Հույս ունենք Ս. Սարգսյանը ճնշման դեղերի պաշար ունի, առողջություն ենք մաղթում. թարմացված

21:55- Այսօրվա հանրահավաքը տեւեց 2 ժամից ավելի: Այն արդեն ավարտվել է, մեկնարկում է երթ՝ դեպի Բաղրամյան պողոտա: Թե ինչ է տեղի ունենալու այնտեղ՝ Նիկոլ Փաշինյանը չհրապարակեց, ասեց, որ կհայտնի տեղում: Վաղը ժամը 08-ից կմեկնարկեն 7-րդ օրվա գործողությունները, որոնք կամփոփվեն երեկոյան ժամը 19:00-ին՝ Հանրապետության հրապարակի հանրահավաքով:

21:45- «Սերժ Սարգսյանը, երեկվա հայտարարություններից հետո, թե Հայաստանն այսուհետ փշալարերից այն կողմ է տեսնելու, դրանից հետո տղամարդլամիշ է եղել, բռնել ու ուղիղ գիշերվա ժամը 4-ին, երբ համոզվել է, որ մենք գնած ենք, բռնել փշալարերը հանել է Բաղրամյան 26-ից: Էսօր մենք բարձրացանք Բաղրամյան 26, ինչ խնդրի համար մենք գնացինք, էդ խնդիրը լուծել ենք, մենք վազքով գնացինք, չհասցրին բերեն փշալարերը, բայց վահանները շարեցին:

Եղավ նույն խոսքը, ինչ ասվել էր՝ Ս. Սարգսյանը Հայաստանը տեսնում է փշալարերից այն կողմ, էսօր վահաններից այն կողմ էր, հատուկ ապակե վահաններ էին բերել, որ Ս. Սարգսյանի տեսադաշտը լավ երեւա: 

Բաղրամյան 26-ի դռները մեր առաջ պիտի բացվեն, բայց դա պետք է տեղի ունենա Ս. Սարգսյանի ու գուցե ներկաների համար ամենաանսպասելի օրը: Մենք կգնանք ու կտեսնենք, թե ինչ է կատարվում Բաղրամյան 26-ում, բայց մենք չենք ասի, թե ինչի համար ենք գնում: Հույս ունենք Սերժ Սարգսյանը ճնշման դեղերի մեծ պաշար ունի, մենք նրան քաջ առողջություն ենք մաղթում»:

21:37- «Վաղը կշարունակվեն գործողությունները Երեւանի ու Հայաստանի տարածքով մեկ, մենք ժամը 8-ից կգրավենք կառավարական շենքեր, բայց թե որ շենքերը, մենք հիմա չենք ասի, որովհետեւ հնարավոր է՝ մենք Ս. Սարգսյանի համար անակնկալ ունենք, որովհետեւ վաղը նրա կառավարության առաջին նիստն է: Ուրեմն, արժե՛ վաղը ժամը 8-ին գալ այս հրապարակ, արժե հաստատ»:

21:31- «Այսօր այստեղ բազմաթիվ փոքր պաստառներ կան՝ Սերժ Թանկյանին ու Շառլ Ազնավուրին այց ցույցին միանալու հորդորներով: Ես գիտեմ, որ նրանք այստեղ գալու մեր կոչերը լսել են, ու հիմա սպասում ենք նրանց արձագանքներին: ես երեշխավորում եմ, որ երբ նրանք ժամանեն, օդանավակայանից մինչեւ այս հրապարակ այս ժողովուրդը նրանց կբերի ձեռքերի վրա: Ես չեմ կարծում, որ նրանք ու սփյուռքի մեր մյուս բոլոր արժանի հայերը անարձագանք չեն թողնի ու չեն մերժի այս հանրության պարզ խնդրանքը՝ գալ այստեղ ու միանալ մեր ցույցին: Հենց այս պահին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայն կարդում է Սերժ Թանկյանի՝ րոպեներ առաջ արված գրառումը՝ այս ցույցերի մասին»:

21:26- Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ կալանավորված 2 երիտասարդների մասին, որոնց կալանավորել են՝ Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու գործով: «Ես եմ այդ շենք մտնելու բոլոր որոշումները կայացրել, բան ունեք ասելու, եկեք ինձ ասեք, բաց թողեք էդ տղաներին, ազատությու՛ն»:

21:24- Նիկոլ Փաշինյանը դասադուլի համատեքստում ողջունեց իրենց շարքերի բոլոր ուսանողներին, նշելով, որ նրանք են այս շարժման շարժիչ ուժն ու խնդրեց ծափահարել նրանց, բազմությունը պայթեց ուսանողների ծափերից::

21:12- «Մեր խնդիրը շատ պարզ է՝ յուրաքանչյուր ոստիկանի մտքից արմատախիլ անել, որ ինքը կարող է որեւէ կերպ կանգնեցնել ՀՀ ժողովրդին ու քաղաքացուն:

Հիմա մեր շարժման հասցեին հնչող մեղադրանքների մասին. մեզ մեղադրում են, որ մեր շարժմանը մասնակցում են անչափահասներ ու դպրոցականներ: Նախ՝ հավաքների ազատության մասին օրենքը որեւէ կերպ չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը հանրահավաքներին, եւ դպրոցականների մասնակցությունը միանգամայն օրենքի սահմաններում է : Բայց այսօր Կրթության եւ գիտության նախարարությունը հորդորում է մեզ՝ չներքաշել դպրոցականներին այս ամենի մեջ, բայց մենք չենք ներքաշում որեւէ մեկին, մեր երեխաները կարող են իրենք որոշումներ կայացնել, անչափահասները կարող են նույնիսկ զանգվածային միջոցառումների կազմակերպչի դեում հանդես գալ, ես ուզում եմ ԿԳ նախարարությանը հիշեցնել՝ բա ինչու՞ էիք երեխեքին՝ փուչիկները ձեռքները տալով քշում-բերում Ս. Սարգսյանի էժանագին քարոզչությանը: Ես դիմում եմ բոլոր երեխաներին՝ հանեք Սերժի լուսանկարը ձեր դպրոցներից ու պատուհանից շպրտեք, որովհետեւ դուք եք այս երկրի վաղվա օրը:

Արե՛ք դասադուլ, որովհետեւ այդ դասադուլից դուք կսովորեք կյանքում ամենակարեւորը՝ լինել ՀՀ հպարտ քաղաքացի»:

21:05- «Երկրորդ քայլն այն է, որ վաղվանից պետք է լինեն հարյուրավոր քաղաքացիների նստացույցեր: Երբ մենք գնում ենք երթով, վանկարկումներով ու կոչ ենք անում՝ որեւէ գործոց գնացեք գերատեսչական կառույցներ, ղեկավարների շենքեր, նստեք իրենց աբինետներում ու դուրս մի եկեք, որ երբ օրինակ Սերժի նախարարի տեղակալը մտնի աշխատասենյակ, անգամ նստելու տեղ չլինի, որովհետեւ կաբինետում հարյուրավոր քաղաքացիներ կան նստած: Այսպես պետք է հասնենք անգամ նրան, որ Ս. Սարգսյանը նստելու տեղ չունենա:

Կարեւոր է, որ ոստիկաններն ու մյուս իրավապահները դադարեն ՀՀ քաղաքացիներից պաշտպանել որեւէ գերատեսչական շենք, որովհետեւ այդ շենքը ՀՀ քաղաքացունն է: Սա լավ է հասկանում իշխանությոնը, եւ այս պատճառով նա կոնկրետ խնդիր է դրել՝ թշնամացնել ոստիկանությանն ու մեր շարժման մասնակիցներին: Երեկ տեղի է ունեցել մի աննախադեպ իրադարձություն: Երեկ արդեն ասվեց, որ հավաստի տեղեկություններով մեր շարքերում են շմայսական բրիգադներ, որոնց հիմնական խնդիրն է ժողովրդին, մեզ բոլորիս պառակտել: Այս նրբությունը իրականում նշանակում է, որ Ս. Սարգսյանն անհանգստանում է այն մտքից, որ մենք ՀՀ ոստիկանի հետ պայքար չունենք:

Մենք գիտեինք, թե ինչ է տեղի ունենալու, այդ ամենը սադրանք ու պառակտում էր, եւ այդ պատճառով էլ երեկ ուղակեցինք ձեզ տուն՝ քնելու, որ նրանց փոխարեն ձեզ չձերբակալեին:

Մենք մեկ հայացքով գրեթե 90 տոկոս ճշգրտությամբ կարողանում ենք տարբերակել, թե ձեր շարքերում ով է իրական ցուցարարը եւ ով է սադրիչը, որովհետեւ ձեր աչքերում երեւում է բարեկրթությունն ու ինտելեկտը: Ես նորից եմ ասում, որ նա, ով բռնություն է կիրառում, գործ չւնի մեր շարքերում: Որեւէ մեկը չի կարող կասկածել ինձ՝ վճռականության պակասի մեջ, բայց որեւէ մեկը չի կարող կասկածել ինձ նաեւ հիմարության մեջ, ես բոլորին խնդրում եմ ու բոլորից պահանջում եմ՝ չտրվել սադրանքներին»,-շարունակում է Նիկոլ Փաշինյանը:

20:55- «Կարծում եմ, բոլորին է այսօր հետաքրքիր, թե ինչ մարտավարություն ունի մեր այս պայքարը՝ իշխանափոխության համար: Ես կոչ եմ անում, նախ սկսենք գյուղերից ու փոքր քաղաքներից: Ես կոչ եմ անում բոլոր գյուղերի ու փոքր քաղաքների բնակիչներին, որ ճնշումներ գործադրեն իրենց գյուղապետերի, քաղաքապետերի, ավագանու անդամների, վարչական ղեկավարների ղեկավարների վրա, որ նրանք հրապարակային հայտարարեն այս պայքարին միանալու մասին, որովհետեւ իրականում դուք եք նրանց շեֆը, ոչ թե հակառակը: Մեզ պետք չէ նրանց ինչ-որ բաներ խոստանանք, այլ ժողովուրդը պետք է պահանջի նրանց՝ միանալ թավշյա հեղափոխությանը: Այս պահից կոչ եմ անում՝ ի գո՛րժ, այսօրվանից սա է լինելու ձեր խնդիրը, գնացեք ու ձեր գյուղի, քաղաքի, շրջանի ղեկավարին ուղիղ ասեք՝ քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»:

20:50- «Այսօր ինձ զանգահարում են մարդիկ, որոնք 15-20 տարի առաջ հեռացել են երկրից ու հիմա ինքնաթիռի տոմս են առնում, որ գան ու միանան այս պայքարին: Մեր շարժումը միջազգային մամուլի համակ ուշադրության ներքո է գտնվում: Այս շարժմանն անդրադառնում են ռուսական, ամերիկյան, եվրոպական հեռուստաալիքն ու լրատվամիջոցները, բայց մեր Հ1-ը չի անդրադառնում: Վերջին տարիներին հայաստանյան որեւէ քաղաքական գործընթաց միջազգային մամուլում այսքան արձագանք չի ունեցել, որքան մեր թավշյա հեղափոխությունը: 

Երեկվա մեր հանրահավաքը ինտերնետում 5 միլիոնից ավելի դիտում է ունեցել: Երեիվա հայաստանյան  մամուլում մամուլի թիվ 1 իրադարձությունը ոչ թե Ս. Սարգսյանի վարչապետի կարգումն է եղել, այլ ՀՀ ազատ քաղաքացին, որը լցրել է իրենով Հանրապետության հրապարակը»:

20:40- «Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ, թե ինչ է տեղի ունեցել մեր գործողությունների արդյունքում եւ որն է լինելու այդ ամենի տրանսֆորմացիան: Մեր հայտարարված թավշյա հեղափոխությունն ալիքաձեւ տարածվում է ՀՀ տարածքում եւ ողջ սփյուռքում: Մեզ իրենց աջակցության խոսքերն են ասում հայտնի մտավորականներ՝ դերասան Հայկ մարությանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, դերասան Հովհաննես Ազոյանը, այս գործընթացն ամեն օր նոր չափեր ու ծավալներ պետք է ստանա եւ Սերժ Սարգսյանը պետք է իրեն մեկուսացած ու մենակ զգա՝ նոր-նոր սեփականաշնորհած իր առանձնատանը:

Մարսելում մեր հայրենակիցները մտել են այնտեղի ՀՀ հյուպատոսության շենք, այնտեղից դուրս բերել Ս. Սարգսյանի նկարն ու հրապարակային այն այրել: Իսկ Գյումրիում Հայկ Բարսեղյանը՝ Լեւոն Բարսեղյանի որդին, մտել է Գյումրու ուսումնական հաստատություններ ու իր հերթին այնտեղից հանել Ս. Սարգսյանի լուսանկարը, այնտեղ շրջափակել են Շիրակի մարզպետարանի շենքը:

Վանաձորում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել, վաղ առավոտից Բջնիից մեզ հայտնեցին, որ գյուղացիները փակել են ճանապարհներ: Մարդիկ շարունակում են մեզ ֆինանսական աջակցություն ցուցաբերել եւ սա վերջին 20 տարում, հետսովետական տարածքում եւ սոցիալիստական նախկին ճամբարի երկրներում, դրանից հետո տեղի ունեցող առաջին ազատատենչ շարժումն է, որի անունը չի կապվում որեւէ միջազգային ուժի հետ եւ սա մեր հպարտությունն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

20:37- Ելույթի համար հարթակին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը: Նրան տեսնելու պես հանրահավաքի մասնակից քաղաքացիները սկսեցին միաձայն վանկարկել՝ «մենք ենք տերը մեր երկրի»:

20:34- Հնչում է այս պայքարի համար ձայնագրված նոր երգ, որն ուղեկցված է Ս. Սարգսյանի հայտնի ելույթի տեքստով:

20:32- Արմեն Գրիգորյանը հարթակից նշեց, որ միջազգային մամուլը հեղեղված է այս պայքարի մասին հրապարակումներով: Մինչ այս պահը Սերժ Սարգսյանը գրեթե չունի այլ երկրներից շնորհավորանքներ: Նշանակում է՝ նրան մերժում են նաեւ արտերկրում:

20:20- Արարատ Միրզոյանը թվարկեց Սերժ Սարգսյանի խոստումները՝ ստեղծել «Արմենիկում» հրաշք դեղը, այն մտցնել շուկա, գործարկել Ստեփանավանի օդանավակայանը, կառուցել նոր ատոմակայան, Հայաստան-Իրան նոր երկաթուղի գործարկել, մեզ ասել են վարչապետ, որը 7 տոկոս աճ չի ապահովի հրաժարական կտա, մեզ ասել են՝ «ես չե՛մ առաջադրվելու վարչապետ»: Ահա այս բոլորից ոչ մեկը չի իրականացել: Սա նշանակում է՝ կամ չեն ուզել իրականացնել ու խաբել են, կամ՝ չեն կարողացել անել, բայց ուզել են, այսինքն՝ ձախողել են: 2 դեպքում էլ Ս. Սարգսյանն ու ՀՀԿ-ն իրավունք չունեն շարունակելու կառավարումը:

Մենք ունենք մի հայրենիք, սա՛ է մեր հայրենիքը, մենք ունենք 1 կյանք ու ձախողվելու իրավունք չունենք, եւ այս չարիքը, որը չոքել է մեր ճամփին, պետք է արագ հարցերը լուծել ու անցնել մեր գլխավոր գործին՝ ազատ ու արժանապատիվ ապրելուն: Մենք սրա համար ենք հավաքվել, ու վաղն էլ ենք սրա համար հավաքվելու, մենք կրկեսի վերածելու հայրենք չունենք, մենք ձախողելու կյանք չունենք»,-եզրափակեց նա:

20:12- Ելույթ է ունենում Դավիթ Սանասարյանը: «Մեր առջեւ այսօր բացեցին փշալարերը, հեռացրեցին դրանք: Երբ մենք գործադուլ հայտարարեցինք, սկզբում այն այդքան էլ լավ չընդունվեց: Այսօր մեզ է միացել բժշկական կազմակերպությունը, որը 7 մասնաճյուղ ունի ու բոլոր 7 մասնաճյուղերը միացել են մեզ, հայտարարել գործադուլ: բԱյսուհետ որ կազմակերպությունը միացավ մեզ, մենք հարթակից հայտարարելու ենք այդ մասին ու կոչ ենք անելու օգտվել հենց այդ ծառայություններից»:

Նշվեց նաեւ, որ սփյուռքահայ գործարարներից մեկը խոստացել է առաջին ոստիկանին, որը կանցնի ցուցարարների կողմը, տրամադրել 10 հազար դոլար, այնուհետ՝ 2 հազարական դոլար յուրաքանչյուր հաջորդ ոստիկանին:

20:09- Արմեն Գրիգորյանը նշեց, որ հասարակության բողոքի ալիքը տեղ հասնելու համար չափազանց կարեւոր է գործադուլը, ինչպես նաեւ դասադուլը, քանի որ փողոցում այս երիտասարդներն ավելի շատ բան են սովորում, քան նույն ցույցի ժամանակ լսարանում նստած:

20:03- Հարթակից բարձրախոսով հնչեցվում են բոլոր այն 77 պատգամավորների անունները, որոնք փշալարերից այն կողմ, իրենց որոշմամբ Սերժ Սարգսյանին կարգել են ՀՀ վարչապետ: Նշվեց, որ բոլոր այդ պատգամավորներն արժանի են հասարակական պարսավանքի, ի պատասխան՝ բազմությունը վանկարկում էր «Ամո՛թ»:20:00- Ցուցարարներին ողջունելու համար հարթակ է բարձրացել դերասան Հովհաննես Ազոյանը, նա հարթակում Նիկոլ Փաշինյանի հետ գրկախառնվեց:

19:55- Ելույթների մեկնարկը տվեց Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ այսօր ԵՊՀ-ում արգելափակել են մի շարք կայքեր՝ այդ թվում ֆեյսբուքը, յութուբն ու Ազատություն ռադիոկայանը:

«Այսօր Գյումրիում Հայկ Բարսեղյանն ու բազմաթիվ քաղաքացիներ մի շարք գործողություններ են իրականացրել, կատարել են քայլերթ, շրջափակել են պետական շենքեր, գործողություններ են եղել նաեւ սփյուռքում, Մարսելում հավաքվել են ՀՀ հյուպատոսարանի առաջ, իրականացրել բողոքի ակցիա, գործողություններ են եղել Մոսկվայում, Գյումրիի դպրոցից հանել են Սերժի նկարը, իրականում այդ նկարը օրենքի խախտումով է հայտնվել դպրոցում ու այն հանելով վերականգնվել է օրինականությունը»:

19:45- Հրապարակ է բերվել հսկայական դրոշը՝ եռագույնը, որը բացվում է ՀՀ պետական հիմնի հնչյունների ներքո, հանրահավաքի մասնակից ցուցարարներն ու քաղաքացիները միասին երգում են այն: Դրոշը մի քանի տասնյակ մետր երկարություն ունի, այն մի երկար շերտով ծածկում է բազմությունը: Նշվեց, որ դրոշը ուղարկել է Իսպանիայի հայ համայնքը:

19:40- Հանրահավաքը սկսվեց ոգեւորիչ ու հաղթական ծափերով, այնուհետ «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին»  վանկարկումներով: Նիկոլ Փաշինյանի կողքին, ցուցարարների շարքերում մի շարք հայտնի դերասաններ են:

19:15- Երեւանի ամենամեծ՝ Հանրապետության հրապարակում քիչ հետո կմեկնարկի ցույցերի, անհնազանդությունների հինգերորդ օրվա հանրահավաքը: Երեկ այս նույն հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, մարդկանց թիվը տասնյակ հազարների էր հասնում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փոխանցմամբ, երեկ ժամը 20։20-ի դրությամբ, Հանրապետության հրապարակում 33․000-35․000 մարդ է եղել: Հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվարկվել է անօդաչու թռչող սարքի լուսանկարներում` մարդկանց հաշվարկի հատուկ մեթոդով։

Այսօր ցուցարարների մի մասը ողջ օրվա ընթացքում փակել են փողոցներ, շինություններ, գերատեսչական շենքեր, այժմ վանկարկումներով ու ծափերով հավաքվում են Հանրապետության հրապարակում:

Այսօրվա հանրահավաքին էլ ելույթ կունենան Նիկոլ Փաշինյանն ու նախաձեռնող խմբի մյուս անդամները, որոնք դեռ չեն վերադարձել խորհրդակցությունից:

Հանրապետության հրապարակը շարունակում է լցվել ու լցվել բազմությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6485 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի