Վանաձոր-Ալավերդի ճանապարհը հիմնանորոգվում է. նախարարը հետեւել է աշխատանքներին

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի հիմնանորոգվող ճանապարհահատված։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, շուրջ 39 կմ-անոց ճանապարհի վերակառուցման աշխատանքները բաժանված են 3 հատվածների, որոնցում ներգրավված մասնագետների ու բանվորների մեծ մասը տեղի բնակիչներ են։

Շինաշխատանքները մեկնարկել են 2016թ.-ի օգոստոսին։ Մինչեւ այժմ կատարվել են շուրջ 550 հազ խորանարդ մետր հողային աշխատանքներ, կառուցվել են 5621.5 գծմ ընդհանուր երկարությամբ հենապատեր եւ վերականգնվել 10 հազար գծմ-ից ավելի ընդհանուր երկարությամբ ջրահեռացման համակարգը։

Կառուցվել են նաեւ ճանապարհին հարող մայթեր ու գաբիոնային շարվածքով հենապատեր։

Լայնամասշտաբ շինարարության ընթացքում վերականգնվում ու հիմնանորոգվում են ճանապարհահատվածում գտնվող 9 կամուրջ եւ 3 թունել։

Թունելներից առաջինում այժմ կատարվում են վերանորոգման աշխատանքներ։

Ինչպես շինարարությունն իրականացնող «Կապավոր» ընկերությունը խոստացել էր նախարարի նախորդ այցի ժամանակ, 2-րդ եւ 3-րդ թունելների մուտքի մոտ քարաթափումից խուսափելու եւ անվտանգության նկատառումներով կառուցվել են գալերեաներ, այսինքն՝ երկու թունելները, այսպես ասած, երկարացվել են։

«Հենասյուներն արդեն ամբողջությամբ տեղադրված են: Վրան հողային լիցք է արվելու, որպեսզի համապատասխան թեքություն տրվի, որ եթե նույնիսկ քարաթափումներ լինեն, քարերը հակադարձ ուժով գետը լցվեն»,- մանրամասնեց «Կապավոր» ՍՊԸ գլխավոր ինժեներ Հարություն Դարբինյանը: Նա նաեւ հավելեց, որ 10-20 օրից հիմնական աշխատանքներն արդեն ավարտված կլինեն, կմնան լիցքի աշխատանքները:

Ճանապարհի առաջին հատվածի վերակառուցման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հեռահաղորդակցության երկու օպերատորներին պատկանող 32.5 հազար գծամետր օպտիկամանրաթելային մալուխներ տեղափոխել եւ տեղադրել։ Նախարար Վահան Մարտիրոսյանը նկատեց, որ մալուխներն անցկացված են առանց պահանջվող նորմերը պահպանելու եւ հանձնարարեց շուտափույթ շտկել իրավիճակը։ 

Արդեն արված են շուրջ 15 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների ներքին շերտի եւ 6.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերին շերտի ասֆալտապատման աշխատանքներ:

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4595 դիտում

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ