Պայթյուն Բաղրամյան պողոտայում, բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. թարմացվող

17:30-ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միացել է Բաղրամյան պողոտայի ցուցարարներին: Այստեղ են եկել նաեւ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանը: Մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե իրենց հրապարակում ներկա գտնվելն արդյո՞ք նշանակում է, որ միացել են Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը կանխելու նպատակով ծավալվող փողոցային պայքարին: Ի պատասխան ԵԼՔ-ի պատգամավորները նշել են, որ իրենք այստեղ են գտնվում, որովհետեւ քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել:

Հարցին, եթե կրկին ոստիկանները բռնություն կիրառեն՝ նրանք ի՞նչ են անելու, Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը հայտարարել են՝ հարցազրույց կտան ապրիլի 19-ից հետո՝ չհիմնավորելով, թե ինչո՞ւ հենց 19-ից հետո:

17:00-ի սահմաններում դեռեւս «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչպես է առաջացել ձեռքերի վնասվածքներն ու աչքի շուրջն առաջացած կապտուկը:

«Ես փշալարերի վրայով անցնում էի եւ երբ անցա, այնպես ստացվեց, որ կտրվեցի մեր ցուցարարներից: Ու երբ ինձ փորձում էին քաշել այս կողմ, ես փշալարերից ուղղակի բռնեցի: Վնասվածքները կարել են, ոչ մի լուրջ բան չկա: Իսկ աչքի վնասվածքը ձայնային նռնակի պայթյունից առաջացած ալիքից էր, ամենայն հավանականությամբ: Խոսելով վնասվածք ստացած մյուս ցուցարարների մասին՝ Փաշինյանը նրանց առողջություն մաղթեց՝ ավելացնելով. «Մենք ամուր կամքով մեր օրակարգը պետք է առաջ տանենք: Ես իմացա, որ ոստիկանությանը չի հաջողվել ցրել ցույցի մասնակիցներին, եւ հպարտ եմ դրա համար: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում դուրս գալ փողոցներ եւ հրապարակներ, իրենց կամքը արտահայտել ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի եւ ընդդեմ Հանրապետականի»:

Հարցին, թե միանալո՞ւ է ցուցարարներին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բա ուրիշ ինչ ունեմ անելու»: Անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը, որով իրեն կոչ է արվում դադարեցնել փողոցների շրջափակումը եւ ապահովել հավաքի բնականոն ընթացքը, Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ կրկնեց. «Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ հեղեղել փողոցները, արտահայտել իրենց կամքը, ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի»:

Ինչ վերաբերում է վիրավոր ոստիկաններին, Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ նրանք վնասվածքներ են ստացել  իրենց օգտագործած ձայնային նռնակից, ինչը վտանգավոր է եւ ինչին ոստիկանությունը չպետք է դիմեր Մարտի 1-ից հետո:

Փաշինյանը ասել է, որ փորձ է անելու գնալ Ազգային ժողով՝ իր աշխատավայր եւ քաղաքացիների ընդունելություն կազմակերպել:

16:50-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին լրագրողներին տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը պատռվածք է ստացել աջ դաստակի հատվածում՝ կտրած ծակած վերքեր, որոնց վրա կար է դրվել: Այլ լուրջ վնասվածք, ըստ Գնունու, Փաշինյանը չունի եւ մնացածը ուղղակի քերծվածքներ են: Նա չի հաստատել նաեւ ականատեսների տեղեկությունը, թե ԱԺ պատգամավորի աչքը վնասվել է: Նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանի աչքի տակ կապտուկ նկատել է, բայց իր տպավորությամբ դա հին կապտուկ էր:

Բժշկական կենտրոնի տնօրենը նաեւ ասել է, որ Նիկոլ Փաշինյանի վիճակը նորմալ է եւ նա կարող է դուրս գրվել:

«Նաիրի» բժշկական  երեք ոստիկաններից մեկը, ըստ Անատոլի Գնունու, բեկորային վնասվածքներ է ստացել վերջույթների շրջանում: Նրա վիճակը ծանր է եւ գտնվում է վիրահատարանում:

16:30-Մեր թղթակիցը փոխանցում է, որ ոստիկանությունը ջրցան մեքենա է տեղափոխել Բաղրամյան պողոտա:

16:20-ի սահմաններում Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Բաղրամյան պողոտայում լրագրողներին ցուցադրեց ինչ-որ սարքի մի մաս, որը հնարավոր է նռնակի է եւ տեղեկացրեց, որ երկու հոգի վիրավոր են, որոնցից առնվազն մեկը՝ ոստիկան: «Չգիտեմ՝ ինչ է սա: Նման է նռնակի կամ ինչ-որ մի բանի պոչի»,- ասաց Լեւոն Բարսեղյանը՝ կարդալով դրա վրա նշվածը՝ «515 Մ583 3-14»:

«Ոստիկանը վիրավորվեց, նետողը մարմնական վնասվածք ստացավ, աջ թեւի վրա՝ մեքենայի կողքին իրեն առաջին օգնություն էին ցույց տալիս: Նռնակից, թե ինչից վիրավորվել էր նաեւ մեկը: Կոշիկի մի մասը պատռված էր: Հիմա կարելի է կոչել հարաբերական անդորր: Պարոն Երանոսյանը եկավ էստեղ իրեն ցուցադրեց, բոլորին հրամայեց հակագազեր հանգել, ինքը չէր հանգնում, էդտեղից հասկացաք, որ դեռ չի կիրառվելու»,- ավելացրեց Լեւոն Բարսեղյանը:

16:10-Ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցի հետեւանքով ցուցարարներից մի երիտասարդ, որը շատ մոտ է եղել պայթյունին կանգնած՝ վնասվածք է ստացել: Մեր թղթակցի փոխանցում է, որ երիտասարդը կորցրել էր լսողությունը եւ գիտակցությունը:

Մեր թղթակիցը նաեւ տեղեկացնում է, որ ոստիկանների կիրառած արցունքաբեր գազից մի շարք քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է: Ոմանք նաեւ թեթեւ բեկորային վնասվածք են ստացել:

16:00-Ժամը 16-ի սահմաններում ցուցարարներն եւ ոստիկանները միասին երգում են Հայաստանի Հանրապետության օրհներգը: 

16:00-Ոստիկանները հենց նոր հանեցին հակագազերը: Ցուցարարներն այդ քայլը ծափերով ընդունեցին:

Ոստիկաններն այս պահին հակագազ են կրում: Նրանք պատրաստվում են արցունքաբեր գազ կիրառել: Հայտարարվեց, որ որոշում է կայացվել՝ ցույցը ցրել:

15:40-Ժամը 15:40-ի սահմաններում հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը վնասվածքներ է ստացել: Լրագրողները նրա ականջի հատվածում արյուն են նկատել: Պատգամավորը փորձում է Բաղրամյանից վերեւ բարձրանալ, նա ոստիկաններին խնդրում է իրեն թույլ տալ գնալ աշխատանքի, սակայն քաշքշուկի հետեւանքով նա վնասվածք ստացավ: Պատգամավորը մտավ ոստիկանների տեղադրած փշալարերի մեջ: Այս պահին ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում:

Մեր լրագրողը փոխանցում է, որ Նիկոլ Փաշինյանին մշտապես ուղեկցող քաղաքացիներից մեկի դեմքը վնասված է: Այն նման է մահակի հարվածի:

14:32-Դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, վստահ է, որ պետության բնակչության մեծամասնությունը դժգոհ է երկրի իրավիճակից: Այս մասին նա ասել է այսօր՝ ապրիլի 16-ին, հանրահավաքի ժամանակ: Նա ընդգծել է, որ հանրահավաքի մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր ընտանիքը, հետեւաբար բարձրաձայնում է ոչ միայն իր, այլեւ իր ընտանիքի դժգոհությունը:

«Շատ մարդկանց հետ եմ շփվում, բոլորի հետ զրուցում եմ՝ պահակի հետ, վաճառողի հետ, տաքսիստի հետ: Հավատացնում եմ՝ մեկին չեմ հանդիպել, որը գոհ է այսօրվա դրությամբ: Ուղղակի ինչ-ինչ պատճառներով չեն գալիս, չեն արտահայտում իրենց դժգոհությունը: Իրականում իրավիճակից դժգոհ են շատերը, դրա համար էլ իրավունք ունենք ասելու՝ սենց չէ, նենց է: Վստահեցնում եմ՝ պետության 80%-ը դժգոհ է իրավիճակից: Պաշտոնական տվյալներով՝ 30% աղքատություն կա երկրում: Ինչպե՞ս եք կարծում, նրանք շատ գո՞հ են իրենց վիճակից: Վստահաբար իրենք մտքով այստեղ են: 1 մլն մարդ բնականաբար դժգոհ է իր կյանքից: Ուրիշ բան,, որ չեն գիտակցում, թե վախենում են, թե չեն հավատում եւ չեն գալիս այստեղ, բայց վստահաբար իրենց մտքով այստեղ են»,- ասաց նա:

14:17-Ոստիկանները հեռացրեցին մետաղյա պատնեշները Բաղրամյան պողոտայից, սակայն շարունակում են փակ պահել պողոտան:

14:11 – Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին Մատենադարանի կողմից 1000-ից ավելի ուսանող միացավ Ֆրանսիայի հրապարակի պայքարին:

14:01-ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը ընդգծում է, որ իշխանական ողջ համակարգը պետք է փոխվի: Այդ մասին նա ասել է այսօր՝ ապրիլի 16-ին, հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրուցում:  

«Ես դեմ եմ այս իշխանությանն ընդհանրապես, ծայրից-ծայր պետք է փոխվի: Նրանք ոչ լեգիտիմ ընտրվել են 2 անգամ, բայց 3-րդ անգամ... սա լուրջ բան է: Ժողովուրդը պետք է գիտակցի, թույլ չտա այս մարդը գա իշխանության: Սերժ Սարգսյան կլինի, ով ուզում է լինի, նման բան պետք է թույլ չտանք: Մենք անկախ պետություն ենք: Գրեթե 15 տարի իշխում են, եթե հնարավորություն կար այդ համակարգային փոփոխությունը, ինչ-որ փոփոխություն անել, այս ժողովուրդը ինչո՞ւ պետք է ոտքի կանգներ: Ընդհանրապես համակարգին դեմ եմ»,- ասել է նա:

13:34-Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան հատվածում է:

«Մենք այսօր վերականգնեցինք, մեր հաղթանակը, մենք այսօր վերականգնեցինք մեր արժանապատվությունը, մենք այսօր վերականգնեցինք մեր հույսը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ շատերը չէին սպասում, որ այսքան մարդ կարող է մասնակցել #ԻմՔայլը նախաձեռնությանը:

13:29-Ցուցարարները հասել են Բաղրամյան պողոտա, որտեղ ոստիկանները նույնպես մի քանի շարքով պատ են շարել:

Ցուցարարները Սարյան փողոցի վրա:

12:59-Ոստիկանական պատ է շարվել Պարոնյան փողոցով, ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը: Վերջիններս հիմա շարժվում են Լեոյի փողոցով դեպի Սարյան փողոց: Երթը շարունակվում է «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով: 

12:57-Ցուցարարները փակել էին «Հաղթանակ» կամուրջը:

12:47-Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց ոստիկաններից ու նրանց ընտանիքներից, որ #ԻմՔայլը նախաձեռնության պատճառով ոստիկանները ստիպված են մի քանի օր լարված ծառայություն իրականացնել:

Նա խնդրեց քաղաքացիներին երեխաներին չբերել իրենց հետ, տանը թողել:

Նա նաեւ մեկնաբանեց ոստիկանության հայտարարությունը, ըստ որի, կարող են դադարեցնել հանրահավաքները, քանի որ դրանք կարող են ապօրինություններ ծնել:

«Ես ոստիկանությանը կոչ եմ անում իզուր կրքեր չբորբոքել, չփորձել մեզ հավասարակշռությունից հանել, որովհետեւ դա չի ստացվելու իրենց մոտ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

12:25-Նիկոլ Փաշինյան կոչ արեց առանց վնասելու հանել էվակուատորների անիվների օդը, որպեսզի չկարողանան Հաղթանակ կամրջի տարածքից հանել մեքենաները: Ոստիկանները փորձում են տարածքից հեռացնել քարշակը: Փաշինյանը բանակցում է ոստիկանների հետ: Խնդրում է ոստիկաններին ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ:

12:22-Նիկոլ Փաշինյանը տեղեկություն ստացավ, որ ակտիվիստ Արամ Մանուկյանը փակել է հաղթանակ կամուրջը, եւ ցուցարարների հետ վազում է դեպի Հաղթանակ կամուրջ:

11:58-Նիկոլ Փաշինյանը Մանկավարժականում կոչ արեց գնալ Ազատության հրապարակ եւ տեր կանգնել իրենց հայրենիքին:

11:51-Այս պահին ցուցարարները շարունակում են երթը Երեւանի Խանջյան փողոցով:

Երթ Խանջյանով

Մտել են Մանկավարժական համալսարան

Նրանք մտել են Մանկավարժական համալսարան: Կոչ են անում դիմել դասադուլի, միանալ Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ իրենց պայքարին:

Ուսանողները խզբզել են համալսարանի բուֆետի պատին կախված Սերժ Սարգսյանի լուսանկարը:

11:37-Արդեն 2 ժամ է 4 ցուցարար Բաղրամյան-Օրբելի խաչմերուկի հատվածում գտնվում են ոստիկանական միկրոավտոբուսի մեջ: ՀԺ-ի լրագրողը քիչ առաջ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ինչ հիմքով են ցուցարարները պահվում մեքենայի մեջ: Վերջինս տեղեկացրեց, որ պետք է հետևել իրենց պաշտոնական լրահոսին, որտեղ պարզաբանում կտրվի: Նշենք նաև, որ այս պահին տարածքում են նաև ՄԻՊ-ի աշխատակիցները, որոնց ոստիկանները մեծ դժվարությամբ են թույլ տալիս հաղորդակցվել միկրոավտոբուսի ցուցարարներ հետ:

11:03-Օրբելի փողոցում հինգ ցուցարարի բերման են ենթարկել: Այս մասին հայտնում է Օրբելի փողոցում աշխատող մեր լրագրողը: Քաղաքացիական անհնազանդության ակցիան շարունակվում է:

11:02-Բաղրամյան պողոտան փակվեց նաեւ Օրբելի հատվածից: Դա այն հատվածն է, որտեղ ոստիկանական միկրոավտոբուս էին տեղափոխվել 5 անձինք, այդ թվում անչափահասներ, նրանց չեն կարողանում բաժին  տեղափոխել, քանի որ ոստիկանները միկրոավտոբուսի բանալիները չեն կարողանում գտնել:

10:48-Բողոքի ակցիայի դուրս եկած ցուցարարները Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ձեռքերը վեր բարձրացրած ճեղքեցին Հերացի փողոցում ոստիկանների կազմած պատնեշն ու շարժվում են առաջ: Մինչ այդ, Փաշինյանը բարձրախոսով հայտարարեց, որ իրենք ոստիկանների հետ խնդիր չունեն եւ որ ոստիկաններն իրենց եղբայրներն են: Նա նաեւ խնդրեց իր ներողությունները փոխանցել իրավապահների ընտանիքներին, որոնք այս օրերին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: Այնուհետեւ ցուցարարները ճեղքեցին ոստիկանների պատնեշը: Իրավապահները մեծ դիմադրություն չցուցաբերեցին:

10:44-#Իմ քայլը նախաձեռնության անդամներն ու համակիրները բացեցին Կորյունի փողոցում գտնվող Բժշկական ուսումնարանի դռները: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մտան ներս ու կոչ արեցին ուսանողներին դուրս գալ դասադուլի:

Փաշինյանը ուսումնարանի շենքում բարձրախոսով հայտարարեց, որ որեւէ մեկը չի կարող իրենց վրա դուռ փակել եւ արգելել դուրս գալ դասադուլի: Նրանք այժմ հեռացել են ուսումնարանի շենքից: Փաշինյանն իր կողմանակիցների հետ շրջում է փողոցներով եւ ողջունում ի նշան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ճանապարհներն արգելափակած քաղաքացիներին:

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ եթե Ազգային ժողովի նիստը լինի արտագնա, ապա իրենք Երեւանը կվերցնեն իրենց հսկողության տակ: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Երեւանն իսկապես կդառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մայրաքաղաքը, ամեն ինչ կփակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ իրենց գլխավոր նպատակը վաղվա նիստն է եւ քաղաքացիների ներկայությունը հրապարակում ապահովելը:

10:25-Հերացի փողոցում կանգնեց սեւ «Համեր» մակնիշի մեքենա, որից դուրս եկած 5-6 տղամարդիկ հարձակվեցին երիտասարդ ցուցարարների վրա, բռունցքներով ու ոտքերով հարվածեցին նրանց, տարածքում կանգնած 7-8 ոստիկանները բացարձակ չմիջամտեցին, պարզապես կողքից կանգնած նայում էին: Հայհոյելուց, հարվածելուց հետո տղամարդիկ նստեցին մեքենան ու հեռացան:

10:00-Օրբելի փողոցում ոստիկանական Գազել է բերվել՝ ուսանողներին բերման ենթարկելու համար: Բերման ենթարկվածների թվում կան նաեւ անչափահասներ:

9:38-Շարունակում են փակ մնալ տասնյակ փողոցներ, փակ է Թումանյան փողոցը, Օրբելի փողոցում ցուցարարները պարզապես պառկել են գետնին՝ թույլ չտալով մեքենաների երթեւեկը: Ոստիկանները փորձում են հեռացնել նրանց, սակայն չի հաջողվում, փակվեց նաեւ Հերացի փողոցը, որով չի կարող անցնել Կարեն Կարապետյանի շարասյունը:9:15-Երեւանի մետրոպոլիտենում հայտարարվեց, որ «տեխնիկական պատճառներով» Բաղրամյան կայարանը չի աշխատում:

9:03- Մոսկովյան Բաղրամյան խաչմերուկը փակ է, Փակ է Մաշտոցի փողոցը, ամենուր ավտոբուսներ են, մեքենաներ, որոնք կամովին կամ ստիպված միանում են ցույցերին: Ցուցարարները շղթա բռնած՝ չեն թողնում անցուդարձը: Այս պահին Բաղրամյանի կողմից արդեն անհնար է Ազգային Ժողովի շենք մուտք գործելը: Վարորդներից մեկը Կորյունի մոտ մեքենան կայանեց, հանեց համարանիշներն ու միացավ ցուցարարներին: Ավտոբուսներից մեկը փողոցի երկայնքով կաթվածահար արեց երթեւեկությունը: Փաշինյանը շնորհակալություն է հայտնում բոլոր վարորդներին, հորդորում ողջունել ու ծափահարել նրանց, ներողություն խնդրում անհարմարությունների համար:

8:55-Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունենում ցուցարարների ու ոստիկանական խմբի միջեւ. ոստիկանները փորձում են ուժով հանել ցուցարարներին, որոնք փակել են այն տաքսի մեքենան, որն այդ ճանապարհին էր կայանված, վերցրել են վարորդի անձնագիրն ու հորդորում են ազատել տարածքը:

8:42-Երեւանի մետրոպոլիտենում ցուցարարները պարբերաբար նստում են կառամատույցի եւ դռների արանքում, ոստիկանները նրանց գրկելով հանում են եւ ազատ թողնում: Քաղաքացիները դժգոհում են՝ աշխատանքից ուշանալու համար՝ հորդորելով գնալ, շարունակել «միտինգ» անել:8:35-Վաղ առավոտից, ժամը 08:00-ից, ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, մասնավորապես` Հանրապետության, Գարեգին Նժդեհի, Երիտասարդականի կայարաններում, ոստիկանության աշխատակիցները Երիտասարդական կայարանից արդեն իսկ հեռացրել են մի շարք ակտիվիստների, ովքեր, ըստ էության, պետք է ժամը 08:15-ից սկսեին անհնազանդության գործողությունները:

8:27-Երեւանում արդեն իսկ սկսվել են անհնազանդության գործողությունները, որոնց երեկ կոչ արեց անցնել Նիկոլ Փաշինյանը:

Հայտնի է, որ մետրոն Բաղրամյանում կանգառ չի կատարում: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ի լրագրողը:

Ինքը Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան, ժամը 08։00-ին  Բաղրամյան պողոտայում նստել է փողոցով անցնող ավտոբուսի դիմաց` փակելով Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը։

Փաշինյանի օրինակին հետևում են նաև ակցիայի մասնակից այլ ակտիվիստներ` դրանով կաթվածահար անելով Բաղրամյան պողոտայի երթևեկությունը։ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները անհարմարության համար ներողություն են խնդրում համաքաղաքացիներից, հիշեցնում, որ իրենց նախաձեռնությունն ուղղված է Սերժ Սարգսյանի` վարչապետ չընտրվելուն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17104 դիտում

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ