հարցեր տալու նպատակով: Այցի պահին Լալայանը տանը չի եղել, մորից վերցրել են իր հեռախոսահամարն ու քիչ անց զանգահարել իրեն: Ապա՝ այցելել են նաեւ ակտիվիստի աշխատավայր: Ոստիկանների այցի նպատակը Անուշ Լալայանի համար մինչ այժմ հայտնի չէ: «Նրանք դեռ չեն ասում՝ ինչի համար են եկել եւ առհասարակ ինչ են ուզում: Մինչեւ հիմա ինձ ոչ մի թուղթ չի եկել: Ես մտածում եմ, որ իրենք ուզում են ինձ վախեցնել, եթե դա լիներ ոստիկանական ինչ-որ քայլ կանեին օրենքով, ոչ թե կընկնեին փողոցային խոսակցությունների մեջ»: Անուշ Լալայանը մեր զրույցում ասաց, որ այսօր եւս նկատել է, որ իրեն աշխատավայրի մոտ մի մեքենա է հետապնդում: «Ըստ իմ նախնական տեղեկությունների, այս ավտոմեքենան ոստիկանական է, երբ հասկացան, որ նկարում եմ, արագ հեռացան, չհասցրի համարները ֆիքսել»,- ասաց նա:

Ոստիկանների՝ Լալայանի բնակարան այցելելու նպատակի մասին պարզաբանում տարածեց նաեւ ՀՀ ոստիկանությունը: «Իրականում, նկատի ունենալով, որ Լալայանը իր հաշվառման հասցեում չի բնակվում, ոստիկանության ծառայողը, իրավախախտում կատարելու կասկածանքով, այցելել է նրա փաստացի բնակության հասցե` իրավախախտման վերաբերյալ պարզաբանում ստանալու եւ ծանուցագիր հանձնելու նպատակով: Կոչ ենք անում՝ ձեռնպահ մնալ անհիմն ու չճշտված լուրեր տարածելով քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»: Թե ինչու էին ոստիկանները որոշել անձամբ ծանուցագիրը տանել եւ հասցնել Լալայանի բնակարան, ըստ էության պարզ չէ: Ավելին ինչպես պարզվեց, ծանուցումը «տեղ չի հասել»: «Ոչ մի ծանուցում չի եղել»,- մեր զրույցում ասաց Լալայանը, ապա հավելեց. «Ծանուցումը 5 հոգով չեն տալիս, դա իմ կարծիքով անօրինական է, եթե բերել էին ծանուցում, կարող էին ինձ հետ հեռախոսազրույցում ասել, կամ մայիկիս փոխանցել, որ եկել են ծանուցում տալու, ոչ թե ասեին՝ բան պիտի խոսանք, հեռախոսով խոսալու չի: Փորձել են արդարացնել, շեղել, որը շատ ծիծաղելի է: Այնուամենայնիվ, պայքարը շարունակելու եմ, որովհետեւ իմ ոգին ոչ ոք չի կարող կոտրել ու բոլոր ոչ բռնի գործողություններին մասնակցելու եմ, որպեսզի մեր խոսքը հասցնենք քաղաքացիներին»:

Նույն օրը՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում Կոմիտասում իրազեկման ակցիա անելու ժամանակ բերման են ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Մեսրոպ Պապիկյանն ու Նորայր Հայրապետյանը: Նրանք բերման են ենթարկվել համայնքին պատկանող գույքը ոչնչացնելու կասկածանքով: Այդ օրը ՔՊ անդամները «#ԻմՔայլը» գրությամբ գրաֆիտի էին արել քաղաքի տարբեր հատվածներում: 
Մեր զրույցում ՔՊ անդամ Նորայր Հայրապետյանը պատմեց, որ իրեն եւ Մեսրոպ Հարությունյանին բերման են ենթարկել այն բանից հետո, երբ ցանկացել են «#ԻմՔայլը» գրությամբ գրաֆիտի անել նաեւ Արաբկիրի ոստիկանության դռների մոտ: «Մինչ մեզ բերման ենթարկելը նկատել էինք մեզ հետեւող քաղաքացիական հագուստով մի անձի: Հետո տեսանք, որ մոտ 10 հոգի վազում էին մեր կողմ, նրանցից միայն երկուսն էին ոստիկանական համազգեստով, մյուսները քաղաքացիականով էին: Մեզ բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Մենք հրաժարվեցինք հարցերին պատասխանել մինչեւ մեր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի գալը: Մեր մոտից առգրավեցին նաեւ այն տոպրակը, որի մեջ #ԻմՔայլի հեշթեգներն ու ստիկերներն էին: Հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ մենք ուզում էինք գրաֆիտին անել նաեւ ոստիկանության բաժնի մոտ, սակայն ոստիկանության աշխատակիցներն ասացին, թե մենք օրենք ենք խախտում, ոչնչացնում ենք գույքը, մենք էլ չարեցինք եւ շարունակեցինք ճանապարհը»,- ասաց Հայրապետյանը: ՔՊ անդամների նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 53 հոդվածի 2-րդ մասով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մանր չափերի վնաս է պատճառել): Նորայր Հայրապետյանը մեր զրույցում ասաց, որ հրաժարվել է արձանագրության տակ ստորագրելուց: ՔՊ անդամները երկու ժամ անց ազատ են արձակվել, ինչից հետո ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը Արաբկիրի ոստիկանության դիմաց «#Իմքայլը» գրաֆիտի է արել:

Հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին, ի պաշտպանություն Անուշ Լալայանի եւ քաղաքացիական ակտիվիստների՝ ՔՊ վարչության անդամ, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «#ԻմՔայլը» արշավի կպչուն թղթիկներով փակել է Դիլիջանի թունելից քիչ այն կողմ գտնվող արագաչափի տեսախցիկը: «Ես կարծում եմ, որ դա խաղաղ անհնազանդության ձեւ է»,- ասել է Փաշինյանը: Շատ չանցած քաղաքացիական նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակել էին Երեւան-Դիլիջան մայրուղին:

Կարճ ժամանակ անց սրան հետեւեց ոստիկանության արձագանքը: Ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով հետեւյալը. «...Այս արարքը վարչական իրավախախտում է՝ նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսված է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Իրավախախտման տեսանկարահանումը եւ համացանցով տեսանյութի հրապարակայնացումը ոստիկանությունը գնահատում է որպես իրավախախտումների կատարմանը նպաստող անթույլատրելի արարք, որն անխուսափելիորեն հանգեցնելու է հանրորեն վտանգավոր հետեւանքների: Պատգամավորին հորդորում ենք իր քաղաքական ակցիաներն իրականացնել բացառապես օրինականության շրջանակներում, ցուցաբերել օրենսդիր իշխանության ներկայացուցչին բնորոշ պատասխանատվություն երթեւեկության մասնակից հանդիսացող Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ երթեւեկության անվտանգության դեմ ուղղված նմանաբնույթ ոտնձգությունները կստանան իրավական համարժեք արձագանք»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից այսօր հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավական արձագանք է ի վերջո տրվել եւ արդյոք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմվե՞լ է, թե՝ ոչ: Ի պատասխան մեր հարցի, Ահարոնյանն ասաց. «Օրենքի ցանկացած խախտում կարժանանա համարժեք գնահատականի»: Ճշտող հարցին, թե ի վերջո արժանացե՞լ է իրավական գնահատականի, Ահարոնյանը նույն պատասխանը տվեց:

Ընդդեմ արագաչափի՝ «անտիսաշիկ» 2-րդ գործողությունը շարունակվել է նաեւ այսօր՝ ի պաշտպանություն քաղաքացիական Վարդգես Գասպարիի եւ ՔՊ անդամ Արփի Դավոյանի: Դավոյանն այսօր իր բնակարանի դռան մոտ հայտնաբերել էր գլխատված թռչուն, իսկ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին էլ առավոտյան «սերժիկ մարդասպան, սերժիկ սրիկա» պաստառ էր պարզել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տան դիմաց։ Ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ, ինչի հետեւանքով վատացել էր Գասպարիի ինքնազգացողությունը: «Իմ դեմքից կարծում եմ կռահում եք, որ ես ոստիկանության հայտարարությունից հետո չափազանց վախեցած եմ»,- հեգնանքով հայտարարել է Փաշինյանը, ապա ստիկերներն ամրացրել արագաչափի էկրանի վրա եւ «ողջունել Սաշիկ Սարգսյանին»:

Հերթական արագաչափի էկրանն այսօր փակել է նաեւ «Ժուռնալիստների» Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի որդին՝ «SOS» հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը: «Ես որոշել եմ իմ քայլն անեմ՝ փակեմ, գրողի ծոցը էս արագաչափը»,- նշել է նա:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 10-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4979 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի