Գեներալ մայորի մայրն օրվա հացի համար նկարներ է վաճառում

Մի քանի օր է, Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկա»-ից մի քանի քայլ վերև, օրը մի նկար ձեռքին պահած, նստում է բերետավոր տարեց մի կին: Օրվա տարբեր ժամերի Ամալյա Ռոստոմյանն ամեն անգամ մի նկար ձեռքին դուրս է գալիս տնից՝ կիսակռացած քայլում Մաշտոցի պողոտայով, գտնում մարդաշատ մի վայր եւ փորձում իր աշխատանքները վաճառել:

Սովորաբար նստում է «Փակ շուկա»-ի տարածքում տեղադրված նստարաններից մեկին, եթե հաճելի զրուցակից է միանում՝ նրբաճաշակ եւ կիրթ կինը քաղաքավարությունից դրդված մի երկու բառ է փոխանակում, ապա լռում՝ փորձելով կենտրոնանալ «աշխատանքի» վրա: Մաշտոցի 14 հասցեում է բնակվում Ամալյա Ռոստոմյանը, հիմնականում այդ տարածքում էլ փորձում է վաճառել նկարները, առողջությունն ու տարիքը թույլ չեն տալիս հեռու քայլել, փողոց է դուրս գալիս, մի հարմար տեղ նստում եւ սպասում գնորդին:

Այսօր ձեռքին պահած նկարը պատրաստ էր վաճառել 2 հազար դրամով: Ասաց, որ գումար չունի, ստիպված վաճառում է տան արժեքավոր իրերը, որպեսզի ապրի: Հայաստանում սոցիալապես անապահով եւ միայնակ թոշակառուները քիչ չեն, եւ ոչ էլ չնչին գումարի դիմաց տարատեսակ ապրանք վաճառելն է այստեղ նոր երևույթ, սակայն 88-ամյա Ամալյա Ռոստոմյանն այն քիչ թոշակառուներից է, որը պարզապես ինչ-որ բան կամ իր համար ոչ պիտանի իրեր չի վաճառում:

Ասում է, որ մի քանի անգամ տարբեր մարդիկ վստահությունը շահել, համոզել են, որ ավելի թանկ գնով կվաճառեն իր նկարները, ապա գումարը կտան, ինքն էլ համաձայնվել է, աշխատանքներից մի քանիսը տվել նրանց, սակայն վերցնելով նկարները՝ «բարի» մարդիկ անհետ կորել են, դրանից հետո Ամալյան որոշել է ինքը վաճառել:

Ամալյա Ռոստոմյանը մասնագիտությամբ ճարտարապետ դիզայներ է, ունի բազմաթիվ նկարներ, որոնք երիտասարդ տարիներին է նկարել, ասում է՝ կար ժամանակ, երբ հենց այնպես մարդկանց էր նվիրում իր գործերը, ծանոթներին նվիրում էր՝ պարզապես հաճելի մի բան անելու համար, սակայն շուտով, հասկացավ, որ ոչ ոք չի գնահատում. «Ում էլ նվիրել եմ, առանց բառ ասելու վերցրել ու գնացել են, առանց շնորհակալություն հայտնելու եւ հիշելու»:

«Մեր հայերը շատ են փոխվել, էլ հայ չկա, ամեն քայլափոխի կարող են տրորել ու վրայովդ անցնել, էլ ուր մնաց արածդ հիշեն կամ օգնեն»,- ասում է Ամալյա Ռոստոմյանը: Երբ հարցրեցինք, թե ինչ գնով է վաճառում նկարները, արվեստագետ կինն ասաց, որ գինը որոշելու «պարտականությունը» թողնում է գնորդի վրա, հարցնելով. «Ինչքա՞ն կգնահատես»: Ըստ երևույթին, Ամալյա Ռոստոմյանը գերազանց գիտի իր աշխատանքների արժեքը, այնուամենայնիվ, մեծ գումար չի ակնկալում:

Ամուսինը տարիներ առաջ է մահացել, միակ որդին էլ Ուկրաինայում է ապրում եւ աշխատում: Որդին՝ Հովհաննես Սարգսյանը, Ուկրաինայի ոստիկանությունում բարձրաստիճան չինովնիկ է՝ գեներալ մայոր, ընտանիք ունի, երեք դուստր: Մոր խոսքով՝ որդին շատ հարգված մարդ է, տարիներ առաջ է գնացել Հայաստանից ու չի վերադարձել: 

Ամալյա Ռոստոմյանի խոսքով՝ որդին հիասթափվել է Հայաստանից, մութ ու ցուրտ տարիներին փորձել է Ուկրաինայից ընկերների հետ օգնություն բերել այստեղ, մի քանի անգամ ստացվել է, ապա բախվել է տեղի պահանջատերերին, որոնք «փայ մտնելու» պահանջով տղային ժամանակին դաժան ծեծի են ենթարկել: Ամալյա Ռոստոմյանը վստահեցնում է, որ որդին իրեն շատ է սիրում ու կանչում է իր մոտ՝ Ուկրանիա, ինքն էլ որոշել է վաճառել Մաշտոցի 14 հասցեում ունեցած տունը, իսկ նախքան դա՝ փորձում է նկարներ ու մի քանի ոչ շատ արժեքավոր իրեր վաճառել, գումար հավաքել եւ գնալ որդու մոտ:

Ասում է՝ որդու հետ չի ապրելու, որովհետև հարսը ազգությամբ հայ չէ, իրեն էլ շատ վատ է վերաբերվում, անգամ հաց չի տալիս, երբ իր մոտ է լինում: Որոշել է, որ այստեղի տան գումարով այնտեղ մի փոքրիկ բնակարան կգնի, որդին հաճախ կկարողանա այցի գնալ իրեն, եւ ի վերջո էլ միայնակ չի լինի, սակայն ասում է, որ մի տարուց ավելի է՝ ինչ տունը վաճառքի է հանել, ոչ ոք դեռ չի գնացել, անգամ չեն հետաքրքրվել:

 Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9226 դիտում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ