Ոստիկանները ուժ կիրառելով բերման ենթարկեցին լրագրող Տիրայր Մուրադյանին. թարմացված

Քիչ առաջ Երեւան-Աբովյան ավտոճանապարհին ոստիկանները բռնություն կիրառելով բերման ենթարկեցին լրագրող Տիրայր Մուրադյանին, ով այդ տարածքում իրականացնում էր իր մասնագիտական աշխատանքը: Դեպքից րոպեներ առաջ Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով նկարահանում էր Երեւան-Աբովյան ավտոճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները: Ոստիկանությունը Տիրայր Մուրադյանին թեեւ բռնի ուժով եւ հարվածելով է նստեցրել մեքենան, սակայն մեր թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, թե լրագրողին բերման չեն ենթարկել, պարզապես հեռացրել են տարածքից եւ հիմա զրուցում են հետը: Ոստիկանները թերեւս խիստ սրտնեղել են, որ Մուրադյանը երեկ կարողացել էր բացահայտել եւ նկարել քաղաքացիական հագուստով ոստիկաններին, որոնք սադրիչ գործողությունների էին դիմում:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու անձինք ծեծի են ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին՝ հենց ոստիկանների աչքի առաջ իր մասնագիտական գործունեությունեը կատարելիս: Երեկ էլ Մուրադյանը եղել է լրագրողական բեյջով:

Տպել
1674 դիտում

250 մլն ԱՄՆ դոլարով նոր ՋԷԿ է կառուցվելու. կստեղծվի 1200 աշխատատեղ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը

ԱՄԷ պետնախարարը Նունե Սարգսյանին հրավիրել է Դուբայում անցկացվելիք գրքի փառատոնին

Երկու մարզպետներ աշխատանքից ազատվեցին

Ռոնալդուն իր առաջին տիտղոսը նվաճեց «Յուվեի» կազմում

Իրանական կողմը մասնակցում է հայ-վրացական սահմանին կամուրջի կառուցման աշխատանքներին

Կառավարության անդամների երկու երրորդը կնշանակվի, մյուսները չեն նշանակվի. Նիկոլ Փաշինյան

Դա զրպարտանք է․ Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ պատգամավոր Արման Բաբաջանյանին

Խորհրդարանական 4-րդ օրը. Ազգային ժողովում ոչ ոք չի հայտարարում, որ ընդդիմություն է

Մնացականյան-Մամեդյարով հանդիպում․ Աշոտյանն ԱԳՆ-ից եւ վարչապետից պատասխաններ է պահանջում

Հայաստանից Կանադա ուղարկվող ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ

Թուրքիան խաթարում է կայունությունը Լիբիայում. երկրի խորհրդարանը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ

Քաղաքացին զանգել է ԱԻՆ ու սպառնացել ինքնասպան լինել, եթե չմոտենա հոգեբանը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց, ձյան տեղումներ, մառախուղ՝ ՀՀ տարածքում

Հունվարի 17-ը Վրաստանում սգո օր հայտարարվեց

Թբիլիսիում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է, այդ թվում՝ 1 երեխա

Ի՞նչ է քննարկվել Մնացականյանի ու Մամեդյարովի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Մարիա Գևորգյանն է

Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն